Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 29

կատարյալ և, ամենակարևորը, ամեն կերպ նպաստել աստվածային կարողությամբ գերմարդու ի հայտ գալուն: Իսկ դա կարելի էր անել, ըստ ֆուլեականների քարոզչության, գերմարդու համար անհրաժեշտ կենսատարածք ապահովելու նպատակով գրավելով հնագույն արիական տարածքները` Արևելյան Եվրոպան, Թուրքմենստանը, Պամիրը, Գոբին և Տիբեթը: Ֆուլեականները հավատացնում էին, որ եթե գերմանական ազգը կատարի այդ միսիան, ապա բարի վերաբերմունքի կարժանանա գերմարդու կողմից և տեղ կունենա վերափոխված աշխարհում: Միության անդամները գտնում էին, որ հին քաղաքակրթության ոչ բոլոր գաղտնիքներն ու գիտելիքներն են անհետացել: Նրանք հավատում էին, որ կան հատուկ միջնորդ-էակներ մարդկանց ու Այն աշխարհի միջև, և այդ միջնորդները տիրապետում են կորած համարվող գաղտնիքներին: Իսկ միջնորդների հետ առնչվել կարող էին միայն նվիրյալները: Ֆուլեականները հավատում էին, որ այդ էակներից կարելի է ստանալ նաև անհրաժեշտ ուժ և հզորություն ու աշխարհում ապահովել Գերմանիայի առաջնորդությունը` գերմարդու ի հայտ գալուն նպաստելու համար: Վերը բերված տեսակետները կարծում ենք պարզություն են մտցնում այն հարցում, թե ինչու՞ նացիստական Գերմանիան սանձազերծե ց երկրորդ համաշխարհային պատերազմը: ԳՈՒՐՈՒՆԵՐ Միության մեջ առանցքային դեր ուներ բանաստեղծ, լրագրող, էզոթերիկ առնչությունների գիտակ Դիտրիխ Էքհարտը: Նա արիականության հիման վրա մի նոր ուսմունք էր ստեղծել, համաձայն որի “կգա ժամանակը և Գերմանիայից լեգեոններ կշարժվեն` ոչնչացնելու համար Երկրագնդի հոգևոր զարգացման ուղու արգելքները: Այդ լեգեոնները կառաջնորդեն անկոտրում առաջնորդները, ովքեր խանդավառված կլինեն մեծ նախնիների օրինակով և ուժ կստանան Տիեզերքի գաղտնարաններից”: Միության մյուս կարևոր դեմքը Մյունխենի համալսարանի ամբիոնի վարիչ Կարլ Հաուսհոֆերն էր: Կիսահույն, կիսահայ Գուրջիևի ուղեկցությամբ 1903-ին նա այցելել էր Տիբեթ, Գուրջիևի օգնությամբ ծանոթացրել տիբեթյան օկուլտական գաղտնի ուսմունքներին: Եղել էր նաև Հնդկաստանում, Ճապոնիայում, օծվել բուդդիստական ամենաազդեցիկ գաղտնի միություններից մեկում: Նա հավաքում էր ամեն ինչ, որն օգտակար կլիներ մարդկանց վրա ազդելու և կառավարելու համակարգ ստեղծելուն: Հաուսհոֆերի պատկերացումներով գերմանական ազգի բնօրրանը Կենտրոնական Ասիան էր: Նրա կարծիքով արիացի-հնդեվրոպացիներից էին գալիս մարդկության լավագույն որակները, վեհությունը և ազնվացեղությունը: Դեռ երիտասարդ հասակում, լինելով գերմանական բանակի գեներալ, Հաուսհոֆերը ամենքին զարմացնում էր պայծառատեսի իր հատկություններով: Նա կանխագուշակում էր հակառակորդի հարձակման ժամը, արկերի ընկնելու վայրը, եղանակի փոփոխությունները: Հաուսհոֆերը Ֆուլեի միության անդամներին համոզում էր, թե հին, գերզարգացած քաղաքակրթությունների կործանումից հետո այդ քաղաքակրթությունների ուսուցիչների, գիտելիքներին տիրապետողների, արտաքին բանականության կրողների մի մասը բնակվում է Հիմալայների տակ գտնվող քարայրերում: Նրանք իբր բաժանվել են երկու խմբի, առաջիններն իրենց կենտրոնն անվանել են Ագարտա կամ Բարու գաղտնի վայր և զբաղվում են ներհայեցողությամբ` չխառնվելով աշխարհիկ գործերին: Իսկ երկրորդ կենտրոնը Շամբալան է, որը համարվում է մարդկային զանգվածների, տարերքների կառավարման հզորության կենտրոն: Հաուսհոֆերը գտնում էր, որ ժողովուրդների մոգ- 29