Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 26

էական փոփոխություններ կատարեց, և համամարդկային գաղափարները փոխարինվեցին պանգերմանական, նորդական գաղափարներով:( Ապացուցված է, որ Հիտլերը երիտասարդ տարիքում Վիեննայում հանդիպել է Լիստին):
Զարգացնելով պանգերմանական գաղափարախոսությունը, Լիստն իր“ Հնդգերմանների միստերիական լեզուն” գրքում գրեց, թե գերմանական ավանդույթները բացառիկ կրողն են նախնիների հոգևոր և իմաստնության արժեքների, նախնիներ, որ ապրել են հետագայում ջրասույզ եղած Արկտոգեա հնագույն երկրում, որի մայրաքաղաքը Ֆուլեն էր:
Շատ չանցած, Մյունխենում ստեղծվում է մի նոր օրդեն, որն իրեն կոչում է Ֆուլեի միություն: Այդ միության զինանշանը կաղնու տերևների ֆոնի վրա պատկերված սուրն էր( այն հետո պիտի դառնար ՍՍ-ի խորհրդանիշը):
1912 թվականին Արմանեն օրդենի, Նոր եկեղեցու օրդենի, Ֆուլեի միության և նմանատիպ այլ կառույցների հիման վրա ստեղծվում է Գերմանեն օրդեն անունով էզոթերիկ մի կառույց, որի կանոնադրության առաջին կետը հետևյալն էր.“ Գիտակցական և գործնական մասնակցություն բոլոր գերմանացիների ռասայական մաքրության և բարոյական վեհության ապահովման համար”:
Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո խոր անհուսություն համակեց գերմանացիներին, և երկիրը գլորվում էր անորոշության վիհը: Ազգի և երկրի ճակատագրով մտահոգ ինտելեկտուալ որոշ շրջանակներ նախաձեռնեցին մի շարժում, որը նպատակ ուներ նախ կասեցնել երկրի ետընթացը թե’ տնտեսական, թե’ բարոյահոգեբանական առումով, և ապա երաշխավորել միաժամանակ և’ ազգի վերածնունդ, և’ նորացում: Իրենց առջև դրված դժվարին այս խնդիրները լուծելու համար նրանք փորձարկեցին խորապես մշակված մի մեխանիզմ, որի էությունը հետևյալն էր. որևէ հանրության գիտակցության արմատական և արտառոց վերափոխում ապահովելու համար հարկավոր է`
- այդ հանրության պատմության էջերի վրայով ետ գնալ` մինչև նրա կյանքի հերոսական մի դրվագը( ցանկալի է` ամենահերոսականը)
- պարզել, թե արժեքային ի ՞ նչ համակարգ ունենալն է ապահովել հերոսական այդ շրջանը,
- մշակել և կիրառել հանրային գիտակցության վրա ազդելու յուրահատուկ համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի վերակենդանացնել արժեքային հին համակարգը և այն կրող մարդուն:
Հանրային գիտակցության վերափոխման այս եղանակը կոչվեց“ կոնսերվատիվ հեղափոխություն”, հեղափոխություն, որի հաջող իրականացման դեպքում տվյալ հանրությունը ժամանակի մեջ ոչ թե առաջ, այլ ետ էր գնալու: Ճշտենք` խոսքը անցյալին վերադարձի մասին չէ, քանի որ պահպանման ենթակա էր համարվում ոչ թե կոնկրետ պատմական կացութաձևը, այլ անխորտակելի արժեք ունեցող սկզբունքների համակարգը: Այս հեղափոխության նպատակը ոչ թե տնտեսական, այլ հոգեվոր թռիչքային փոփոխություն իրականացնելն էր:
Շարժման նախաձեռնողները որպես վերակենդանացման ենթակա փուլ ընդունեցին Սրբազան հռոմեական կայսրության շրջանը, երբ կայսրերը ծագումով գերմանացիներ էին, իսկ որպես հիմնային ճանաչվեց հին արիական արժեքային համակարգը: Հանրության վերափոխումն առավել արագ իրականացնելու նպատակով նրանք առանձնացրին և հասարակական կյանքում հատուկ դերակատարություն տվեցին իրենց ժամանակակից հյուսիս-oգերմանական` նորդական ցեղերին, քանի որ, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, վերջիններիս մոտ համեմատատաբար լավ էին պահպանվել հինգերմանական հատկանիշները:
26