Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 25

ընտրվածներին` օժտելով նրանց այնպիսի հատկանիշներով, որպիսիք հնում վերագրում էին աստվածներին: “Ոսկե Լուսաբացի” անդամները նաև գտնում էին, որ գոյություն ունեն “Անճանաչելի բարձրյալներ” կոչվող վերին էակներ, որոնց հետ կարելի է կապի մեջ մտնել և նրանցից իմաստնություն ձեռք բերել: Այդ առնչությունը, սակայն, որպես կանոն, այնքան էլ հարթ չի ընթանում: Ահա, թե ինչ է գրել “Ոսկե Լուսաբացի” անդամներից մեկը նման մի առնչության մասին. “Ես զգում էի, որ շփվում եմ հզոր մի ուժի հետ, որը կարելի է համեմատել շատ մոտ խփող կայծակի հարվածին: Շունչս կտրվում էր, սառը քրտինք էր ինձ պատում և արյուն էր հոսում իմ քթից, բերանից, ականջներից”: Առաջարկում ենք մտապահել այս նկարագիրը: ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԵՏ Դեպի սեփական հեռավոր անցյալը հայացք ուղղելու գործում ետ չէին մնում նաև գերմանացիները: Նախ Յակոբ Գրիմմը լույս է ընծայեց “Գերմանական դիցաբանություն” անվանումով գիրքը գերմանական ազգի հեթանոսական ժառանգության մասին: Ապա հայտնվեց Վագների պես հսկան, և այդ շրջանից սկսած Գերմանիայի և Ավստրիայի տարածքում սկսեցին ստեղծվել “ֆոլկեշե”` ժողովրդական խմբեր, լիգաներ, օրդեններ` նպատակ ունենալով վերականգնել հնագույն շրջանի մշակութային, կրոնական-մոգական ավանդույթները: Այս հովերով տարված, 19-րդ դարի վերջին ավստրիական Լամբախ քաղաքի բենեդիկտական մենաստանի վանահայր Թեոդոր Հագենը ժամանակի ընթացքում մոռացված էզոթերիկ գիտելիքներ որոնել-գտնելու նպատակով ճանապարհվում է Մերձավոր Արևելք: Այնտեղից նա իր հետ բերում է բազմաթիվ հին ձեռագրեր, որոնց բովանդակությունը հանելուկ էր անգամ հոգևորականների համար: Վանահայրը հանձնարարում է վարպետներին վանքում կատարել մի շարք տարօրինակ բարելյեֆներ, որոնց հիմքում կեռխաչն էր: (Հետաքրքիր մի դրվագ` այդ տարիներին նույն վանքի երգչախմբում երգում էր նիհարիկ մի տղեկ` Ադոլֆ Շիկլգրուբեր անունով): Հագենի մահվանից հետո ձեռագրերն անցնում են Յորք Լանս ֆոն Լիբենֆելս անունով մեկ այլ վանականի: Վերջինս այդ ձեռագրերի հիման վրա ստեղծում է “Նոր եկեղեցու օրդեն” անունով հոգևոր գաղտնի մի կառույց, որը միավորում էր վերին օժտվածություն ունեցող տղամարդկանց: Ինչու՞ հենց օրդեն, և արդյո՞ք սա նորամուծություն էր գերմանական էլիտայի կյանքում: Հարցն այն է, որ գերմանական ժողովրդի վերջին հարյուրամյակների պատմությունը հարուստ է հասարակության առանձին շերտերի կամ խավերի նպատակային ինքնակազմակերպման օրինակներով, երբ որպես կառույց կիրառվել է օրդենը: Այսպես, ազնվականներին միավորող միություն-օրդեն գոյություն է ունեցել դեռևս 1525 թվականին, որի կարգախոսը դասական արդարության պահպանումն էր` “Յուրաքանչյուրին` իրենը”: 1701 թվականին Սև արծիվի օրդեն կար Պրուսիայում: Այն ուշադրություն էր դարձնում տղամարդու դաստիարակությանը. նպատակը ինքնատիրապետող, կարգապահ, ոգու ամրություն ունեցող, կյանքի դաժան պայմաններին վարժված մարդկանց ձևավորումն էր: Այս մեթոդն արդյունավետ կերպով կիրառվում էր բանակում: Անցնենք առաջ: 1911 թվականի ամառային արևադարձի (տարվա ամենագլխավոր) օրը Գվիդո ֆոն Լիստը գերմանական հնագույն կաստաներից մեկի անունով Վիեննայում ստեղծում է Արմանական օրդենը, որն իրեն համարում էր ռոզենկրեյցերների ընկերության ավանդույթների շարունակողը: Սակայն Լիստը ռոզենկրեյցերների հիմնական թեզերի մեջ 25