հայտնում, որ հավանում է նրա ելույթները և պատրաստ է իր ողջ կարողությունը նվիրել կուսակցությանը: Սակայն մի պայման է նա դնում նացիստ գործչի առջև. երբեք և ոչ մի դեպքում չփորձել համոզել իրեն, որ գերմանացիներից հնարավոր է ազգ ստանալ:“ Գերմանացիները անհույս մի բազմություն են,-գտնում է մեծահարուստը,- և ոչինչ այլևս չի փրկի նրանց”:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ անհնարին ոչինչ չկա և անհույս համարվող մարդկային բազմությունից հնարավոր է գերհզոր ազգ ձուլել: Նացիստ այդ գործչին կուսակիցները Ֆյուրեր էին կոչում: Սա հատուկ շեշտվում է մեր այն հոռետեսների համար, ովքեր նկատի ունենալով մեր ժողովրդի վարքի բացասական դրսևորումները` չեն զլանում հուսահատեցնել ամենքին, կրկնելով`“ Այսպես եղել է, այսպես կա ու այսպես էլ կլինի”:
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ի ՞ նչ տեղի ունեցավ Գերմանիայում, ինչպե ՞ ս հաջողվեց հուսահատ բազմությանը դարձնել համաշխարհային տիրապետության հավակնող ազգ: Եվ ինչու ՞ հենց գերմանական ազգայնականությունը հասավ շոշափելի արդյունքների, երբ քննարկվող պատմական ժամանակահատվածում ազգայնականությունը մոդա էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Ինչու ՞ նույն շրջանի իտալական, իսպանական ազգայնական կառավարությունները շոշափելի հետք չթողեցին իրենց ազգի հետագա վարքագծի վրա, մինչդեռ գերմանական ազգը անգամ ջախջախից պարտություն կրելուց հետո պահպանել ու պահպանում է նախանձելի հավաքականություն, համարվելով աշխարհի ամենակազմակերպված հանրություններից մեկը:
Ողջ գաղտնիքն այն է, որ գերմանական էլիտան չբավարարվեց դասական քաղաքագիտության ձեռքբերումներով և գտնելով, որ դրանք հանրային գիտակցության անհրաժեշտ փոփոխությունն ապահովել չեն կարող, շեշտը դրեց ազդման ոչ ստանդարտ մեթոդների վրա:
Նկատենք, որ այդ նույն ժամանակներում տիկին Ե. Բլավատսկայան հասցրել էր մոդա դարձնել պրակտիկ գիտության, արևելյան օկուլտիզմի և եվրոպական տրադիցիոն միստիցիզմի համադրումը: Այդ մոդան շրջում էր եվրոպական բարձրաշխարհիկ սալոններում: Հատկապես` Անգլիայի:
19-րդ դարի վերջերին էզոթերիկ բնույթի մի շարք գրքերի հրապարակ իջնելուց հետո այս երկրում,“ Ռոզենկրեյցեր” չորսդարյա կենսագրության ընկերության հիման վրա, որը զբաղվել էր օկուլտիզմով և տիրապետել բնության գաղտնիքներին, ստեղծվեց“ Ոսկե Լուսաբաց” անունը կրող նորհեթանոսական մի խումբ` նպատակ ունենալով ստանալ մարդկությանը հուզող շատ և շատ հարցերի պատասխաններ: Այս տենդենցի առաջացումը հրահրել էր շումերական սեպագրերի հայտնագործումը, որոնց ընթերցումից պարզվեց, որ Ավետարանի պատմություններն ունեցել են նախատիպեր: Դրանից հետո արդեն մարդկության պատմության ավանդական պատկերացումները սկսեցին սասանվել և շատ ու շատ ազգեր սկսեցին որոնումներ կատարել` պարզելու համար սեփական խոր անցյալը:
“ Ոսկե Լուսաբաց”-ի ակտիվ անդամներից էր Բուլվեր-Լիտոնը, ով ընթերցող շրջանակներին հայտնի է իր“ Պոմպեյի վերջին օրերը” գրքով:
Իրեն նվիրյալ համարող Բուլվեր-Լիտոնը իր մեկ այլ`“ Ռասան, որ դուրս է մղում մեզ” գրքում վստահություն էր հայտնում, որ գոյություն ունեն ընդերքում ապրող գերմարդկային հզորության էակներ, նրանք երկրի վրայից դուրս են մղելու սովորական մարդկանց, ընտրություն են կատարելու ապրողների մեջ և վերափոխելու են
24