Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 23

ունենալ այդ օջախների և դրանց վրա ազդելու մեխանիզմների մասին: Եվ ամենակարևորը` հարկավոր է գիտակցել, որ մարդը Տիեզերքի կենտրոնը չէ ամենևին, նրանից դուրս կան աներևույթ ուժեր, որոնք էլ կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը: Պատմությանը հայտնի բոլոր խոշոր անհատները, մեծ վերելք ապրած բոլոր ազգերն ունեցել են այդ ուժերի աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը վաստակելու համար հարկավոր է ունենալ այդ ուժերին ընդունելի նպատակներ և սեփական վարքով նվաճել նրանց համակրանքը:
Գրքի հետագա շարադրանքն ընկալելի դարձնելու համար անհրաժեշտ հակիրճ այս մուտքից հետո անցնենք հանրային գիտակցության արմատական փոփոխության գերմանական փորձի ներկայացմանը, որն իմանալը մեծապես կօգնի հաղթահարել մեզանում տիրող անհուսությունը և դուրս գալ իրատեսական ելքի շավիղը:
Տարընթերցումներից խուսափելու նպատակով հեղինակը հարկ է համարում ասել սկզբից ևեթ, որ ամենևին չի առաջարկում ընդօրինակել ներկայացվող փորձը( ներքոբերյալ նյութին ծանոթանալուց հետո ընթերցողն ինքը կհամոզվի, որ այն, ինչ արվեց գերմանացիների կողմից, ընդօրինակելը գրեթե անհնարին է): Հեղինակը նաև որևէ նպատակ չունի վերարժեվորել անցած դարի 20 – 40 թվականների պատմական եղելությունը: Նպատակն է` ետ քաշել խորհրդային շրջանից առկա պատմական վարագույրները և քննելով մեզանից թաքցված իրականությունը, փորձել ավելի լավ ճանաչել աշխարհը և ճանաչելով` ջանալ հնարավորինս հաշվի առնել աշխարհի փորձը մեր ազգի առջև ծառացած դժվարություները հաղթահարելու համար:
Նացիստական կուսակցության գործունեության ոչ բոլոր դրսևորումներն են ընդունելի հեղինակի կողմից: Ոչ ընդունելի գործողություններն ու արարքները սույն գրքում քննարկված չեն, քանի որ այդ կուսակցության ամբողջական գնահատականը տալու նպատակ հեղինակի առջև դրված չէ:
Եվ այսպես, 1918-20 թվականների Գերմանիա. պատերազմում ջախջախված, միջազգային պայմանագրերով նսեմացված, անկազմակերպ:
Առանձնակի չենք սևեռվի երկրում տիրած տնտեսական, քաղաքական, սոցիալհոգեբանական իրավիճակի ներկայացման վրա, քանի որ այն բավականին նման է եղել մեր այժմյան իրականությանը: Այդ նմանությունը վերջերս զարմացրել էր մեր թերթերից մեկին ու հատվածներ էր տպագրել մեզ հետաքրքրող շրջանի մասին եղած հուշագրություններից:
Նմանություններով հանդերձ, մեր և նրանց իրավիճակներն ունեն նաև էական տարբերություններ: Մեր վհատության մեջ մասնաբաժին չունի պարտվածի հոգեվիճակը: Ի տարբերություն գերմանական քննվող իրականության, մենք հաղթող կողմ ենք, թեպետ կարծես թե մոռացել ենք այդ մասին: Սա նշանակում է, որ ազգային վերափոխում ապահովելու գործում, կոնկրետ այս առումով, մենք գտնվում ենք համեմատաբար բարենպաստ մեկնարկային վիճակում: Բայց և մյուս կողմից, 1918-20 թվականների գերմանացիներին զիջում ենք քաղաքակրթվածության տեսանկյունից. նրանք կայսրություն ապրած, համաշխարհային մտքի տիտաններ ու դպրոցներ տված հանրություն էին, մինչդեռ մեր մոտակա մի քանի հարյուր տարվա անցյալը նման փայլ չի ունեցել: Այս փաստարկների ներկայացումը նպատակ ունի առավել արագ խանդավառվողներին զգուշացնել, որ գերմանական փորձի մեխանիկական պատճենահանումը հնարավոր է արդյունք չտա մեր իրականության մեջ:
Ինչևէ, շարունակենք: Գերմանիայում լիակատար անհուսություն էր, ու թե այդ անհուսությունը որքան էր խորը, պատկերացում է տալիս հետևյալ միջադեպը: Նացիստական կուսակցությունը նորնոր սկսել էր իր քարոզչությունը: 1923 թվականին գերմանացի մի մեծահարուստ իր տուն է հրավիրում կուսակցության երևելիներից մեկին,
23