հնազանդության վարժեցված մեծամասնությունն անընդունակ գտնվեց հակադրվել վայրի այդ տարերքին:
Ինչպես և 500 տարի առաջվա Եվրոպայում, այնպես էլ այժմ ՝ մեզանում,“ նոր հայի” հարստանալու նպատակը սոսկ պահանջմունքների բավարարումը չէ. հարստանալու միջոցով մերօրյա կալվինիստը նաև լուծում է կարևորագույն հարց ՝ ապացուցել ինքն իրեն ու նաև հանրությանը իր հաջողակ, կալվինիստը կասեր ՝ Աստծո կողմից ընտրյալ, լինելը: Ճիշտ է, մեզանում թալանն ու դաժանությունը խրախուսող վերջնականորեն ձևավորված ուսմունք, որպես այդպիսին, չկա ՝ իր քարոզիչներով ու դոկտրիններով, բայցևայնպես մթնոլորտը բռնված է կալվինիզմի հայկական տարատեսակի“ անտիպ փիլիսոփայությամբ”, քանի որ այդ դոկտրինները մշտապես նախահիմքեր են ունեցել ժամանակի շավղից սայթաքած հայ հանրության ուղեղում: Եվ հարստությունն այս պարագայում արդեն“ մարդկային ստորադաս տեսակին” չպատկանելու ապացույց է, և որքան հարուստ ես, այնքան ավելի մեծ է այդ տեսակին չպատկանելու վստահությունը: Այս նպատակն ունենալու դեպքում արդեն ոչինչ չի սահմանափակում հարստանալու տենչը, և հարստությունը, կամ որ նույնն է ՝ հաջողակ լինելը, պարտադիր պիտի ցուցանվի հանրությանը, լինի դա շքեղ մեքենայի ճռինչի, դղյակի ճոխության, մարմնի ընդգծված փքունության, թե այլ միջոցներով: Համարժեք չափով պիտի ընդգծվի նաև արհամարհանքը“ ստորադաս տեսակի” հանդեպ:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ ՞ Ն
Անցումային փուլում գտնվող երկրներում տեղի է ունենում պետական ունեցվածքի բաժանում, և իշխանության մոտ կանգնած մարդիկ ամեն գնով ձգտում են հնարավորինս երկար օգտվել հարստություն ձեռք գցելու եզակի այդ հնարավորությունից: Եվ անցկացնել ընտրություն այդպիսի իրավիճակում, նշանակում է ԼԵԼ նրանցից այդ հնարավորությունը: Այս առումով առավել քան ծիծաղելի է արդար ընտրություն անցկացնելու` իշխանություններին ուղղվող աղերսը:
Ժողովրդավարության հաստատման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ տեղի չի ունեցել ունեցվածքի վերջնական վերաբաշխում և օրենքներով չի ապահովվել արդեն բաժանված ունեցվածքի անձեռնմխելիությունը: Բայց քանի որ մեր երկրում չեն գործում օրենքները, ապա այդ անձեռնմխելիությունն ապահովելը ևս դառնում է անհնար, և իշխողները հարկադրված են պահել իշխանությունը որքան հնարավոր է երկար ժամանակ:
Անցումային փուլում գտնվող երկրներում ոչ թե ժողովրդավարություն է հաստատվում, ինչպես կարծում են մեր ընդդիմադիրները, այլ դրվում են կառավարման այդ եղանակի նախահիմքերը: Ուշադիր լինելու դեպքում կարող ենք տեսնել դրանց դրսևորումները:
Համակարգը, որը մենք ունեինք մինչ 1998 թվականը, կարելի է կոչել նոմենկլատուրային կապիտալիզմ: Դրա էությունը հետևյալն էր` տնտեսությունը բնույթով կապիտալիստական էր, բայց երկրի կառավարման եղանակը շարունակում էր նմալ վարչահրամայական, ձևավորման պրոցեսում գտնվող տնտեսական էլիտան հեռու էր պահվում իշխանության լծակներից և նոմենկլատուրան էր որոշում բիզնեսի և շուկայի զարգացման ուղղությունները ու նաև փաստացի տնօրինում կապիտալը:
1998 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները սեփական թիմն ունենալու շարժառիթից ելնելով` էականորեն բարելավեցին տնտեսական էլիտայի դրությունը: Մեծահարուստներն արդեն կարող էին մտնել խորհրդարան, ստեղծել կուսակցություններ, մասնակցել կառավարության ձևավորմանը և այլն:
20