Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 19

տրամաբանությունը ՝ հանրությանը վարժեցնելով օրենքներին, կարճ ժամանակում էֆեկտիվ պետություն կառուցել մի տարածքում, ուր 100 մարդուց 99-ի էությունը, մտածողությունը և վարքը հակապետական էր, և մի ժողովրդով, որը մոռացել էր` ի ՞ նչ է քաղաքացիական արժանապատվությունը, ի ՞ նչ է հանրային շահը և անկարող էր անգամ կարգավորել շենքի մեկ մուտքի հասարական կյանքը: Ամենախաղաղ պայմաններում անգամ այս խնդիրը լուծելն անչափ դժվար կլիներ, և առավել քան ակնհայտ է, որ միաժանակյա պատերազմը երկրի ներքին կյանքի կարգավորման հավանականությունը մոտեցնելու էր զրոյի, մանավանդ, որ իշխանությունները ոչ միայն չունեին փորձ, հստակ պատկերացում պետության կառուցման մասին, այլև իրենց մեջ կրում էին ժողովրդի հիշատակված բացասական հատկանիշները:
Հեղափոխությունից հետո արդարության սպասումը երկրում տևեց ընդամենը մի քանի ամիս: Քամի որսալու մեջ հմուտ“ նոր հայերն” արագ հեղեղեցին ձևավորվող իշխանական համակարգն ու քանի որ նախորդ վարչակարգի օրոք վարժվել էին պալատական խարդավանքներին և գիտեին` ինչը որտեղ է լույս տալիս, սկսեցին իշխանությունից դուրս մղել կամ իրենց նմանը դարձնել համազգային շարժման գաղափարակիրներին:
Հեղափոխության արդեն առաջին տարում թե ՛ հայկական կալվինականության ներթափանցումը իշխանական համակարգ, թե ՛ հասարակության արատների ակտիվ դրսևորումն այդ համակարգում պատճառ դարձան գաղափարակիրների պառակտումի: Ինչպես և սպասելի էր, այն ժամանակ սկզբունքային համարվող գաղափարակիրները փոքրամասնություն կազմեցին և օտարվեցին իշխանությունից 1991-ի ավարտին( հետագան ապացուցեց, որ օտարվողների սկզբունքայնությունը և գաղափարայնությունը հարաբերական էր):
1992 թվականին նկատելի էր համազգային շարժման գաղափարի էական նահանջ“ նոր հայերի” վերակենդանացրած նյութակրոն փիլիսոփայության առջև: Քաղաքական որոշ գործիչների հավաստմամբ արդեն 1993-ի սկզբներին գաղափարը ջախջախված էր հիմնովին և իշխանական համակարգում մնացել էին գաղափարակիրների բեկորներ:
1993ին նոր բախում առաջացավ իշխանական վերնախավում: Ավելի քան մեկ տարի տևած համառ հակադրության ընթացքում իշխանության իրական լծակներին տիրող թևը որևէ զիջումների չգնալով և չկամենալով փորձ անել կասեցնելու հայկական կալվինականության սկիզբ առնող հաղթարշավը ՝ թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով ջախջախեց երկրի ներքին կյանքը կարգավորել պահանջող թևին ու վտարեց կառավարող կուսակցության շարքերից: Արդյունքում ՝ իշխանական համակարգը հարյուր տոկոսով ինտրիգայնացվեց, կամովին կամ ուժով հեռացողներին փոխարինելու էին գալիս միջակություններն ու պղտոր ջրում ձուկ որսացողները, որոնք պարտադիր պիտի լինեին անսկզբունքային:
1996-ի սկզբներին իշխանական համակարգում մնացած վերջին գաղափարակիրները փորձեցին պետության ղեկը շրջել քաոսից դեպի կարգավորում, բայց արժանացան նախորդների ճակատագրին: Այդ պահից սկսած իշխանական համակարգն այլևս անընդունակ էր լիբերալդեմոկրատական արժեքային համակարգը կյանքի կոչելով ՝ ապահովել հասարակության օպտիմալ զարգացումը:
ԶՈՒԳԱՀԵՌ
Բոլոր հիմքերը կային, որպեսզի Հայաստանում կրկնվեր անգլիական ողբերգությունը, և կրկնվեց. հասարակության իշխանությամբ օժտված փոքրամասնությունը ոչնչի առջև կանգ չառնելով ՝ տիրացավ հանրային ունեցվածքին, իսկ ստրկության հազար տարում
19