Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 18

հասարակական“ հին” հարաբերությունները որոշակիորեն կաշկանդում էին դաժանության դրսևորումները: Բայց բավական էր նույն այդ կալվինիստը հայտնվեր գաղութացված երկրներում ՝ լիակատար ազատություն էր տալիս իրեն. ԱՄՆում հնդկացիները զանգվածաբար ոչնչացվեցին, քանի որ Աստծո կողմից ընտրյալները սպանված աբորիգենի գլխի համար պարգև էին սահմանել, ինչպես սահմանել էին նաև գայլի գլխի համար:
Այն երկրներում, ուր ավանդույթներն ու օրենքները բավականին խորն էին արմատացած, ունեցվածքի կապիտալիստական վերաբաժանումը նվազ աղետների հանգեցրեց, քանի որ“ նոր մարդու” գործողությունները կաշկանդումների էին ենթարկվում, իսկ ահա խիստ ավանդապահսևհարյուրյակային, ինքնամեկուսացված Ճապոնիան, ուր ներհամայնքային կապերն անհամեմատ ամուր էին, գրված և չգրված օրենքները ՝ անսասան, բացարձակապես խուսափեց սոցիալական աղետ ծնող համատարած թալանից:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԻՆԻԶՄ
Խորհրդային համակարգի փլուզման պահին հայ հասարակության ունեցած բարոյական նկարագիրն արդեն պարզ է ընթերցողին:
Ազգային ազատագրական պայքարը որոշակիորեն դրական անդրադարձ ունեցավ ժողովրդի հոգեբանության վրա, այդ պայքարը մասամբ զուգահեռվեց հեղափոխականության հետ և առաջացավ արդարության հասարակական ձգտում: Սակայն ազատագրական պայքարի մի քանի տարիների ընթացքում այն չհասցրեց կուռ գաղափարախոսության վերածվել և այդպես էլ մնաց որպես ձգտում: Եթե անկախության ձեռքբերման հետ միաժամանակ մենք ստիպված չլինեինք հասարակարգի փոփոխություն իրականացնել, գուցե թե այդ ձգտումը էականորեն ազդեր երկրում արդարության հաստատմանը, բայց ՝ ստիպված էինք: Ու մեզ սպասում էին կապիտալիզմի կայացման փուլի որոգայթները:
Ի մեծ դժբախտություն մեզ, նախորդ ռեժիմում ունեցվածքն ամբողջությամբ պետական էր, իսկ դա նշանակում էր, որ վերաբաժանվելու էր ազգային ողջ հարստությունը ՝ ահռելի մի կարողություն: Արդեն փաստել ենք, որ ունեցվածքի վերաբաժանման գործընթացն անխուսափելիորեն կվերածվի համատարած թալանի, եթե հասարակությունը թույլ է կազմակերպված, օրենքներն“ ամուր” չեն: Որ հայ հասարակությունը խորհրդային համակարգի փլուզման պահին բացարձակապես անկազմակերպ էր, օրենքներին ՝ խորթ, հասարակական կյանքը կարգավորող առաջադիմական ավանդույթներից և մարդկանց բնազդները զսպող պետական ինստիտուտներից զուրկ ՝ արդեն ներկայացրել ենք: Նաև փաստել ենք, որ դեռ Առաջին հանրապետության տարիներին էր պարզվել, որ հայության մեջ առաջացել է հազարամյա ստրկության ծնունդ, ազգ, հայրենիք զգացողություններից զրկված մի շերտ: Խորհրդային տարիներին լավ պահպանված ու բազմացած այդ շերտը 1991 թվականից հանդիսանալու էր կալվինիստի հայկական տարատեսակը, որ պիտի դառնար“ նոր հայ” ու աղետ բերեր երկրին:
ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՀԸ
Անցումային փուլ մտած հայաստանյան իշխանությունների առջև ժամանակը դրել էր ահավորության աստիճան ահռելի խնդիր ՝ դիմագրավել ունեցվածքի վերաբաժանման բերած ավերիչ հեղեղին, հասարակական կյանքին վերադարձնել կորուսված
18