Արծրուն Պեպանյանի գրքեր Կոնսերվատիվ հեղափոխություն | Page 17

ջրվեժն ընկալում էին միայն որպես էներգիայի աղբյուր, իրենց բնակավայրի եկեղեցու զանգը նույնն էր, ինչ որ մյուս վայրերինը, իսկ դրանցից նրանց հոգեհարազատը նոր ներկվածն էր միայն: “Նոր մարդկանց” այս խավը, որն այնքան էլ փոքրաթիվ չէր, հանդես եկավ որպես ոչնչով չսահմանափակված մասնավոր սեփականատիրության, ձեռնարկչատիրության և ապրանքային հարաբերությունների ջատագով: Ագրարայինֆեոդալական Անգլիայում քաղաքական կշիռ ունեին միայն հողատերերը, և երկիր ներփաթանցած “նոր մարդը” փութաջանորեն սկսեց հող գնել, ձեռք գցել այն հաջող ամուսնությամբ, այլապես նա ջենտլմեն կոչվելու իրավունք չէր ունենա: Նոր հավատքին հավատարմագրված գավառների ազնվականությունն արագորեն մոռացավ պետության հանդեպ ունեցած իր պարտականությունները և ինքն իրեն մասնավոր սեփականատիրական իրավունք շնորհեց այն հողերի նկատմամբ, որոնք մինչ այդ հատկացված էին սոսկ ֆեոդալական իրավունքով: Հին ֆեոդալական կալվածքներն այդպիսով վերածվեցին օտարման ենթակա ապրանքի և դարձան համեղ պատառ փողատեր “նոր մարդկանց” համար: Ձևավորվեց “նոր ազնվականություն”, որը դաժան պայքարի մեջ մտավ հին արիստոկրատիայի դեմ, ջանալով վերացնել մարդկանց ըստ տոհմային ծագումի դասակարգման սկզբունքը: Շեշտը սկզբում դրվում էր “աբստրակտ”՝ տոհմային, համայնքային, ազգակցական կապերով չկաշկանդված և ապրանքադրամային հարաբերություններով ապրող մարդու մասնավոր նախաձեռնությունների ազատության վրա, պատճառ բերելով հին հայրենիքում հալածված “նոր մարդու” իրավազուրկ լինելը նոր հայրենիքում: Աստվածընտրյալության գաղափարը հենց այստեղ էր անհրաժեշտ: Մարդու ազատությունից և իրավունքներից ճամարտակող “նոր ազնվականությունը” աստիճանաբար թափանցեց նաև խորհրդարան, իշխանությունից հեռացրեց պահպանողական հին արիստոկրատիային և ստացավ հողերի, այս անգամ արդեն՝ պետական, բռնատիրության անսահման հնարավորություն: Ոչ ոք և ոչինչ խանգարող չկար այլևս նրանց ճանապարհին, և “Նրանք օծեցին մի նոր դարաշրջան՝ պետական ունեցվածքի մինչ այդ գոյություն ունեցած չափավոր թալանը հասցնելով ահռելի չափերի: Պետական հողերը հատկացվում էին որպես նվիրատվություն, վաճառվում էին չնչին գներով կամ էլ բռնատիրությամբ պարզապես միացվում սեփական հողատարածքներին” (Մարքս, “Կապիտալ”): Հարստության մոլուցքով համակված թալանչիների հաջորդ քայլը եղավ ձեռք բերված հողերն այնտեղ ապրող մարդկանցից մաքրելը, որն իրականացվեց դաժանագույն մեթոդներով: Կարճ ժամանակահատվածում բնիկ անգլիացի գյուղացիությունը, որ “ճանաչվել” էր որպես Աստծո կողմից արհամարհված մարդկային աղբ, կամ ոչնչացվեց ֆիզիկապես, կամ ունեզրկվելով՝ բռնությամբ քշվեց քաղաքները՝ “նոր մարդկանց” ֆաբրիկաներում վաճառելու իր աշխատուժը: “Նոր մարդու” նյութապաշտությունից փրկվել չկարողացավ անգամ եկեղեցին. փակվեցին մենաստանները, վանքապատկան հողերն անարգել անցան փողատերերին, իսկ սրանք էլ շտապեցին վռնդել այդ հողերը վարձակալությամբ մշակող ֆերմերներին և եկեղեցու բարեգործությամբ գոյություն քարշ տվող հազարավոր աղքատներին: Երբեմնի ավանդապահ Անգլիան մատնվեց սոցիալական ահռելի աղետի: ԱՎԱՆԴՈՒՅԹՆ ԸՆԴԴԵՄ “ՆՈՐ ՄԱՐԴՈՒ” Կապիտալիզմի կայացումը եվրոպական մյուս երկրներում ուղեկցվեց նվազ ցնցումներով, քանի որ այդ երկրներում նույն աստվածընտրյալությամբ համակված կալվինիստները հիմնականում տեղացի էին, և գոյություն ունեցող ազգակցական, 17