երկյուղելով , թե կոչնչացնեմ իրեն , բայց ձևացող հիմար չի լինում . դուք դա գիտեք ։ Ես նրան չեմ ոչնչացրել դիտավորյալ , որպեսզի կեսար կարգեմ ձեր այս խառնամբոխի գլխին , և այնժա ՛ մ միայն դուք հստակ կիմանաք , թե ի ՛ նչ ասել է խելառություն ։ Ու երանի կտաք ինձ ։
Կալիգուլան դուրս եկավ տաճարից և ծածկահարթակի բարձրությունից շուրջը նայեց ։
Օրը պարզվել էր ու դարձել արևամած , երկնքից թափված քարերը հալվել ՝ անէացել էին և թանձր ծուխ էր վեր ելնում այս ու այնտեղ ։ Ցածում տարածված քաղաքը երևում էր անաղարտ ՝ ինչպես ափի մեջ ։
Հռոմի տեսքը գրգռեց նրան , և թևերն առաջ պարզելով ՝ կանչեց նա արհամարհալից .
― Ողջու ՛ յն քեզ , ատելի ՛ Քաղաք ՝ բույն մողեսների և որդերի ։ Օ ՜, որքան ճիշտ էիր դու , էրգաստուլում սովահարված Յուգուրթա , երբ ասում էիր , թե պիղծ Քաղաքն այս ի ՛ նքը պատրաստ է ծախվելու , եթե գտնվի հարմար գնորդ ։ Օ ՜, Ակկա Լարենցիա , դու , որ խնամում էիր ջրաբեր զույգին , չգիտեի ՞ ր արդյոք , թե որպիսի աղետ ես բերում աշխարհին ։ Իսկ դուք , անիծյա ՛ լ սագեր , եթե ձեր հիմար աղմուկով չխախտեիք անդորրը գիշերվա , ճղճիմ այս Քաղաքի տեղում դաշտեր կլինեին հիմա կանաչազարդ և հողը ծանրացած չէր լինի մարդուկներով , որ խորանալ գիտեն կյանքի իմաստի փնտրտուքի մեջ սոսկ այնքան , որքան իրենց առնանդամի երկարությունն է ։
Նա իջավ աստիճաններով ու առաջացավ երկու մասի բաժանված բազմության միջով ՝ անհասցե և աննպատակ ։
Ինչ-որ բան ասես խեղդում էր նրան , և նա բռնեց կոկորդը ։ Բազմությունը համր ու լուռ ուղեկցեց նրան ։
― Ու ես չէի խեղդվի , ահա , առատությունից մարդուկների , որ աշխարհ են գալիս անմիտ շարժումից ու բազմանում անմիտք ու անիմաստ ՝ կյանքը հագեցնելով մանր գայթակղություններով ։ Մարդուկնե ՜ ր , որ ինձ համար գոյություն չունեն և բեռ են ինձ համար ։ Մարդուկնե ՜ ր , որ դեռ չմեռած ՝ մեռած են արդեն , քանի որ ապրում են առանց Աստված և մոռացել են ՝ ի ՞ նչ է հավերժը , վեհը , ու անասունի նման սերունդ տալու պարզունակ ու միակ խնդրով են տարված ։ Մարդուկնե ՜ ր , որ միայն իրե ՛ նց են տեսնում աշխարհում ու չեն գիտակցում , որ ապականված իրենց Քաղաքին քամու բերած ավազն է իշխելու , և սուրբ Ալբանոն այս կողմից տեսնելը երազանք է դառնալու իրենց համար ․․․ Եվ հեռու չէ ժամն այդ ։
Նա հանկարծ կանգ առավ , մի պահ մտախոհ նայեց հեռուն , ապա ասաց ինքն իրեն ցածրաձայն .
― Իսկ գուցե ճշմարիտն իրե ՞ նք են , իսկ միակ հիմարը ՝ ե ՞ ս , որ իմաստ եմ ուզում գտնել կյանքի մեջ , երբ գուցե թե անիմա ՞ ստ է այն ի սկզբանե ․․․
Մի քանի ակնթարթ խորհեց իր հարցի վրա , ապա զննող հայացքով ակամա շուրջը նայեց ու ակնհայտորեն դառնացավ իր առջև մարդկանց տեսնելուց ։ Ձեռքերը պարզեց դեպի երկինք ու շշնջաց կիսաձայն .
― Օ ՜, տա ՛ ր ինձ , Տե ՛ ր , տա ՜ ր ․․․
Եվ քարացավ այդ դիրքով մի քանի րոպե ։ Հետո , ասես սթափվելով , կտրուկ մոտեցավ բազմությանը և հարցրեց .
― ․․․ Իսկ ու ՞ ր են դավադիրները ։ Ամեն շարժում կանգ առավ , ու բոլորը գունատվեցին ։