Այս ասելով նա խելահեղ խանդավառությամբ մուրճի հարվածներով այլանդակեց կիսանդրիներից մի քանիսը , մնացյալը տապալեց , ապա , արդեն բոլորովին ուժասպառ , փլվեց շրջված կիսանդրիներից մեկին ու արտաբերեց դառնությամբ .
― Օ ՜, ինչու ՞ եմ ապրում հինգերորդ սերնդի մարդկանց մեջ , Ինչու ՞ չեմ մեռել առաջ կամ ծնվել հետո ․․․
Նա մեջքը հենեց պատին ու հայացքը , որի մեջ կանգ էր առել ժամանակը , հառեց երդիկից դուրս ։ Վայրկյան անց նրա դեմքը չէր արտահայտում այլևս ո ՛ չ տառապանք , ո ՛ չ ափսոսանք , ո ՛ չ բավականություն . ասես անտես մի ոգի առել էր նրանից բոլոր հույզերը , ու նա կարծես թե տաճարում չէր ։
Բազմության անզգույշ աղմուկը նրան ետ բերեց իրականություն ։ Դանդաղ , ասես մկանները քարացել էին , Կալիգուլան , գլուխը չկտրելով պատից , հայացքը դարձրեց դեպի տաճարի ելքը , և մարդիկ նրան գունագեղ հագուստներով պճնված արձանախումբ երևացին , որոնց մոռացել էր տապալել ։
« Այս մարդիկ ինձ չեն հասկանա ,― մտածեց նա ակամա ՝ անկիրք մի հայացքով նայելով նրանց , ― այս մարդիկ ինձ չեն հասկանա երբեք ու այդպես էլ կխարխափեն խավարի մեջ ։ Նրանց աչքե ՜ րը ․․․, օ ՜, ինչպե ՜ ս են նայում ինձ . նրանք ամենքը կարծում են , թե ե ՛ ս եմ իրենց անառակ դարձրել , մինչդեռ այդպիսի ՛ ն են իրենք իրականում . նրանց թվում է , թե ե ՛ ս եմ մեղավորն իրենց ստրկամտության , վավաշոտության , ծախուության , արատավորության , մինչդեռ իրենք այդպիսի ՛ ն եղել են նույնիսկ մինչ իմ այս աշխարհ գալը ․․․ Նրանք բոլորն իրենց սրտերում փայփայում են մի միտք ՝ հիմարաբար կարծելով , որ եթե ես չլինեմ , իրենք պարկեշտ կլինեն ու քաջարի ։ Նրանք բոլորը համակված են ինձ մեռած տեսնելու տենչով , նրանք բոլորն իմ մահն են ուզում ․․․ ինձանից ո ՛ չ առավել »։
Կալիգուլան գետնին գցեց մուրճը , որ մեքենայորեն շարունակում էր պահել ձեռքում , էլի մի պահ նայեց բազմությանը , ապա պատին հենվելով , ելավ ու դժվարությամբ քայլելով , գնաց դեպի տաճարի դռները ՝ ինքն իրեն խոսելով .
― Ձեր մեջ մեռնելն ինձ համար գերադասելի է ձեզ հետ ապրելուց ։ Ես հոգնել եմ խելացնոր հևքից այս , ես հոգնել եմ խելագարվելուց ։ Ես հոգնել եմ ձեր որդության գաղջությունից , որից մարմինս պատվում է ցավաբեր ցանով ։ Ես իմ մահո ՛ վ կապացուցեմ ձեր հույսերի սնանկությունը , ու դուք կիմանաք , որ ձեր վիճակի ողորմելիության պատճառն իմ գոյությունը չէ ամենևին ․․․ Ես հոգնել եմ իմ գոյությունից , ես , որ ապրողներից առաջի ՛ նը զգացի իրական Աստծո շունչը , գնում եմ դեպի Նա , որ միակն է և ստեղծել է աշխարհն այս ։ Ես նվիրում եմ ինձ Նրան , ես դառնում եմ քուրմ ՝ իմ Աստծո համար ․․․
Նրա կիսակենդան հայացքից սարսափած բազմությունը հրմշտվելով դուրս հորդաց բակ , կարծես զինավառ փաղանգ էր գալիս դեպի իրենց ։
― Բանական ամեն մարդ , դառնալով կեսարը մարդու ձեր տեսակի , խելագարվելու է անխուսափելիորեն ,― հայացքով հալածելով ետ-ետ սողացող բազմությանը ՝ Կալիգուլան դիմեց նրանց ,― ինչպես պատահեց ինձ հետ ։ Եվ աղետից այդ խուսափելու մի հնար կա միայն . ձեր կեսարն ի սկզբանե ՛ խելառ պիտի լինի ։ Ես գիտեմ այդպիսի մեկին , որ արժանի է ձեզ . իմ խորթ հորեղբայր Կլավդիոսն է դա ։ Այո ՛, այո ՛, Կլավդիոսը , հենց նա ,― քամահրալից մի ժպիտ ակոսեց նրա դեմքը ։― Նրա մայր Անտոնիան ասում էր , որ նա այլանդակն է մարդկանց մեջ , որ բնությունը սկսել է նրան , բայց չի ավարտել , և ցանկանալով որևէ մեկին կշտամբել բթամտության համար , ասում էր ՝ « իմ Կլավդիոսից էլ հիմար է »։ Կլավդիոսն , իհարկե , տարածում է , թե հիմար է ձևանում ,