Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Página 81

Նա զարկում էր ահագնացող խելահեղությամբ , ու ամեն զարկի հետ շանթ էր հարվածում տաճարի տանիքին , որ ահաբեկում էր պապանձված բազմությանը ։
Նա հարվածում էր անդադար , որպես ջրով կամ թե հողմով գործող մի մեքենա , և չէր զգում հոգնություն . ասես մկաններն անզգայացրել էին սառույցով ։ Քրտինք էր ծորում նրա դեմքից , որից աչքերը մրմռում էին , խոնավացումից մարմնին կպած հագուստն ընդգծում էր մկանների պիրկ կծկումները , որոնցից ատելություն էր ճառագում ։
Ստվարացած բազմությունն անձայն աղոթում էր . ոչ ոք չէր ուզում օգնության հասնել նրան , քանի որ սարսափում էին աստվածների հոր արձանի վրա ձեռք բարձրացնելուց , ու նաև ոչ ոք չէր հանդգնում կաշկանդել նրան , քանզի երկյուղում էին նրա զայրույթից ։
Բեկորներ էին թռչում բոլոր ուղղություններով , և բազմության սարսափահար աչքերի առջև Զևսի փառահեղ գլուխն այլակերպվում էր հետզհետե ու վերանում ։
― Դու աստվա ՛ ծ չես , դու չկա ՛ ս , գոյություն չունե ՛ ս ,― խանդավառ կանչում էր Կալիգուլան ամեն անգամ , երբ հաջողվում էր մեծ բեկոր պոկել արձանից ։
Երբ վերջապես արձանը մնաց առանց գլխի , Կալիգուլան ետ գնաց մի քանի քայլ և անչափ մեծ գործ արած մարդու ինքնագոհ հայացքով զննեց այն ։ Արվածը դուր եկավ իրեն , և դարձավ պրետորիաններին .
― Գնացե ՛ ք Մարսյան դաշտ , գնացե ՛ ք և ոչնչացրե ՛ ք աստվածների բոլոր արձանները ։
Թիկնապահները վարանեցին անհապաղ կատարել կեսարի կամքը և մոլորված ՝ ցենտուրիոնին էին նայում , իսկ նրա դեմքը կերպասի գույն էր ստացել . նա Մակրոնից հրաման ուներ ոչ մի դեպքում կեսարին չթողնել բազմության դեմ մենակ ու անպաշտպան ։ Նրա հոգին աղետ էր կանխագուշակում , և կարծում էր , թե կեսարն ի ՛ նքը ձգտում է անպաշտպանության ։
― Ու ՞ մ եմ ասում , ո ՛ րդ ,― որոտաց Կալիգուլան ցենտուրիոնի վրա ՝ ոտքը գետին զարկելով ,― այս որքա ՞ ն ես լկտիացել , որ հանդգնում ես արեն չկատարել կեսարիդ հրամանը ։
Ցենտուրիոնը ձգվեց ՝ ձեռքը զրահին զարկելով ու գլխահակ դուրս եկավ ։ Իրեն հետևած թիկնապահներին տաճարի բակում կարգադրեց զորաշարք կազմել , ու նրանք արցունք տեսան նրա աչքերում ։
Այդ նույն միջոցին Կալիգուլայի հայացքն ընկավ նշանավոր հռոմեացիների կիսանդրիներին , որ մարդահասակ պատվանդանների վրա շարված էին պատերի երկայնքով ։ Նա հոգնաբեկ ու դանդաղաքայլ մոտեցավ և ուշադիր զննելով բոլոր արձանները , հարցրեց այնպես , ասես դրանք կարող էին պատասխանել իրեն .
― Ո ՞ ւմ եք ծառայել , քվիրիտնե ՛ ր , և հանուն ո ՞ ր վեհ գործի . դու ՛, աշխարհը թամբած Հուլիոս Կեսար կամ թեկուզ դու ՝ Օկտավիանոս , որ նաև Օգոստոս ես կոչվում , հանուն անցողիկ մեծարումի փա ՞ ռքն եք ավելացրել պիղծ աստվածների ՝ ձեր պիղծ գործերով ։ Ի ՞ նչ եք բերել աշխարհին արյունից , ավերից , ստրկացումից բացի . ցոփությու ՛ ն , այլոց կեղեքումով ստեղծված պերճանքի մեջ շնացու ՛ մ , նյութի առջև ստորացու ՛ մ ։ Ու դրա համար փառաբանու ՞ մ են ձեզ ՝ ձեր հիշատակը ոչնչացնելու փոխարեն ։ Օ ՜, ոչ ,― նա գլուխը տարուբերեց սուր ցավ ապրող մարդու նման ,― անարդարությունն այս հիմա վերջ կունենա . ես կոչնչացնեմ ձե ՛ զ էլ , և դուք այլևս պանեգիրիկոսներ չեք լսի տաճարում այս ՝ այլև ՛ ս անանուն ․․․