― Գուցե դու ՞ ես դավադիր , Պիզո ՛ ն ,― նա կանգնեց կոնսուլյարիսի առջև և ուշադիր հետևում էր նրա դեմքի արտահայտությանը ։― Ո ՞ չ ։ Իսկ ինչու ՞ ես դողում ։ Իսկ դու ՞, Սիլանո ՛ ս ,― մարդկանց կոպտորեն հրելով ՝ նա խորացավ բազմության մեջ ու գնաց դեպի քաղաքային պրետորը ,― դու ՞ էլ դավադիր չես ․․․ Ո ՞ չ ։ Բայց չէ ՞ որ ես ոչնչացրել եմ քո ընտանիքը ու քեզ դիտավորյալ թողել ողջ ՝ որպես զգուշացում ամենքին , որ պատժելի է ամեն զրպարտություն , քանի դեռ ես կամ ։ Հապա դու ՞, Սաբինո ՛ ս ,― դարձավ նա սենատի ցենզորին , որ Սիլանոսից երկու քայլի վրա էր , ու շանթող մի հայացքով չափեց նրան ։― Այդ դեպքում ինչու ՞ ես տոգայով , երբ ամենքը տունիկա են կրում . դաշու ՞ յն ես պահել հագուստիդ տակ ։ Ո ՞ չ ․․․ Բայց ինչու ՞։ Ես լա ՞ վ կեսար եմ քեզ համար ։ Ստու ՛ մ ես ,― Կալիգուլան պոռթկաց ցասումից և ջղաձգորեն ցենզորի հագուստը հավաքեց ափերի մեջ ՝ նրա կրծքի վրա ։ Ու մոտեցնելով նրան իրեն , ատամների արանքից շպրտեց թունոտ ՝ ցենզորի ՝ մահվան սարսափից ուռած աչքերի մեջ նայելով ․― Չէ ՞ որ դու և այս բոլոր մարդուկները ծածուկ ինձ խելագար եք անվանում ու արնախում հրեշ ։
Նա անհուն զզվանքով Սաբինոսին նետեց մնացյալի վրա , ասես գարշահոտ մի իր լիներ այն ։ Հետո լարված հայացքը լուռ սահեցրեց հռոմեացիների վախվորած դեմքերի վրայով և ասաց քամահրանքով .
― Հրե ՜ շ . դու ՛ ք ինձ դարձրիք այդպիսին ձեր խեղճությամբ , և ահա չգիտեմ ՝ ուրիշ ի ՞ նչ կերպ նվաստացնեմ ձեզ , որ տղամարդը հառնի ձեր մեջ ։
Այդ նույն պահին նա զգաց , թե ինչպես թիկունքից հարվածեցին իրեն և դանակի սառը շեղբն ինչպես սողաց պարանոցի միջով ու սարսռեցրեց ՝ ոսկորներին քսվելով ։ Նա ակամա ցնցվեց հարվածից , ապա արձանացավ , ասես խլեցին իրենից շարժվելու ունակությունը , ու արտաբերեց անհուն մի արհամարհանքով , որից կնճռոտվեց դեմքը .
― Թիկունքի ՜ ց , պոռնիկի տղերք . դիմացից կռվելու քաջություն այդպես էլ չունեցա ՛ ք , մինչդեռ ես մենակ եմ , ահա , ու անզեն ․․․
Եվ անկարող լինելով թեքել գլուխը , նա ամբողջ մարմնով շրջվեց դանդաղ , որպես շարժուն պատվանդանի վրա դրված քարե արձան , ու իր առջև տեսավ արյունոտ դաշույն բռնած Քերեային , որը նրա հայացքից ահաբեկված ՝ ետ-ետ գնաց , ու զենքը վայր ընկավ դողացող մատների արանքից ։
― Օ ՜, Հռո ՛ մ , ողբա ՜ մ քեզ ,― կանչեց Կալիգուլան աղիողորմ ,― եթե պարիսպներիդ ներսում Քերեա ՜ ն է մնացել քեզ որպես արժանապատվության վերջին հույս ։
Մուգ , գրեթե սև արյունն առատ շիթերով իջնում էր նրա թիկունքին ու ներծծվում վուշե տունիկայի մեջ , լղոզելով կեսարական տունը խորհրդանշող ոսկեթել նախշազարդերը ։ Նա այն զգացողությունն ուներ , ասես չպաղած մոխրով դաղում էին պարանոցը , հետո շուրթերը չորացան , որպես թե անապատի տաք ավազահողմ էր կլանում իրեն ։
Նա քայլ արեց դեպի Քերեան և առաջ պարզելով անպատկառ ծալված մատները , դիմեց նրան . ― Համբուրե ՞ ս գուցե մի վերջին անգամ , ճիճու ՛, որպես հիշատակ քո կեսարից ։
Անտանելի մի սրտխառնուք ստիպեց նրան կծկվել , ասես թունավոր ինչ-որ բան էր կերել ։ Սառը քրտինք պատեց նրան , արյունը , լճանալով անրոսկրերի փոսորակներում , կաթկթաց նրա ձեռքերին ։ Որովայնը բռնած ՝ Կալիգուլան նայեց բազմությանը , որ օրորվել էր սկսել իր հայացքի առջև , ու ասաց զզվանքով .
― Այնպե ՜ ս կուզենայի հետ տալ ձեզ վրա , բայց կերակուրն եմ ափսոսում ։