Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Página 79

Գլուխ տասներեքերորդ
Կլավդիոսը չհասկացավ նրա խոսքերի իմաստը և հանդիպման անակնկալությունից գունատված ՝ հազիվ հասցրեց փրկվել ոտնատակվելուց , ու ոսկեզօծ սյանը սեղմվելով ՝ շունչը պահած և քարացած նայում էր կեսարի ետևից ։
― ․․․ Պահպանի ՛ ր , շուտով կեսա ՛ ր ես դառնալու քո նմանների ,― լսվեց Կալիգուլայի ձայնն արդեն ներքին հարկաբաժնից , ու հեռացող մի դիվային քրքիջ ցնցեց պալատը ։
Գլուխ տասներեքերորդ
Պրետորիաններ շտապեցին նրա ետևից , թեև նա ոչ մեկին չէր ձայնել , ու դեռ շքամուտքի աստիճաններին վահաններով և իրենց մարմիններով պատսպարելով հողմից , ուղեկցեցին նրան ՝ չիմանալով , թե ուր ։
Քամին ծածանում էր նրանց ալ թիկնոցները դրոշի նման , հուժկու գրոհներով ջանում խլել վահանները նրանց ձեռքից , ու չտապալվելու համար պրետորիանները հընթացս կառչում էին միմյանցից , կծկվում ։
Որոտ եղավ նորից , ու երկիրը ցնցվեց ալեբախված նավի նման , սալարկը ճեղքվեց նրանց առջև կանգունաչափ . ընդերքից ելած բոցե լեզուներ քսվեցին նրանց կալիգաներին ։ Շիկացած քարեր թափվեցին եթերից ՝ ծծմբի խեղդող հոտ արձակելով , ու պրետորիաններից մի քանիսն անձայն մի հրամանով կեսարին առան վահանների տակ ։ Երկու թիկնապահ տապալվեց քարերի հարվածներից , երրորդին հողմը պոկեց խմբից ու թավալեց դեպի Ժեմոնիների աստիճանամերձ բազրիքները ։ Մնացյալը կրիա կազմած , քամու դեմ մաքառելով ու քարերից պաշտպանվելով , կրիայի պես դանդաղ գնացին դեպի տաճարները ։
Երբ անցնում էին Միներվայի տաճարի մոտով , Կալիգուլան կարգադրեց մուրճ բերել իրեն ։
Հսկա կառույցներով եզերված տաճարային հրապարակում հողմն արդեն սաստիկ չէր . երկու զինվոր առանձնացան ՝ բերելու պահանջվածը ։
Եթերն այդ միջոցին ողողվեց կուրացուցիչ փայլով , ասես աստղեր էին այրվում երկնքում , շանթեր թափվեցին ամենուր ՝ պատառոտելով երկիրը ։ Տարերքի ահից տաճարների ծածկահարթակներում խռնված քրմերն ու սրբազնագործության եկած քվիրիտները մեկ մարդու նման ծնկի իջան աստվածների զայրույթի առջև ու փոշի ցանելով իրենց վրա ՝ աղոթեցին միացված ափերը հայացքի դեմ պահած ։ Իսկ անվրդով իր ճամփան գնացող կեսարի շքախումբն ասես հրե ծովի մեջ լողացող առասպելական մի խենթ էակ լիներ , որի վրա խտացած լույսեր էին թափվում ։
Զևսի տաճարի ծածկահարթակի վրա , ուր ապահով էր արդեն քարե հարվածներից , պրետորիանները քանդեցին կրիան և այնտեղ հավաքված բազմությանը հեռացրին դռներից ։
Մռայլված հոնքերի տակից ահեղորեն շուրջը նայելով ՝ կեսարն առաջացավ բացված միջանցքով ։ Քրմապետական հմայիլը չարագույժ փայլով տարուբերվում էր նրա կրծքին ։
Նրա աստվածային վեհությունից երկյուղած ՝ քրմերը հեզորեն կողմ էին քաշվում և անիմանալի տագնապ աչքերում ՝ աղոթում անձայն , վարսերին ոսկյա սանրեր կրող և արմավենիների ոստեր բռնած հիերոդուլները , երբ նա անցնում էր , ծնկի էին գալիս ու համբուրում գետինը , որ դեռ պահում էր նրա մարմնի ջերմությունը ։