պատճառն աշխարհի դժբախտության , և աշխարհը կազատվի քեզանից ։ Քո անունը նշանակում է ՝ գոռոզ , մեծամիտ , անբարտավան . մահկանացուները սարսափում են դա ասել քո երեսին , բայց ահա ե ՛ ս , Գայոս Կեսար Գերմանիկո ՛ սս , ասում եմ դա քեզ ։ Դու , Զևս , որ ինքդ հայրասպա ՛ ն ես , զարմանու ՞ մ ես , որ երկրի վրա որդին ելնում է հոր , եղբայրը ՝ եղբոր դեմ ․․․
Նորից շանթ եղավ , ու վառվող երկնքում պատկերացավ Զևսը ՝ սոսկալիորեն մռայլված ։ Պրետորիանները նետեցին զենքերն ու ծնկի եկան զարհուրած , մի քանիսը նրանցից տարածվեցին գետնին ։ Սակայն աստվածահոր հայտնությունը բոլորովին չահաբեկեց կեսարին , և շարունակեց խոսքն այնպես , ասես ոչինչ էլ չէր եղել .
― Դուք , աստվածներդ , ինձանից պահանջում էիք ոչնչացնել մարդկանց , տրտնջալով , թե այլասերված են անդառնալիորեն , բայց այդ մարդիկ դու ՛ ք եք , քանզի նրանք այնպիսին են , որպիսին ինքներդ եք ։ Այդ մարդիկ ձեր հայելիներն են , նայելով նրանց ՝ դուք տեսնում եք ձեզ , ու թե խորշում եք ՝ ապա ինքներդ ձեզնից ։ Ես , ահա ՛, նայում եմ վեր , ուր դուք եք , և խորշում եմ ձեզանից ։
Սարսափահար դեմքեր հայտնվեցին պալատի լուսամուտներում , որ լսածից պապանձված ՝ քարացել էին արձանների պես ։ Միայն Նուրծ Րան էր նայում նրան անհողդողդ մի հայացքով ։
Կալիգուլան , որ չէր նկատել նրանց , շարունակեց բորբոքված .
― Դուք արարել եք ինձ ու տարել տառապանքի դաժան ուղիով , որպեսզի հլու կատարեմ պատգամը ձեր ՝ ոչնչացնեմ մարդկանց , բայց ճշմարիտ ուղին այլ է , և աշխարհը կարգի բերելու համար ձե ՛ զ է հարկավոր ոչնչացնել ՝ որպես միակ ելք ։ Ու դա ես կանեմ ։ Ես կոչնչացնեմ քո իշխանությունն աշխարհի վրա , Զևս , կավերեմ քո բոլոր մեհյանները , հենց հիմա ես բանագնացներ կուղարկեմ երկրի բոլոր ծայրերը ՝ բերելու այստեղ քո և աստվածներիդ բոլոր արձանները և իմ ձեռքով կջախջախեմ դրանք , իսկ այժմ , ահա ՛, որպեսզի չկասկածես խոստումիս իրականանալիությանը , կգնամ ու ի ՛ նքս կփշրեմ Կապիտոլիումի քո արձանը ։ Դա ես կանե ՛ մ . երդվում եմ Ստիգսի ջրերով ։
Քամին ուժգնացավ ու փռփռացնում էր նրա զգեստները , սպառնալով պոկել նրան պատշգամբից , և Կալիգուլան ստիպված եղավ կառչել բազրիքից ու կծկվել ։ Այդ նույն միջոցին Կարմենտական ճանապարհից եկող փոշին ապտակի պես զարնվեց նրան , լցվեց աչքերը , բերանը , շնչուղիները ։ Մնալով բազրիքից կառչած , Կալիգուլան հագուստի փեշով պաշտպանեց դեմքը , ապա իր կամքի վրա այսպիսի բռնացումից ամբողջովին ափերից դուրս եկած ՝ ողջ հասակով կանգնեց հողմին դեմհանդիման և գոռաց ամբողջ ուժով ՝ ափը տարածելով աղմուկի վրա պալատի կամարների տակ հավաքվող բազմության վրայով .
― Անօգու ՛ տ է ՝ դու պարտվա ՛ ծ ես արդեն , թեկուզ ոչնչացնես ինձ ինքդ կամ դա անես մարդկային այս ճիվաղների ձեռքով ։ Դու արի ՛ ես ձևանում , բայց իրականում երկչոտ ես . չէ ՞ որ այդ դու ՛ էիր , որ հրաժարվեցիր չքնաղագեղ Թետիսից , ի ՛ նչ է թե գուշակել էին , որ նրա որդին զորեղ է լինելու հորից ։ Եթե դու երկյուղում ես քո իսկ զավակից , ինչպե ՞ ս կարող ես լինել աստված ամենակարող և արդար տերը աշխարհի ։
Ու հապշտապ , ասես աներևույթ ինչ-որ ուժեր խանգարելու էին իրեն , նա ներս անցավ սրահ և դռները ջարդելով ՝ խելագարի պես սուրաց դեպի պալատի ելքը ։
Միջանցքներում նրան դեմ հանդիման դուրս եկավ Կլավդիոսը , որ ստրուկի ուղեկցությամբ վերադառնում էր ճաշասրահից ։
― Պահպանի ՛ ր առողջությունդ , հորեղբայր . այն քեզ դեռ պետք է գալու ,― նետեց կեսարը հընթացս ՝ սուրալով նրա կողքով ։