― Իսկ դու ՛, Զևս , որ բարոյականություն ես պահանջում մարդկանցից , ինքդ այդպիսի ՞ ն ես արդյոք ։ Համրե ՞ լ ես դու երբևէ քո կանանց . օգնե ՞ մ քեզ . ահա ՝ Հերա , Լետո , Դեմետրա ,― նա սկսեց համրել ՝ վեր պարզած ձեռքի մատերը հերթով բացելով ,― Մայա , Դիոնե , Թեմիս , Եվրինոմեք , Սեմելե , Իո , Եվրոպե , Ալկմենե , Դանայա , Կալիստո , Սելենե , Պերսեփոնե , Էլարա , Նեմեսիս , Յուռուրնա , Ափրոդիտե , Անտիոպե ․․․ Դե , ասա ՛ ինձ , լինելով այդպիսին ՝ մի ՞ թե իրավունք ունես դու պարկեշտություն պահանջել ուրիշներից ։ Կամ մի ՞ թե կարող ես խոհեմության կոչել , երբ ինքդ խանդից սպանեցիր գեղեցկատես Ադոնիսին , ինչ է թե նա նվաճել էր սերն Էրիգոնեի , որին ձգտում էիր նաև դու ։ Դե , ասա ՛, ի ՞ նչ են սովորելու մարդիկ քեզանից ։
Նրան հետզհետե զայրույթ էր համակում , որից դողում էր տենդահարի նման ։ Եկել էր պահը ՝ վրեժխնդիր լինելու իրեն բաժին ընկած տառապանքների համար , և նա գոչեց ցասումով .
― Դու ձևացնում ես , թե աշխարհը կարգի բերելով ես մտահոգված , բայց այդ ո ՞ վ էր , որ Ատեին ցած նետեց Օլիմպոսից , որ հիմա մարդկանց ստիպում է խելացնոր արարքներ կատարել , ու երբ ուզում ես կործանել մեկին , նրա միջոցով զրկում ես բանականությունից ։ Դու խոհեմություն ես պահանջում մարդկանցից , բայց անկարող ես դա հաստատել քո ՛ իսկ տանը , ուր կռվում են անգամ միմյանց դեմ և ուր անհաշտություն է հավերժական . չէ ՞ որ քո դուստր Աթենասն էր , որ մարտի պահին ուղղեց Դիոմեդեսի ձեռքը և սա խոցեց Արեսին ։ Դու անգամ գողերի ՛ ն հովանավորող աստվածուհի ունես քո տան մեջ և դեռ հանդգնում ես պարկեշտությու ՞ ն պահանջել մարդկանցից ։
Նրա ձայնից պարտեզի սիրամարգերն անհանգիստ ղունղունոցով թաքնվեցին մրտենիների թփերի մեջ , թռչունների տագնապած երամ ելավ օդ նոճիների պուրակից , իսկ պալատի մուտքերի մոտ հերթապահող պրետորիանները տարակուսած միմյանց նայեցին ։
Նրա կոկորդը սեղմվեց արյան ուժգին հորձանքից , ձեռքերը բռունցքվեցին ակամա ։
― Դու , Զևս , և քո աստվածները պատերազմներում հովանավորում եք մեկ կամ մյուս կողմին ՝ մարդկանց խելամտության կոչելու փոխարեն ։ Դու քո կողքին նստեցրել ես Արդարությանն ու Արդարադատությանը և նրանց միջոցով քո բոլոր արարքները ներկայացնում ես որպես անհրաժեշտություն , մինչդեռ դու ամենամեծ անարդարն ես և կարելի է քեզ գնել զոհերի առատությամբ ։ Դու և քո աստվածները դժգոհում եք , որ մարդիկ խորամանկ են ու խաբեբա , բայց ո ՞ վ է նրանց այդպիսին դարձրել . Հերմե ՛ ս , սա ես քե ՛ զ եմ ասում ։ Իսկ դու ՛, Զևս , եթե իսկապես ուզում էիր մարդիկ ապրեին անբիծ , ինչու ՞ էիր հապա հողածին Պանդորային ուղարկում նրանց մեջ ։ Դու ի ՛ նքդ ես կյանքն այսպիսին դարձրել , դու ի ՛ նքդ ես մեղավորը մարդկանց արատավորության ։ Դու ի ՛ նքդ ես նրանց դարձրել նյութապաշտ ՝ պահանջելով շքեղ տաճարներ կառուցել քեզ համար , մինչդեռ նրանք երկրպագում էին քեզ մինչ այդ բացատներում , սարերում ու բաց տեղերում ՝ պարզ զոհարանների վրա ․․․
Որոտ եղավ այդ պահին ուժգին , ու թեև երկինքն անամպ էր , կայծակ զարկեց պատշգամբին , որից պալատը երերաց այնպես սաստիկ , որ Կալիգուլան հազիվ կարողացավ մնալ ոտքերի վրա ։ Սկիհներ ու արձաններ շրջվեցին սրահում և փշրվեցին աղմուկով ։ Ռեմուսը ճչոցով թաքնվեց մահճակալի տակ ։
Քամի եղավ հանկարծահաս , որ դյուրությամբ խոնարհում էր պարտեզի նոճիները սրագագաթ ։ Պտտահողմ ծագեց հեռվում ՝ Կարմենտական ճանապարհի վրա , և դաշտերի փոշին օդ հանելով ՝ գալարեց դեպի քաղաք ՝ որպես ամեհի մի ալիք ։
― Դու զայրանու ՛ մ ես , Զևս ,― գոչեց կեսարը քամահրանքով ,― դու զայրանու ՛ մ ես , ուրեմն ես իրավացի եմ ։ Դու պարտվա ՛ ծ ես , Զևս , քո իշխանությանը վերջ կգա շուտով ։ Այդ դու ՛ ես