― Օ ՜, մա ՛ հ , ես թքե ՛ լ եմ քո վրա , ու ՞ ր ես , լսու ՞ մ ես ինձ , դու ՝ Գորգո ՛, կնոջ գլխով ։
Ապա արագ քայլելով շրջեց սրահում , նայեց մահճակալի , վարագույրների , բազմոցի ու բազկաթոռների ետևը , կարծես մահը կարող էր այնտեղ լինել , շուռ տվեց պահարանը ։
― Դե , ե ՛ կ , ճիվաղ , ուղարկիր քո Եքիդնային և Կերբերոսին ՝ թող հոշոտեն ինձ ,― ոչինչ չգտնելով ՝ գոչեց նա ու տունիկան պատռեց կրծքի վրա , որ դյուրացնի իր հոգին առնելը ,― ես արհամարհում եմ քեզ ։
Հետո , փոքր-ինչ հանդարտվելով ՝ մոտեցավ լուսամուտներին ու ետ քաշեց վարագույրը ։ Անշտապ զննեց երկինքը , ապա հայացքը տարածեց Հռոմի վրայով ։ Եվ ասաց խիստ մտածկոտ .
― Որպիսին աստվածներն են եթերում , այդպիսին էլ մարդիկ են երկրի վրա , Ռեմուս ։
Նա սպասեց մի պահ , ասես որպեսզի Ռեմուսը հասցներ ըմբռնել իր ասածը , և շարունակեց ափսոսանքով .
― Ինչու ՞ պարզագույն այս միտքն ինձ այցի չէր գալիս ավելի վաղ . այդ դեպքում ես անմտություն չէի ունենա փորձել փոխել մարդկանց ։
Նա դժգոհությամբ տարուբերեց գլուխը ու բացելով դուռը ՝ ելավ սրահից ։
Պալատը , որի պարտեզահայաց պատշգամբում հայտնվեց նա , կամարաձև չորս մուտք ուներ , եզրերի երկուսը ՝ միջանցիկ £ Անմիջապես մուտքերի վերևում ՝ երկրորդ հարկում , խորանների մեջ դիցուհիների մարդահասակ արձաններ էին դրված . առաջ եկած տանիքը պահող կրկնակի սյուներն ավարտվում էին հոնիատիպ խոյակներով , որոնց հարուստ զարդանախշերի մեջ նշմարելի էին բաց երախով ցուլի գլուխներ £
― Որպիսին աստվածներն են եթերում , այդպիսին էլ մարդիկ են երկրի վրա ,― կրկնեց Կալիգուլան ՝ նայելով երկինք ,― և զու ՛ ր ես դու , Զևս , սրտնեղում նրանցից ու կամենում ոչնչացնել ։ Դա չի փոխի ոչինչ և մարդու նոր սերունդը կլինի ապականված , որպիսին այժմ է , քանի որ ապականված եք դուք ՝ աստվածներդ ։ Ա ՛ յ , դու , Ապոլոն ,― ցասումնալից շարժումով նա ձեռքը պարզեց վեր ,― որ ոչնչացրիր դժբախտ Նիոբեի զավակներին , ինչ է թե նա նախատել էր քո մայր Լետոյին , Տրոյայի տակ հույներին պատժեցիր ժանտախտով , որ կռվում էին հանուն արժանապատվության , մորթազերծեցիր Մասիասին , ինչ է թե հանդգնել էր նա երաժշտական մրցույթի մեջ մտնել քեզ հետ , խեղեցիր Կասանդրային , որ հրաժարվել էր տրվել քո հաճույքներին , իսկ Դափնեն ճարահատյալ ծառ դարձավ քո վավաշոտ հալածանքներից փրկվելու համար , դու ՛, որ անգործությունից նետահարելով ՝ մահ ես բերում արժանավոր մարդկանց , մի ՞ թե կարող ես նոր սերնդի համար ընդօրինակման արժանի լինել և կամ մեծարանքի ։
Կալիգուլան սպասեց մի պահ , ասես պատասխանելու էին իրեն , ապա շարունակեց ՝ հայացքը չկտրելով երկնքից .
― Դու ՛, Ափրոդիտե , կախարդանք ես դրել կանացի մարմնի մեջ , որ արբեցնում է ամենքին ու մոռացնել տալիս թե իրենց , և թե աստվածներին ։ Դու , որ ոչ միայն դավաճանել ես քո ամուսնուն ու զավակներ ունեցել տարբեր հայրերից , այլև քո տաճարներում քրմուհիներին պարտադրում ես փողով տրվել ամեն պատահած մարդու , ի ՞ նչ կարող ես սովորեցնել մարդկանց ՝ անառակությունից զատ ։ Դու պոռնի ՛ կ ես , և ոչ ՝ աստված , ու քեզ նման պոռնիկներն են հիմա կուռքեր դարձել մարդկանց համար ։
Նա նորից դարձավ աստվածահորը .