Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 75

հասկանում , թե ինչու , դժժոցն այդ նրան ամենակարող էր թվում ։ Նա այն զգացողությունն ուներ , թե անըմբռնելի այդ էությունն ի ՛ նքն է որոշում աշխարհի և մարդկանց ճակատագիրը ․․․
Կալիգուլան դանդաղ կտրեց գլուխը հատակից ու հայացքի դեմ տեսնելով Ռեմուսի տագնապած մռութը ՝ արտաբերեց տխրաձայն .
― Օ ՜, հարպիաներ , ես դեռ ո ՞ ղջ եմ ․․․ անե ՛ ծք ․․․
Եվ դեմքին խոր հիասթափության արտահայտություն ՝ նորից անշարժացավ ։ Այդպես մնաց առժամանակ , ասես ուշքի էր գալիս , ապա ծանրացած շարժումներով նստեց հատակին , որպես հասարակ մի մատռվակ ։
― Տարօրինակ էր ,― ասաց նա Ռեմուսին ՝ գլուխը խոր տարակուսանքով օրորելով ,― այն , ինչ պատկերացավ ինձ , տարօրինակ էր , անբացատրելի ու երանելի , և ափսոսում եմ վերադարձիս համար ։
Հետո որոնող հայացքով մի պահ շուրջը նայեց և շարունակեց շշուկով , ասես աներևույթ ինչ-որ ոգիներ կարող էին լսել իրեն .
― Կարծես թե այն Աստված էր , Ռեմու ՛ ս ՝ նոր Աստված , որին տեսնել հնարավոր չէ , որը մարմին չէ ու տարածված է եթերի մեջ , որում նաև մենք ենք ։ Նա մենակ է , նա միակն է ու չկա ոչինչ նրան հավասար ։
Կալիգուլան լռեց և հայացքը դեպի անորոշ հեռուն հառելով ՝ արձանացավ մեկ րոպեի չափ ։ Հետո հանկարծ ելավ հապճեպ ու ասես ինչ-որ բանից ահաբեկված ՝ գրկեց Ռեմուսին ։ Կապիկը երկյուղ և զարմանք տեսավ նրա աչքերի մեջ ։
Ռեմուսին կրծքին սեղմած ՝ Կալիգուլան մի պահ նայեց վեր , ապա հայացքը դանդաղ ետ բերելով ՝ շշնջաց .
― Ես գիտեմ արդեն , Ռեմուս , թե ո ՞ րն է աշխարհի դժբախտության պատճառը . դա ե ՛ ս չեմ պարզել ամենևին , դա ինձ հուշեցին , երբ անզգա էի , իսկ թե ո ՞ վ ՝ ինքս էլ չգիտեմ ։
Նա դադար տվեց ու խիստ կարևոր լուր հաղորդողի խորհրդավորությամբ նայեց Ռեմուսի աչքերի մեջ ։
― Գիտե ՞ ս ով է մեղավոր , որ մարդիկ այսպիսին են ,― հարցրեց ։ Ռեմուսը համակ ուշադրությամբ հետևում էր նրա շուրթերի շարժումներին ։ Կալիգուլան զգուշությամբ շուրջը նայեց , ապա արտաբերեց նույն խորհրդավորությամբ . ― Աստվածնե ՛ րը ։ Ռեմուսը չարձագանքեց նրան ։
― Այո ՛, այո ՛, աստվածները ,― կրկնեց Կալիգուլան ՝ այս անգամ արդեն համարձակ ։― Գիտեմ , դու մտածում ես , թե անարգում եմ աստվածներին , Ռեմուս , և մտահոգ ես , որ չեմ երկյուղում Աիդում սպասվող տանջանքներից , բայց , Ռեմուս , ինքդ էլ տեսնում ես , իմ տանջանքներն այստեղ ավելի ծանր են ու ահավոր , և դրանցից ազատվելու համար պատրաստ եմ մեռնել անգամ , ու սա սին խոսք չէ ամենևին ։
Ռեմուսը կիտված հոնքերի տակից նայում էր նրան ։
― Չե ՞ ս հավատում ,― բորբոքվեց Կալիգուլան և բաց թողնելով կապիկին ՝ պտտվեց տեղում , ասես փնտրում էր ինչ-որ մեկին , ու կանչեց .