կերպ ազատվելու համար իրենց ախոյաններից , հրամայեցի մորթել պալատի լճակի ափին , որն արնալեցուն է այս պահին ։ Օ ՜, բայց դա չէ , որ վհատեցրեց ինձ , Ռեմուս . հանուն աշխարհի անաղարտացման ես պատրաստ էի մեն-միայնակ ոչնչացնել թեկուզ միլիոն մարդու ․․․ Ես պարզեցի ահավորը ․․․ Ես գիտեի , որ ստորաքարշությամբ ստեղծված հացով սնված երեխան նվազ պիտանի է աշխարհին , և վաղուց մտածում էի մեկուսացնել նրանց իրենց ծնողներից ։ Բայց այսօր իջա Քաղաք ու հռոմեացի երեխաների հոգու ներսը նայելով ՝ զարհուրեցի իմ տեսածից . նրանց վտիտ մարմինների մեջ քնած էին բոլոր արատները մարդկային ․․․
Կալիգուլայի ձայնը բեկբեկվեց , կարծես հենց նոր նա իմացավ չարաղետ այդ լուրը ։ Եվ անզորությունից կծոտեց շուրթերը , ափով տրորեց դեմքը ։
― Ես չգիտեմ ՝ դա անցել էր նրանց ծնողների ՞ ց , թե ՞ Չար մի ուժ էր վարվել այդկերպ , բայց ակնհայտ է , որ արատներն այդ զարթնելու են քնից ՝ նրանց չափահասության հետ , և ոչինչ անկարող կլինի խանգարել դրան ՝ ո ՛ չ դաստիարակությունը , ո ՛ չ օրինակը , ո ՛ չ կատարյալ մեկուսացումը հասարակությունից ․․․ Ինձ անհայտ է արմատը Չարի , և ես չգիտեմ ՝ ինչպե ՞ ս ազատել աշխարհը նրանից ,― Կալիգուլան տարակուսանքով ձեռքերը կողք տարածեց ։― Մարդկությանը կարգի բերել անհնար է , Ռեմուս , և անիրականանալի խնդիր էր դրված իմ առջև ։ Դառն է խոստովանելը ու նաև ծիծաղելի , բայց ես էտրուսկյան հեքիաթի այն միամիտին եմ հիմա նման , որ փորձում էր խմելով ցամաքեցնել գետը հորդառատ ․․․ Մարդկությանը կարգի բերել անհնար է , Ռեմուս , և չեմ հասկանում այլևս , թե ո ՞ րն է իմաստն ապրելուս ։ Մինչ այժմ ինձ ոգեշնչում էր աշխարհը կարգի բերելու ձգտումը , իսկ հիմա ՞․․․ Հիմա ժամանակն անիմաստ հոսում է իմ կողքով , և ես չունեմ այլևս անելիք աշխարհում այս ՝ ընդլուսնյա ։
Նա հառաչեց տխրաձայն ։
― Ինչո ՞ վ եմ լցնելու իմ օրերը մնացյալ ։ Այլոց նման ե ՞ ս էլ կյանքի իմաստ դարձնեմ ինձանից հետո մեկ-երկու զավակ թողնելը ,― ( որպիսի մանր նպատակ . սոսկ երկու մարդու ավելացում աշխարհում ապրող հարյուր միլիոնի մեջ ),― և արմունկներով հրհրե ՞ մ ամենքին , ճնշե ՞ մ կամ նվաստանա ՞ մ ՝ հանուն զավակներիս կուշտության ։ Բայց մի ՞ թե ամենից հետո , որ կատարվեց , կարող եմ տրվել այսպիսի նպատակներին , Ռեմուս ։ Օ ՜, ոչ , դա սոսկալի է մահից ։ Ես լավ է մեռնեմ ․․․ մեռնեմ հենց հիմա , մեռնեմ դաշույնից , ինչպես բոլոր Գայոս Կեսարները նախորդ ․․․ Ես տենչում եմ հիմա , որ նրանց նման ինձ էլ դավը տանի ․․․ Երկրային կյանքը ոչինչ է ինձ համար այլևս և չարժե այն արտասուքի ։ Եվ ինչու ՞ են մարդիկ սոսկում մահից , Ռեմուս . չե ՜ մ հասկանում . չէ ՞ որ աշխարհին դրանից ոչինչ չի պատահում և ոչնչություն է դա աշխարհի համար . եթե ես չլինեմ այլևս ՝ մի ՞ թե որևէ բան կփոխվի աշխարհում . արևին ոչինչ չի պատահի , Տիբրոսն անխափան իր ջրերը կտանի ծով , թռչուններն իրենց կեռմանները կօրորեն օդում ․․․ Այդ դեպքում արժե ՞ տառապել ոչնչության կորստի համար ․․․
Մի հզոր լույս շողարձակեց այդ պահին սրահում ։ Կալիգուլան , մտքերից կտրվելով , դարձավ դեպի լույսն , ու նրա հայացքի դեմ , կուրացնող ցոլքերի մեջ , պատկերացավ Ագրիպինան , այնքան իրական և հմայիչ , որ չէր կարողանում հասկանալ ՝ աննյութ ուրվակա ՞ ն է իր առջև , թե ՞ մարմին ։
Հաճելի մի ժպիտ էր փեռեկում Ագրիպինայի շուրթերը , մեղմ մի հով օրորում էր նրա զգեստները . վարսերի մեջ ադամանդազարդ հերակալ էր պսպղում , որից մանուշակագույն մի քող էր իջնում մարմարի հատակին ։
Կալիգուլան մոլորված շուրջը նայեց մի պահ , ասես կամենում էր վերջնականորեն պարզել ՝ երազու ՞ մ է ինքը , թե ՞ արթուն , ապա ոտքի ելնելով ՝ հարցրեց հուզված .
― Մա ՞ յր , դու ՞, ինչու ՞ ես եկել ։