Հրամայեց ետ բերել զորքերը Գերմանիայից ՝ նպատակ ունենալով վերացնել բանակ կոչեցյալ չարիքը , որ պատերազմներում ոչնչացնում էր արժանավորներին , ու երկրի վրա ապրելու էին թողնվում միայն սողացողները ։
Այդժամ նրան լուր բերին , թե զրպարտության արատն անուղղելի է և աքսորյալները կղզիներում էլ են զրպարտություն անում , ու պրետորիանների մանիպուլ ուղարկեց այնտեղ ՝ պահանջելով մահապատժի ենթարկել նրանց մանր , հաճախակի հարվածներով , որպեսզի նրանք զգան , որ մեռնում են ։
Բոլոր կավատներին ուղարկեց Աֆրիկա ՝ ջրանցք փորելու ։ Պոռնիկներին թողեց ապրել , քանի որ իրեն անհայտ էր նրանց հակումի շարժառիթը , բայց ո ՛ չ քաղաքում . նրանց բոլորին , ու նաև Ցեզոնիային , ուղարկեց Ալիոի ափը , այնտեղ մեկուսացած ապրելու , և որպես հարկ սահմանեց մեկ հարաբերության գինը ։ Նույնը պահանջեց նաև նրանցից , ովքեր պոռնիկ էին եղել , բայց օրինական ամուսնության մեջ էին . անցյալը չպիտի մոռացվեր , որպեսզի զսպեր մյուսներին ․․․
Մակրոնը , տեղեկանալով այս ամենին , խոր սարսուռ ապրեց և ջանում էր ետ պահել նրան հետագա արնահեղությունից , փորձելով համոզել , թե արվածը բավական է և մահվան երկյուղն այդուհետ կսաստի ստոր կրքերը հռոմեացիների մեջ ։ Բայց անկողնուն գամված լինելը խանգարում էր նրան լրջորեն ազդել կեսարի մտքերի վրա ։ Իսկ Կալիգուլան որևէ կասկած չուներ , որ Զևսն է իրեն ուղղորդում , և աստվածահոր հետ առնչությունը խանդավառեցնում էր նրան ։ Մյուս կողմից ՝ մարդկության ապականված հատվածի հանդեպ տածած ատելությունը , որ խլացրել էր նրա մյուս հույզերն ու իղձերը , անդադրում նրան հրահրում էր գործողությունների ։ Մակրոնի հետ նա համաձայն էր . մահվան երկյուղը կսաստի ստոր կրքերը , բայց դա բավարար լինել չի կարող աշխարհը կարգի բերելու համար , այդ կերպ կրքերը կսաստվեն , բայց չեն վերանա , և վաղ , թե ուշ , հարմար առիթի դեպքում , կհառնեն նորից Յասոնի ցանած հրեշատամների պես ։ Ստոր կրքերը ոչնչացնել է պետք , գտնում էր նա միանշանակորեն ։ Ու ողջ օրը նա մենմիայնակ , մռայլ շրջում էր պալատի սրահներում , պարտեզի լճակների շուրջ , թափառում պուրակում , իսկ գիշերները բարձրանում էր պալատի տանիքի ամառային տաղավար ու հետևում պրետորական ջոկատների ջահերի շարժումին ։
Մի առավոտ նա կեղծամ դրած իջավ Կապիտոլիումից ՝ հուսալով քաղաքը տեսնել արդեն մարդկային աղբից մաքրված , բայց ֆորումում նախկին գաղջությունը պատահեց նրան , ստորաքարշության նույն չափն ու այլասերվածությունը , ասես աշխարհը կարգի բերելու համար ինքը ոչինչ էլ չէր արել ։
Մտածեց , թե ինչ-որ մի թյուրիմացությամբ քաղաքի այդ հատվածը գուցե դուրս է մնացել լրտեսների ուշադրությունից ու ներքին մի տագնապ սրտում ՝ հևասպառ գնաց դեպի Պալատինիումի շուկաները ։ Սակայն այստեղ էլ նույն պատկերն էր , հոգիների նույն գաղջությունը ։ Նա նայում էր շուրջը խելագարի պես , մարդկանց հրմշտելով ՝ խցկվում էր տաբերնաները , արհեստանոցները , շնչակտուր վազում փողոցից փողոց ։ « Ինչպե ՞ ս կարող է պատահել ,― հարցնում էր նա ինքն իրեն ,― անհնար է . ինքս եմ ամեն գիշեր հետևել ծածկասայլերի երթին »։
Նա խեղդվում էր օդի պակասությունից , ու Տուլիոսի պարսպի տակով , գետեզրով վազեց դեպի նավահանգիստ , տենչալով գոնե այնտեղ գտնել իր որոնած մաքրությունը ։
Պատկերը նույնն էր , նույն ստորաքարշ , գծուծ , ամբարտավան ու զազիր հոգիները ։ Նա թևաթափ ու մոլոր ետ դարձավ , չիմանալով ՝ ու ՞ ր գնալ այլևս ։
« Մի ՞ թե այսքան մեծաթիվ են հոգով այլասերվածները , ովքեր իրենց գոյությամբ աղավաղում են աշխարհը »,― մտածում էր նա , քայլելով մարդաշատ փողոցներով ։ Նա խեղդվում էր նրանց