― Թող ձեզանից մի քանիսին էլ պատժի . նրա բանտերում վիճակն ավելի բարվոք է , քան այստեղ ,― ասաց Կալիգուլան ,― բայց գոնե մյուսները լավ ապրելու հույս կունենան ։
― Իսկ եթե նա սպանի ՞ մեզ ,― արձագանքեցին սարսափած , իսկ ոտքի ելածները զբաղեցրին իրենց տեղերը խոնավ դարմանի վրա , ― նա հրեշ է , գազան , նա ճաշի ժամին սենատորներին է կիսում սղոցով , ամեն օր մի կույս է փչացնում և հետո արյունը խմում նրանց ։
Կալիգուլան դժվարությամբ զսպեց զայրույթի պոռթկումը և դիմեց նրանց . ― Դուք հազար եք , հիսունը ձեզանից թող մեռնի , բայց մնացյալը կապրեն արժանավայել ։
Մահվան մասին լսելով , լյումպենը հանկարծորեն սսկվեց ու քարացավ ։ Հետո դանդաղ , կարծես չար մի ուժից քողարկել կամենալով իրենց շարժումները , պառկեցին հատակին ։ Կալիգուլան ապշած նայում էր նրանց , ապա ասաց .
― Հող պահանջեք նրանից և կամ խնդրեք զինվորագրել բանակին . չէ ՞ որ ազատ մարդ եք դուք ։
― Մենք հիմար չենք , որ ինքնակամ մահվան գնանք և ոչ էլ գրաստ , որ տանջվենք նրա դաշտերում ,― արագ պատասխանեց նրան մի ձայն ,― լավ է մենք մեր հացը աղբանոցներից ճարենք , քան թե վտանգվենք ՝ հանուն լիության ։
Հավանության կանչեր լսվեցին բոլոր կողմերից , և Կալիգուլան զարմանքով նկատեց , որ ինքը չի զգում այլևս օդի գաղջությունը . նրան արդեն խեղդում էր շատ ավելի զորեղ մի զգացողություն . դա նողկանքն էր ․․․
Նա ելավ կատակոմբներից այնպես ճնշված , ասես մերձավոր հարազատ էր կորցրել ։ Հևում էր հարյուր մղոն քայլած զինվորի նման , օրորվում հարբածի պես ։ Սրտից սկիզբ առնող դող համակեց նրան , որ վաղորդյան պաղությունից չէր , այլ արդյունք էր իր ներսում ուռչած նողկանքի մաղձի ։ Բերանը լայն բացած ՝ նա օդ էր փնտրում շնչելու համար ։ Նա հենվեց տներից մեկի պատին ու կծկվելով ՝ ործկաց , ասես մաղձն այդ կարող էր դուրս թռչել կոկորդից ու հանգստություն բերել իրեն ։
Նրա ռունգերում ետնախորշերի գաղջությունն էր մնացել , հագուստներից գարշելի հոտ էր առնում , որից չազատվեց Աքաղաղի աղբյուրի մոտ առատ լվացվելուց , գրեթե լողանալուց հետո անգամ ։
― Չէ ՛, Մակրո ՛ ն ,― արտաբերեց նա գլուխը տարուբերելով և այնպիսի տոնով , ասես պրեֆեկտը գալիս էր իր հետ . ջրի կաթիլներ էին պսպղալով թափվում խոնավությունից մգացած նրա վարսերից ու հագուստից ,― վճռվա ՛ ծ է , վե ՛ րջ . նրանք ավարտված մարդիկ են , ու չի ՛ կարելի այլևս թույլ տալ մարդու այդ տեսակը տարածվի երկրի վրա ։ Նրանք ա ՛ ղբ են , Մակրոն , մարդկային աղբ , նրանք գոյություն չունեն , նրանց չի կարելի թույլ տալ վխտալ Քաղաքի մեջ . նրանց առատությունը սպանում է կարեկցանք և գութ ։
Օրորվելով և ուժահատ , տների պատերին հենվելով ու լուսակիրներից կառչելով նա հասավ Հուլիոս Կեսարի ՝ աստվածների արձաններով զարդարուն բազիլիկին ։ Ոլորուն ու թաց մի հետք էր գնում նրա ետևից , իսկ խավարագույն լռությունը լցվում էր առարկություն չհանդուրժող նրա խոսքերով .
― Վճռվա ՛ ծ է , վե ՛ րջ , Մակրոն , այլևս չեմ զիջի քո պնդումին , թե աստվածներն են կառավարում աշխարհը և տնօրինում մարդկանց ճակատագրերը ու եթե կատակոմբներում մարդիկ ապրում են դեռ , ուրեմն այդպես են կամենում աստվածները , այլապես նրանք իրե ՛ նք կոչնչացնեին մարդու այդ տեսակը ։ Դու մոռանում ես , Մակրո ՛ ն , որ աստվածները չորս անգամ ոչնչացրել են մարդկային ցեղը ՝ կատարյալ էակներ արարելու հույսով ։ Եվ մարդու այս տեսակն էլ վաղուց արդեն ոչնչացված կլիներ , եթե մարդկային ծագում ունեցող դավաճանությունը չթափանցեր նաև