Մի նեղ միջանցք դուրս բերեց նրանց անձավից , հետո վար իջան հողափոր աստիճաններով ու գետնատարած հարյուրավոր մարմինների պատահեցին , որոնք ոտնաձայներից անհանգստացած ՝ անլսելի մի հրամանով շարժվեցին որդերի նման ։
Կալիգուլային պառկելու տեղ տվեցին ։ Նա նստեց հատակին , ու քրտինքի և կեղտի մի սուր հոտ դաղեց նրա կոկորդն այնպես ուժգին , ասես եռացրած կուպր լցրին իր ներսը ։ Նրա աչքերն արցունքոտվեցին , խեղդվելուց փրկվելու համար զգեստն ամուր սեղմեց դեմքին ։
Մի աղոտ լույս էր թրթռում պատի վրա , այնքան թույլ , որ թվում էր , թե հարյուրավոր մարդկանց շնչառությունից առաացած եթերի հոսանքն ուր որ է կմարի այն ։ Նվաղ այդ լույսի ներքո նա զննեց շուրջը ։ Մազոտ դեմքեր նշմարեց նա , քրջապատ մարմիններ ։
« Ինչպե ՞ ս են ապրում այս որջում ,― հարցրեց նա ինքն իրեն ,― և մարդի ՞ կ են արդյոք սրանք , որ թափթփված են հատակին ջախջախված բանակի պես , թե ՞ անձրևորդ կամ խլուրդ ։ Եվ ի ՞ նչն է փշրել նրանց կամքն այսպես , ու անդարձելի ՞ է արդյոք ավերումն այդ »։
Երեխայի քնատ լացի ձայն հասավ նրան , որից ցնցվեց , ասես սառը ջուր լցրին վրան ։
« Եվ ինչու ՞ է թշվառը , ստրուկը զավակ ունենում , երբ գիտի հաստատապես , որ նրան դատապարտում է ի ծնե թշվառության ,― մտորում էր Կալիգուլան ՝ հայացքով որոնելով մանկանը ։― Վայրի գազանին երբ վանդակում են , հրաժարվում է ձագեր ունենալ ։ Այսինքն նա , լինելով գազան , հոգում է իր ժառանգի մասին ՝ չծնելով այն ․․․ Այս որքա ՜ ն է այլասերվել մարդը , որ կորցրել է բնությունից եկած կենդանական արժանապատվությունն անգամ ․․․»։
― Ինչու ՞ չես քնում , պառկի ՛ ր ,― դժգոհ մի ձայն լսվեց խավարի միջից ։
Որքան էլ ջանաց , Կալիգուլան չկարողացավ պարզել , թե ով ասաց դա , քանզի ամենքն անշարժ էին մեռելի պես ։
― Ինչպե ՞ ս եք կարողանում ապրել այսպես ,― հարցրեց նա ՝ դիմելով իրեն հասած ձայնի ուղղությամբ ։
Մի խուլ հառաչանք եղավ արձագանքը , ապա լսվեց անձավի մեկ այլ հատվածից . ― Կեսա ՛ րն է մեղավորը մեր այս թշվառության ։
― Ինչպե ՞ ս ,― Կալիգուլայի մկանները պրկվեցին ակամա ,― նա գուցե թե տեղյակ էլ չէ ձեր այս վիճակին ։
Բայց նրա առարկումը խլացավ դժգոհության ծովի մեջ , քանզի նույն ակնթարթին , լուտանքներ թափելով անատամ բերաններից , կանչեցին բոլոր կողմերից .
― Այո ՛, այո ՛, կեսա ՛ րը , այդ նա է պատճառը մեր դժբախտության ։
Ոմանք նստեցին տեղում , մի քանիսը ոտքի ելան ու աղմկում էին ՝ բռունցքները դեպի նորեկը պարզած ։
Կալիգուլան համբերատարորեն սպասեց մինչև նրանք հանդարտվեցին , ապա հարցրեց տարակուսած .
― Եթե այդպես է , ինչու ՞ չեք ընդվզում հապա , ապստամբում . մի ՞ թե այսպես ապրելը գոհացնում է ձեզ ։
― Բայց նա կպատժի մեզ ,― պատասխանեցին նրան վախվորած ։