Մտքի լարումից Կալիգուլայի դեմքը կնճռոտվեց ։ Այդ պահին նա վերջապես ճանաչեց ձայնը և գլուխն ափերով բռնած ՝ կանչեց այնպես ցավալի , ասես խոցեցին իրեն .
― Լիդիա ՞, օ ՜, դու ՛, պոռնի ՛ կ ․․․ օ ՜, ո ՛ չ ՝ չկա ոչինչ սուրբ այս Քաղաքում ։ Իսկ ես , հիմարս , քո պատկերը պահում էի հոգուս մեջ և պաշտում քեզ ամենքից թաքուն ՝ որպես երազանքիս կին ։ Քա ՛ ծ ․․․
Նա թքեց գետնին ։ Ու մոռացած , որ այդ պահին ինքը ոչ թե կեսար է , այլ սովորական մի աղքատ , շուրջը նայեց ՝ իր պրետորիաններին հրամայելու էրգաստուլ քարշ տալ ընտանեկան առագաստը պղծող կնոջը ։
Զայրույթից նրա շունչը կտրվում էր , մարմին ցնցող մի դող համակեց նրան , և անկարող լինելով այլևս մնալ ոտքի վրա , փլվեց խորշերից մեկի աստիճաններին ։
― Շնանա ՜ լ , շնանա ՜ լ ,― արտաբերեց այնպիսի մարող ձայնով , ասես բացված երակներից հորդել էր ողջ արյունը ,― ահա ՛ միակ իղձը և տենչանքը հեշտանքի գերի այս բազմության ։ Ահա ՛ միակ զբաղմունքն ամենքի և իմաստը կյանքի ․․․ Որպիսի ՜ մանրություն , որպիսի ՜ նվաստություն ։ Եվ մանրությունն այդ շղարշելու , իրենց կրքերի չնչինությունը կոծկելու համար կոչում են այն ․․․ սեր ։ Սե ՜ ր , սե ՜՜ ր ․․․,― կրկնեց նա քամահրանքով ,― ի ՞ նչ է դա . էգի ձգտում սոսկ , զզվանքին նախորդող վայելում ու սին զմայլանք , և միա ՛ յն ։ Եվ միա ՛ յն . արժանի ՞ է անցողիկ այդ տենչանքը համարվելու կյանքի իմաստ և նպատակ ։ Սե ՜ ր ․․․ Որպիսի մանրությու ՜ ն ․․․ լուսնի տակ միայն իրենց ու իրենց էգին տեսնող կարճամիտ պոետների մոգոնվածք . նսեմանա ՜ լ էգի առջև ՝ նրան ունենալու համար , խորտակե ՜ լ աշխարհը ՝ հանուն էգի , գնե ՜ լ նրան ․․․ Օ ՜, ոչնչությու ՜ ն , ոչնչություն ու երիցս ոչնչություն ․․․ և դեռ քի ՛ չ է ՝ ամեն ծնվող , հազիվ ոտքի ելած , մորմոքվում է ի ՛ ր էգի որոնումով , համարելով այն երջանկության միակ պայման ․․․ Սե ՜ ր ․․․ ճոռոմ խոսքեր , կեղծավորություն , անասնական բնազդ ․․․ Որպիսի ՜ մանրություն ՝ աշխարհը փոքրացնել մի էգի մարմնի չափ ու պարփակվել մանրիկ այդ աշխարհում ՝ մոռացած և ՛ վեհություն , և ՛ աստված , և ՛ կյանքի իրական իմաստ ․․․ Որքա ՞ ն է հարկավոր կույր լինել , չտեսնելու համար , որ տիեզերքի ահռելիության հանդեպ միևնույն է բոլորովին , թե դու , որ սոսկ մի չնչին հյուլե ես , ո ՛ ր էգի հետ կմերձենաս ․․․
Նա դադար տվեց , ապա ցնցեց գլուխը , ափով տրորեց դեմքը ։
― Օ ՜, Դրուսիլիա , այս ի ՞ նչ մտքեր են այցելում ինձ ,― նա նայեց շուրջը զարմացած հայացքով , ― այս ինչե ՞ ր եմ ասում ես , այս ո ՞ վ է խոսում իմ բերանով ․․․ Ես պղծու ՞ մ եմ քո հիշատակը ․․․ Օ ՜, ո ՛ չ , ո ՛ չ , ո ՛ չ դա ,― նա կտրուկ շարժումներով գլխից առավ պիլեումն ու նետեց փոշիների մեջ ,― տանջե ՛ ք ինձ , չար ոգիներ , հոշոտեք , կտոր-կտոր արե ՛ ք մարմինս , բայց մի ՛ խլեք նրան իմ հուշերից ․․․
Հետո , փոքր-ինչ խաղաղվելով ՝ թուլացած գլուխը հենեց պատին ու շշնջաց .
― Այս ի ՞ նչ արեցին մարդիկ ինձ հետ , Դրուսիլիա ։ Եվ ո ՞ վ եմ ես հիմա , ասա ինձ , ես մա ՞ րդ եմ , ճիվա ՞ ղ , հրե ՞ շ ․․․ ես ոչինչ չեմ հասկանում այլևս ․․․ Ինչու ՞ տառապանքի լեռն այս ծանրացավ ի ՛ մ ուսերին . մի ՞ թե քիչ էի տանջվել ես կյանքում ․․․ Ինչու ՞ ես էլ կույր չեմ ամենքի նման ․․․ Ես հոգնե ՜ լ եմ , Դրուսիլիա , ես հարբե ՜ լ եմ ուզում ․․․ Օգնի ՛ ր ինձ , քույր իմ , դարձրու ինձ սայլապան մի բիրտ և կամ մունետիկ հասարակ , միայն թե կարողանամ դադարել նայել այլևս մարդկանց հոգիներից ներս ․․․ Օ ՜, նողկալի ՜ է ․․․
Այդ միջոցին ոտնաձայն լսվեց թիկունքից , ու շրջվելով , Կալիգուլան դեպի փողոց եկող խիստ բարետես , ջահել մի կին տեսավ ՝ հինգ-վեց տարեկան մանչուկի ձեռքից բռնած ։ Նա հագել էր նուրբ եզրազարդերով ծովագույն կարճափեշ տունիկա , որ պահվում էր մարմնի վրա աջ ուսի միակ ճարմանդով և ավարտվում սլացիկ ազդրերին ։ Մյուս ուսը զերծ էր հագուստից , և տունիկան