Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Página 60

շարժումը , քաղաքի եռակի մեծացումը , փոթորիկը ծովում ։ Եվ մարդկանց ծնունդը , մանր նպատակների համար նրանց հևքն ու մահը , որ էական չեն իրերի դրության համար այստեղ , ոչինչ են առավել ևս տիեզերքի համար ։ Եվ այն մարդիկ , որ չեն հարցնում իրենց , թե տիեզերքից նշմարելի լինելու համար ի ՞ նչ է հարկավոր անել , իրականում մեռած են տիեզերքի համար ․․․»։
Նա ելավ ռոստրաների ծածկահարթակի վրա և բարձրից նայեց բազմությամբ հեղեղված ֆորումին ։
« Ինչու ՞ է մարդն այսպես ապականված ,― խորհեց տխրությամբ ,― ինչու ՞ մարդն էլ աստվածների նման չի սնվում նեկտարով և ըմբոշխնում գոյության երանությունը ՝ առանց իր նմանին ստրկացնելու կամ իր նմանի առջև ստրկանալու ։ Չէ ՞ որ մարդուն ստեղծել են աստվածների կերպարանքով ՝ աստվածների նման երկրի վրա անխռով ապրելու համար ․․․ Իսկ նրանք , ահա , դա մոռացած , տրվել են որկորին ու վայելքին , և դեռ չմեռած ՝ մեռած են արդեն աշխարհի ու աստվածների համար ։ Մեռած են , քանի որ նրանց չի հուզում հավերժանալը և անմիտք անասունի նման ապրում են սոսկ ներկա օրով ․․․»։
Նա անկարող էր այլևս այդչափ մոտ լինել մարդկանց ու հազիվ քայլելով ՝ դուրս եկավ ֆորումից ։
Տղամարդու մի ծանոթ դեմք տեսավ նա առջևից անցնող դեսպակի կիսաբաց վարագույրի ետևում ։ Նոբիլը , նրա հայացքին պատահելով , շրջվեց ու նայում էր լարված հետաքրքրությամբ ։ Հետո դեսպակը դանդաղեցրեց ընթացքը , ու կարծես թե նոբիլն ինչ-որ բան ասաց ուղեբաց իր ստրուկին ։ Եվ , իսկապես , ստրուկը լայն քայլերով հասավ Կալիգուլայի ետևից և ասաց ՝ հևալով .
― Ներող եղիր , պարոն , բայց իմ տերը , կոնսուլյարիս Մարկոս Հորտենզիոս Մավզելը , կամենում է իմանալ , թե որտե ՞ ղ է տեսել քեզ և ինչո ՞ վ կարող է օգնել ։
Կալիգուլան ուշք չդարձրեց նրան ։ Ստրուկը , քայլելով նրա ետևից , կրկնեց .
― Իմ տերը , կոնսուլյարիս Մարկոս Հորտենզիոս Մավզելը , կամենում է իմանալ , թե որտե ՞ ղ է տեսել քեզ ․․․
― Երազու ՛ մ ,― առանց շրջվելու պատասխանեց Կալիգուլան կտրուկ ու չոր , և ստրուկը նրա ձայնի մեջ տիրական երանգ որսալով ՝ փշաքաղվեց և խոնարհվելով ՝ ներում հայցեց իր կամքից անկախ նեղություն տալու համար , այդպես էլ չհասկանալով ՝ ո ՞ վ է իր դեմ կանգնած ։
Կալիգուլան առնվեց նեղ մի նրբանցքի մեջ , որ սակավամարդ էր , քանզի երկու կողմից եզերված էր տների ետնապատերով . տների ներս տանող լայն խորշեր էին բացվում նրբանցքի վրա ։
Անիմանալի մի ուժ նրա կամքից անկախ ետ տարավ ժամանակը , և Կալիգուլան իր առջև կրկին տեսավ պատգարակը ։ Կանացի հագուստի մետաքսե շղարշներ նկատեց Մավզելի կողքին ու մի ձայն հասավ իրեն ։ Ձայնն այդ ծանոթ թվաց , ու միտքը լարելով ՝ ջանաց հիշել , թե ու ՞ մ կարող էր պատկանել այն ։ Անկասկած էր ՝ ինքը ճանաչում էր պատգարակում քողարկված կնոջը , ավելին , վստահ էր , որ մի միջադեպ կամ պատմություն է կապում նրան իրեն ։
« Ո ՞ վ կարող էր լինել »։ Կալիգուլան կանգ առավ ու ետ նայեց , բայց պատգարակը վաղուց հեռացել էր ։ Մավզելն իր կնոջ հետ չէր . դա հաստատ էր . Վալերիայի ձայնն ինքը կճանաչեր միանգամից ։
Գուցե թե մի կուրտիզանուհի ՞ էր նրա հետ ։ Պրեցիա ՞ ն էր երևի թե ։ Ո ՛ չ , նա այդպես չի ծիծաղում , նրա ձայնն ավելի առինքնող է , մի տեսակ ցանկագրգիռ ։ Նոդիա ՞ ն ․․․