արյուն ծծած տզրուկի նման ․․․ Ինչու ՞ են նրանք ապրում , ինչու ՞ են աստվածները թողնում նրանց ապականել աշխարհը »։
Նա մի դանդաղ պտույտ գործեց տեղում և շուրջը նայելով ՝ արտաբերեց հուսահատ . ― Օ ՜, չարք , և որքա ՜ ն մեծաթիվ են ․․․ Սյուների տակ մի ցմփոր դրամափոխ իր հաստության տակառին նստած ՝ հաճախորդ էր կանչում ։
Հոգնածությունից երերալով ՝ Կալիգուլան մոտ գնաց նրան ու զննեց այնպիսի մի հայացքով , ինչպես նայում են ծախու անասունին ։
« Սա ՛, որ ասես հղի լինի իր կնոջից ,― մտածեց ,― ինչու ՞ է ապրում , հանուն ո ՞ ր վեհ նպատակի ։ Հանուն կուտակումի ՞, պարարտ սնունդի ՞, իր նման անասունի ավելացմա ՞ ն ․․․ Սրա գոյությունը ծաղր չէ ՞ արդյոք աստվածներին , որ հանդուրժում են ամեն տականքի ։ Եվ աշխարհի ինչի ՞ ն են պետք սրա զավակները , որ լինելու են գծուծ ՝ հորից առավել , ու ճղճիմ ։ Ինչու ՞ ամեն ճիվաղ պիտի իրավունք ունենա ապականել աշխարհը ՝ բազմացնելով իր նմանին ․․․»։
Իրեն նոր-նոր այցելած այս մտքի վրա խորհելով ՝ նա հեռացավ դրամափոխից և թեքվեց դեպի ռոստրաները ։
« Իսկ այն փողոց մաքրողնե ՛ րը . նրա ՞ նք ինչու են ապրում ,― նորահայտ ու կպչուն միտքը հանգիստ չէր տալիս նրան ,― հանուն ո ՞ ր վեհ գործերի ։ Հապա մունետիկնե ՛ րը , վաշխառունե ՛ րը , սենատորնե ՛ րը և , ի վերջո , ե ՛ ս , որ կոչվում եմ կառավարիչ այս խառնամբոխի . ի ՞ նչ ենք անում բոլորով աշխարհում այս , ուր լցվել ենք բյուրերով ՝ որպես բեռ և օրեր ենք այրում անմիտ ․․․ Օրե ՜ ր ենք այրում անմիտ , մինչդեռ այդպես ապրել , դեռ Դեմոկրիտն էր ասում , նշանակում է դանդաղորեն մահանալ ։ Ինչու ՞ են ամենքը կուրացած այսքան , որ չեն զգում իրենց մահանալը ու մեղվային այս բվվոցը , որի մեջ չկա և ՛ իմաստ , և ՛ վեհություն , համարում են կյանք ։ Եվ ինչո ՞ վ են տարբերվում սարդերից , առնետներից և կամ շներից , որ նույնպես սերունդ տալու անդիմանալի և անմիտ նպատակն ունեն . մի ՞ թե բանականությամբ աստվածներն օժտել են մարդուն , որ ապրի որպես սարդ , առնետ և կամ շուն ․․․»։
Ռոստրաների մոտ աշխուժություն էր , տղամարդկանց մի խումբ հրճվանքով վիճում էր , ընդհատում մեկ-մեկու , քաշքշում ։
« Եվ գոհեր կան այստեղ լայնաժպիտ ու երջանիկներ ․․․ Երջանիկնե ՜ ր ․․․ այս կեղտի մեջ ․․․ օ ՜, հեռու , հեռու նրանցից ՝ թափառող իմ հայացք , քանզի փչացած են նրանք ամենքից առավել ․․․ Եվ ի ՞ նչն է շարժում մարդկանց այսպես ժրաջանորեն ,― հարցրեց Կալիգուլան ինքն իրեն ՝ անցնելով նրանց մոտով ,― այդ ի ՞ նչ անիմանալի նպատակ է խանդավառում նրանց , երբ Ալեքսանդրն իր կյանքով ապացուցեց , որ ամեն ինչ ունայն է , ամեն գաղափար և նպատակ ՝ անիմաստ , և անհեթեթություն է ՝ ձգտել որևէ բանի ։ Ավելի մեծ հաջողություն , քան նա էր հասել , անպատկերացնելի է , և այս մարդիկ որքան էլ ջանան ՝ ո ՛ չ նրանք , ո ՛ չ իրենց ժառանգները փառքով և կարողությամբ չեն հասնի նրան ։ Նա տիրում էր աշխարհին , ու լուսնի տակ ամեն ինչ իրենը կարող էր լինել , եթե ցանկանար . ոսկի , կին , պալատներ , վայելքներ , լծասարքեր , սթարներ , զենքեր , նավեր ։ Նա տիրում էր այդ ամենին , բայց դա երջանկություն չէր բերում նրան , քանզի նրան ակնհայտ էր դարձել , որ աստվածների շնորհած կյանքի իմաստն այդ ամենի մեջ չէ բոլորովին ։ Ու նա , կյանքի անիմաստությունը տանել չկարողանալով , հեռացավ ինքնակամ ։ Եվ հիմա առավել անհասկանալի է , որ այս մարդիկ բյուր և բյուր անգամ փոքր հարստության և նվազ դիրքի հասնելը դարձնում են կյանքի նպատակ իրենց համար և հանուն այդ փոքր նպատակի հոշոտում միմյանց ․․․ Ինչու ՞ նրանք անկարող են իրականությանը նայել լուսնի բարձրությունից , որ հսկա քար է ՝ շիկացած անվերջ պտույտից ․․․ Այնտեղից նշմարելի չեն անգամ զորքի