Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | 页面 58

դուստրն է ։ Նա ատում է կյանքը և անիծում իր աշխարհ գալը , բայց եթե փորձես կտրել աննպատակ օրերի շարանը և փրկել նրան անիմաստությունից , կսողա նա ոտքերիդ տակ , գթություն կաղերսի , որ հետո էլի անիծի սկսվող օրը »։
Սենեկային ինքը չէր սիրում , քանզի նրա խոսքն ասես անկիր ավազ լինի ու նաև չի համընկնում գործին , բայց մի հարցում համամիտ էր նրա հետ . մահը մարդու առջևում չէ ամենևին , ինչպես կարծում են հիմարաբար , այլ թիկունքում , և ապրած օրերը մահվան սեփականությունն են ․․․
Մի մազոտ մսավաճառ կտրեց նրա ճամփան ։
« Իսկ սա ՞։ Ամեն լուսաբաց սա նույն ճամփով գնում է շուկա , ետ գալիս նոր գնած մի արջառի հետ , մորթում , վաճառում ու գիշերը քնում ՝ սպասելով հաջորդ օրերի միապաղաղությանը ․․․ Նրա կյանքը չափվում է մորթած արջառներով ․․․ Եվ միայն ։ Բայց մի ՞ թե հանուն այդ մանր նպատակի արժեր ծնվել ու ծանրանալ երկրի վրա ․․․»։
Ջայլամի փետրափնջերով զարդարված շքեղաշուք մի դեսպակի ուղեբաց ստրուկ , որ դանդաղումի համար արժանացել էր տիրոջ հոխորտանքին , գոռգոռալով ու մտրակի կոթով բազմությանը հեռու վանելով ՝ գալիս էր դեպի Կալիգուլան , և քանի որ մտքերով տարված կեսարը չէր նկատել ո ՛ չ դեսպակը , ո ՛ չ ստրուկին , նրանք բախվեցին միմյանց ։ Ու մինչ Կալիգուլան կշրջվեր , ստրուկն իր առջև հնամաշ հագուստով մի աղքատի տեսնելով ՝ մտրակի շառաչուն մի հարված իջեցրեց նրա գլխին ։ Սոսկալի ցավից Կալիգուլան կծկվեց ու հազիվ զսպելով ճիչը ՝ անշարժացավ մի պահ ։ Հաջորդ ակնթարթին ստրուկը վեր շպրտվեց մեկ կանգունի չափ և տապալվեց աշտարակից նետված ավազե պարկի պես անդիմադիր ։
Զայրացած մի նոբիլի փքուն դեմք երևաց դեսպակի վարագույրների միջից ու լուտանք թափելով երթը խանգարող աղքատի վրա ՝ լիկտորներին հրամայեց դեն շպրտել նրան իր ճանապարհից ։ Այդ լսելով ՝ Կալիգուլան , բոլորովին չզգուշանալով հնարավոր հարվածներից , մի ցատկով հայտնվեց դեսպակի մոտ և կառչելով նոբիլի հագուստից ՝ դուրս քաշեց նրան ու քարշ տվեց սալաքարերի վրայով ։
― Մեսելենա ՞, սա ՞ է քաջության քո հրապարակը ,― բորբոքված կանչեց նա ,― իսկ կուրիայում , ուր գեթ մեկ տղամարդու կարիքը կար , դու միզել էիր շորերիդ մեջ ․․․
Նոբիլը ճանաչեց նրա ձայնը և ահաբեկ , ասես մորթելու էին իրեն , բազմության ծաղրող քրքիջի ներքո սողեսող փախավ դեպի ցորենավաճառների կրպակները ։
Կալիգուլան թքեց հեռացող նոբիլի ուղղությամբ , շանթող մի հայացքով նայեց լիկտորներին , ապա , կարգի բերելով հագուստները ՝ շարունակեց առաջանալ ֆորումով ։ Բազմությունը տարակուսած հայացքով մի քանի ակնթարթ հետևեց նրան , չհասկանալով կատարվածը ։
Վերսկսված խլրտոցը ջնջեց տեղի ունեցածի բոլոր հետքերը ։
Մարդկային հոսանքը նրան տարավ դեպի ֆորումի կենտրոն ։ Նա նկատեց , թե կոկիկ հագած մի քվիրիտ ինչպես մի ոսկեզարդ թռցրեց ակնավաճառի սեղանից ու չքմեղ հայացք դեմին ՝ հեռացավ հանգիստ քայլերով ։
« Այս գողը հանուն ինչի ՞ է ապրում ,― հարցրեց Կալիգուլան ինքն իրեն . ներքին մի զայրույթ կլանում էր նրան ։― Կամ այն բանսարկու ՛ ն , որ բազիլիկում իր նմաններին գլխին հավաքած ՝ դավեր է նյութում անշուշտ ինչ-որ մեկի դեմ , այն քսու գրչա ՛ կը , որ շուրթերը լիզելով ՝ տեր է որոնում , այն ընչաքաղց քվիրի ՛ տը , որ տաբերնաներին նայում է չռված աչքերով ՝ ասես կամենում է կլլել ամեն ինչ , այս հաստավիզ պատրի ՛ կը , որ լպիրշ է ու նեղմիտ , այս կավա ՛ տը , որ ուռել է