Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 57

նա մինչ աստղակաթ , մինչ արևի ելնելը օվկիանոսից , տառապում էր ՝ մտածելով նրանց փրկության մասին ։ Ամենքը որոնումի մեջ էին , թե էլի ինչպես խաբեն մեկմեկու , էլ ու ՞ մ առջև ծռմռվեն , սողան , ստրկանան ՝ հանուն հազար ասի և կամ մեկի վիլլայի շքեղաշուք , իսկ նա տանջվում էր մտածումից ՝ ինչպե ՞ ս դարձի բերել նրանց , և հոգու ուժն ու օրերն էլ դրա վրա էր ծախսում ։ Տանջվում էր և չէր հասկանում , թե ինչու ՞ աստվածները տառապանքի համար ընտրեցին իրեն . մի ՞ թե քիչ դառնություն էր տեսել ինքը կյանքում ։ Չէր հասկանում , թե ինչու ՞ է մարդկության փրկության մտահոգությունը պատել իրեն . չէ ՞ որ ուներ բոլոր հիմքերն ատելու նրանց ․․․
Մի առավոտ , երբ անքնությունից և գիշերային թափառումներից ուժասպառ , Տիբրոսի եզերքով վերադառնում էր պալատ , Ֆաբրիցիուսի կամրջի մոտ մարդկանց ստվար հոսք պատահեց նրան ։ Ակամա հետևեց նրանց ու նրանց հետ հասավ ֆորում ։ Այստեղ արդեն , թեև օրվա երրորդ ժամն էր , ասեղ գցելու տեղ չկար . նախորդ երեք օրերը ավգուրներն անհաճո էին համարել աստվածների համար , և Կաստորի , Սատուրնի , Յունիոսի տաճարները պաշարված էին զոհ մատուցելու եկած քվիրիտների հոծ բազմությամբ £ Եռօրյա ընդմիջումից հետո Պորկիևյան բազիլիկան վերստին թաղվել էր գործարար եռուզեռի մեջ . Աֆրիկայից , Սիցիլիայից , Հունաստանից եկած առևտրականներն աղմուկով պայմանագրեր էին կնքում ստրկավաճառների ու արդյունաբերողների հետ £ Բրոնզե քառաձի մարտակառքով պսակված Փուլվիոսի բազիլիկում , որ հրապարակի մյուս թևում էր , երկարատև ընդմիջման ընթացքում կուտակված հարցերի քննման էր անցել կուրուալային դատարանը £
Ֆորումը երկու կողմերից եզերող տաբերնաների առջև զվարթ աղմուկով առևտուր էին անում պլեբեյներն ու մեծահարուստների ստրուկները , ռոստրաների մոտ մունետիկները կարդում էին վերջին որոշումները , թևերը փռփռացնելով ու հավաքվածներին նրբափետուրներով ցողելով ՝ ցորենավաճառների կրպակների վրա անվերջ վերուվարում էր ձյունաճերմակ աղավնիների քաղցած երամը £
Առանց հրմշտելու շարժվելն անհնարին էր , և բազմերանգ ամբոխի գլխավերևում օրորվող պերճաշուք պատգարակները նմանվում էին անհողմ օվկիանոսի վրա տարուբերվող առագաստանավերի £ Տաբերնաների մոտ մուրացկան մի ծերունի բռնվել էր գողության մեջ , և երկու վիգիլ նրան քարշ էին տալիս մոտակա էրգաստուլ . խառնամբոխի մեջ երեխային կորցրած սիրունատես մի կին անձայն արտասվելով ՝ խելագարի պես դեսուդեն էր նետվում . սյունաշարի մոտ , կոտրատվելով , թռվռում էին արձակ մազերով հետերաները ՝ առատաձեռն զուգընկեր ճարելու հույսով . ոսկեփայլ տաճարների տանիքներից սառն ու անտարբեր հայացքով այս ամենին հետևում էին քրոնոսածին և անմահ աստվածների մարմարակերտ արձանները £
« Հանուն ինչի ՞ է ապրում մարդկային բազմությունն այս ,― մտախոհ հայացքով հետևելով ամբոխի վարքին ՝ մտածեց Կալիգուլան ,― հանուն այդ ո ՞ ր վեհ նպատակի են նրանք ելել անկողնուց ։ Այն բեռնակիրը , որ ալյուրի պարկ է տանում կորացած մեջքին , ինչո ՞ վ է իմաստավորում իր ապրած օրը . քարշ տված պարկերի քանակո ՞ վ ․․․ ( Նուրծ Րան ասում է ՝ մարդը համարվում է մեռած , երբ անկարող է այլևս անել ավելի վեհ գործ , քան արել է մինչ այդ )։ Այդ բեռնակիրը կարծես թե ողջ է , քանի որ շարժվում է , բայց միայն արտաքուստ է այդպես . նա վաղուց մեռել է իրականում , քանի որ չի զբաղեցնում նրան հավերժանալու տառապանքը »։
Բազմությունը հրմշտում էր նրան , սպառնում ոտնատակել , իսկ նա ջանում էր իրարանցումի մեջ չկորցնել բեռնակրին ։
« Նա չի ՛ ողջունում սկսվող օրը , երբ դուրս է գալիս տնից ։ Նա զզվում է լուսաբացից , հիշելով , թե ինչ ծանրություն է բերելու օրն իր հետ ։ Նա ատում է օրը և գոհանում գիշերվա գալով , որ մահվան