Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 56

պարուրում իրեն աքցանի պես , ծանրանում հոգուն կապարե ամպի նման , և շնչահեղձ էր լինում , խեղդվում ՝ ասես ճահճում ։
Զզվելի է վերևում լինելը , որտեղից երևում է ամեն ինչ ։ Եթե այլոք տեսնում են միայն իրե ՛ նց շուրջը եղած աղտեղությունը և դրանո ՛ վ կարծիք կազմում իրերի և երևույթների էության մասին , ապա նա , որ ճակատագրի հեգնանքով վեր էր ամենքից , տեսնում էր բոլորին , իմանում ամեն ինչ ու սարսռում էր ՝ տեսնելով , թե որքան է խեղված մարդկությունը ։
Ասիայում պատժի մի ձև կա . մահվան դատապարտվածի թիկունքից ամուր կապում են ժանտախտակիր մի դիակ ու թողնում ամայի վայրում ։ Ոչ ոք չի հանդգնում մոտենալ նրան ու քանդել կապանքները , և նա քարշ է տալիս իր հետ իր մահը ։ Այդպես էլ ասես իր թիկունքից էր ժանտախտ կապված . ամեն ակնթարթ զգում էր նրա ծանրության ահավորությունն ու դիահոտը , բայց ոչինչ չէր կարող օգնել նրան ազատվել այդ վիճակից , ոչ միայնությունը , ոչ խնջույքները , ոչ արշավանքը . մարդկանց մտքերն ու արարքները գտնում էին նրան ամենուր և պարուրում իրեն , իսկ ինքը ոչ մի կերպ պաշտպանվել չէր կարող ։ Ու նա խղճում էր աստվածներին , որ նույնպես իմանում են մարդկանց մասին ամեն ինչ ։
Նա չէր ուզում կեսարը լինել մարդու մի տեսակի , որից աստվածներն են անգամ խորշում ։ Չէր ուզում ապրել այդ մարդկանց մեջ , որ անմիտ էին այնքան , որ տոնում էին Ակտիումի և Սիցիլիայի հաղթանակները , ասես այնտեղ թշնամու էին հաղթել և ոչ թե իրար էին մորթել հանուն հետագա վայելումների ։ Որ պոետներ ունեին , որոնց անվանը փառք էին բերում ոչ թե իրենց գործերը , այլ իրենց գոյությունը սոսկ , ու մոռացվում էին նրանք ՝ դեռ չմեռած ։
Նա նայում էր կեսարական իր բարձունքից , և նրան թվում էր , թե Չար մի ուժ զրկել է մարդկանց Մտքից . ամենքն անասնացել և ուտելն ապրելու միջոցից դարձրել էին նպատակ . վայրի գազանի պես նրանց համար ևս գլխավորն իրենց ձագերին կուշտ պահելն էր , որն ապահովելու համար պատրաստ էին խժռել իրենց նմանների ձագերին , որպիսի արարք չկա անգամ նույն այդ գազանների մոտ , քանզի յուրաքանչյուր կենդանի բնազդով զգում է , որ իր ձագերի գոյատևումը որոշվում է իր ցեղակիցների քանակով և ուժով ։ Իսկ մարդը , ահա , զրկել է իրեն պարզունակ այդ հաշվարկն անելու ունակությունից ։ Մինչդեռ աստվածները շնորհ էին արել և նրա ՛ նց , բոլոր արարածներից միա ՛ յն նրանց , օժտել բանականությամբ , որպեսզի նրանք ունենան աստված դառնալու կամ դեպի աստվածները գնալու հնարավորություն ։ Բայց , ահա , արարումի նպատակը վաղուց մոռացած ՝ նրանք հիմարաբար բանականությունն օգտագործում են իրենց անասնացումը կատարյալ դարձնելու համար ։
Նրանք բոլորը զրկված էին Մտածելու շնորհից , և ինքը մենմիայնակ մտածում էր նրանց փոխարեն ։ Եվ որքա ՜ ն ծանր բեռ է դա ՝ մտածել ամենքի փոխարեն և ամենքի համար ․․․
Նա օգնության էր կանչում բոլոր սրբերին , անտառների ու դաշտերի ոգիներին , նախնիների ուրվականներին և աղերսում ելք ցույց տալ իրեն ։ Առատ զոհեր էր մատուցում Զևսին ՝ հայտնելու համար իրեն իր առաքելության իմաստը ։ Բայց նրա աղերսները մնում էին անարձագանք , և մտատանջությունը շարունակում էր խեղդել նրան , ինչպես օձերը ՝ Լաոկոնին ։
Երբեմն նրան թվում էր , թե խելագարվում է , նրա ուսերին դրված էր մի ծանրություն , որին դիմանալ անկարող էին ոսկորները ։ Հոգին , որ աշխարհը կազմող մարմինների ատոմների հետ առնչվող շարժուն ատոմների համախումբ է , տանջվում էր այդ առնչությունից ։ Նա չէր հասկանում ՝ ինչ էր կատարվում իր հետ , երբեմն անկարող էր լինում կառավարել իրեն , և գիշերներն անկեղծամ թափառում էր քաղաքում միայնակ ։ Ու նրա համար միևնույն էր ՝ կսպանեի ՞ ն իրեն ավազակները , թե ՞ ոչ , նրա համար միևնույն էր ՝ ապրու ՞ մ էր , թե ՞՝ ոչ ։ Ամենքը քնած էին կամ տրված վայելքին , իսկ