տևականությունն ավելի հաստատ էր , ու նաև իրենց այդպիսի ամուսիններին ի ցույց դնելով իրենց զավակներին ՝ որպես ընդօրինակման արժանի կերպար ։
Կալիգուլան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել Մակրոնի հետ , բայց պրեֆեկտը , որ ծառայությունը սկսել էր Օգոստոսի օրոք , անձամբ էր տեսել , թե զինական հաղթություններից խանդավառված ու պերճանքին տրված հռոմեացիք ինչպես էին , իրենք էլ չնկատելով , տրվել Օգոստոսի խորամանկություններին և հետզհետե կորցրել հազար տարի ունեցած իրենց ազատությունները ։
Օգոստոսն իր կուռքն էր , ու ծանր էր մտածելը , թե հռոմեական զենքի փառքն աշխարհում տարածած Օկտավիանոսն իրականում մեծագույն ոճրագործ է , քանզի սեփական անվտանգությունն ապահովել է իր իսկ ժողովրդի անդարձելի ստորացմամբ . Օգոստոսն , ահա , չկա այլևս , բայց երբեմնի հզոր ազգը , նվաստացման վարժեցվելով , ոչխարային բազմության է վերածվել ։
« Որպիսի ՜ կարճամտություն , որպիսի ՜ ոճիր ,― մտորում էր նա դառնությամբ ՝ թափառելով պալատի պարտեզում ։― Եվ ահա թե ի ՛ նչ աղետ է գալիս ժողովրդին , երբ նրա տիրակալն առնչություն չունի հավերժին և նրա կյանքը սահմանափակված է անձնական իղձերով սոսկ , որոնք ոչինչ են տիեզերքի ահռելիության հանդեպ »։
Այսպիսին էր նրա հոգու առաջին արձագանքը Մակրոնի պնդումին , բայց , հետզհետե , քննելով վերջին ամսում կատարված իրադարձությունները , եկավ այն մտքին , թե արդարացի չէ ամենը տիրակալի քմայքով պայմանավորելը և երբեմն տիրակալի վարքը հպատակներն իրենք են որոշում ։ Հպատակներն են տիրակալին դարձնում բարեպաշտ կամ հրեշ , որպիսին որ իրենք են ։ Այսպես նա մտածում էր ո ՛ չ ամենևին իր անձը պատասխանատվությունից դուրս դնելու համար . իր ՝ ժողովուրդ պաշտող կեսարի կերպափոխման այլ բացատրություն չէր կարողանում գտնել ։ Մի ՞ թե այն , որ վրեժի ակնթարթային բռնկումն իր հոգում վերաճեց մարդկանց նվաստացնելու անհագուրդ տենչանքի , նաև հռոմեացիների մեղքով չեղավ . լինեին նրանք փոքր-ինչ քաջարի և փորձեին ընդդիմանալ ՝ ինքն ա ՛ յլ կերպ կվարվեր ։ Եվ մի ՞ թե այն , որ նվաստացնելու տենչանքն իր հոգում վերածվում է անկառավարելի ատելության , նաև նրանց մեղքով չէ . եթե նրանք իրենց ստրկամտությունը քողարկելու համար չհորինեին համբերատարություն բառը և չմխիթարեին իրենց , թե տոկուն են , այլ ըմբոստանային , ատելությունը հեռու կմնար իրենից ։ Եվ արդյո ՞ ք Օգոստոսի չարության առասպելը բազմությունը չի հորինել սեփական թուլությունը քողարկելու համար ։ Այն , որ նույն այդ բազմությունն իրեն ներկայացնում է որպես արնախում հրեշ , ապացույցը չէ ՞ իր մտքերի ։ Եվ հետո բազմությունը դատապարտում էր նաև Տիբերիոսին ՝ նրա վայրագությունների համար , բայց որևէ մեկը փորձե ՞ լ է պարզել , թե Տիբերիոսն ի ՛ նքն ինչու ՞ դարձավ այդպիսին . չէ ՞ որ նա էլ բարի կեսար էր եղել առաջին ամիսներին ։
Ի ՛ նքը ևս Տիբերիոսին հրեշ էր համարել , ու երբ Կապրիում կեսարը վատ էր խոսում հռոմեացիների մասին , այն ժամանակ ինքը դա վերագրում էր Տիբերիոսի քմայքներին , բայց արդեն իրեն պարզ էր նրա դաժանության պատճառը ու նաև հեռանալը քաղաքից . Տիբերիոսը տեսել էր այն , ինչ տեսնում էր ինքը ։
Նա նոր էր միայն հասկանում , թե ինչու ՞ Տիբերիոսը , պետական գործերով մի անգամ դուրս գալով Կապրիից , Հռոմի պարիսպները հեռվից տեսնելուն պես հրամայեց ետ դարձնել իրեն անհապաղ . նա չէր կամացել վերստին հայտնվել նողկանք հարուցող ճահճի մեջ , որ կոչվում է քաղաք ։
Նա հասկանում էր արդեն նաև Սուլլային , որ մի վաղ լուսաբաց ( Նուրծ Րան ասում է ՝ մտքերը մարդուն տանջում են խավարի մեջ ) ելավ քաղաքից և չվերադարձավ այլևս ՝ մենության