Տիբերիոսի երբեմնի զինակիցները , որ մինչ այդ գովերգում էին նախորդ կեսարին թերմերի սրահներում , մի անլսելի հրամանով սկսեցին վատաբանել նույն փութաջանությամբ , և դա դիտավորյալ անում էին իր մերձավորների ներկայությամբ , հուսալով , որ իրենց խոսքերը կհասնեն իրեն ։
« Ի ՞ նչն է ստիպում նրանց սողալ իմ առջև ,― հարցնում էր Կալիգուլան ինքն իրեն խորին տարակուսանքով ,― չէ ՞ որ ես մահվամբ չեմ սպառնում նրանց և ոչ էլ ունեցվածքն եմ պատրաստվում խլել ։ Ի ՞ նչն է նրանց դրդում մատնել միմյանց , զրպարտել և կարծել հիմարաբար , թե այդ կերպ ապահովում են իրենց գոյությունը , որ անգոյությունից էլ զազիր է ։ Մի ՞ թե չեն գիտակցում , որ հարուցում են իմ զզվանքն իրենց հանդեպ , որ ատելության մայրն է ։ Եվ մի ՞ թե սրանք , որ տրակտատներ են գրում քաջության մասին , բայց իրականում փոքրոգի են , ժառանգն են Էնեասի , ում համար կարևորը համայնքի շահն էր , հետո ՝ տոհմի , ընտանիքի և վերջում միայն ՝ սեփական , և ում համար կյանքի նպատակն այդ կյանքը հայրենիքին զոհաբերելն էր ։ Սրանք , ահա , լուսնի տակ մի շահ են ճանաչում միայն ՝ իրենց անձնականը , հանուն որի կարող են զոհել և ՛ տոհմ , և ՛ համայնք , և ՛ արժանապատվություն , ու պատրաստ են կառչել կյանքից ամենամեծ ստորությունն անգամ տանելով , քանզի վաղուց արդեն ապրելը նրանց համար գերադասելի է մահից բոլոր հանգամանքներում ։
Ո ՞ վ ամորձատեց հռոմեացիներին , ո ՞ վ դարձրեց նրանց այսպիսին ։ Տիբերիո ՞ սը , գուցե թե Սուլլա ՞ ն . չէ ՞ որ Քամիլլոսի օրոք քաջարի էին դեռ և կաղնեպսակի արժանանալու պատիվը վեր էր անգամ ապրելու տենչից ,― փորձում էր հասկանալ Կալիգուլան ։― Իսկ գուցե հանրապետության կորու ՞ ստն ամորձատեց նրանց , երբ նրանք դադարեցին վճռել երկրի բախտը . չէ ՞ որ Հուլիոս Կեսարից առաջ հաստատակամ էին և տերը իրենց իրավունքների ։ Ի ՞ նչ պատահեց նրանց . պատմության ո ՞ ր պահին կորցրին նրանք տղամարդությունը ։ Իսկ գուցե այսպիսին դարձան հազար տարի ամեն օր ստրուկների հետ շփվելու ՞ ց . չէ ՞ որ շփումը վարակիչ է , և հետո , չէ ՞ որ նրանք իրենց երեխաներին դաստիարակության են տալիս ստրուկներին »։
Մակրոնը , որ հիվանդության վերսկսվելու պատճառով կրկին անկողնուն էր գամվել , այն կարծիքին էր , թե հռոմեացիների արժանապատվության կորստի մեղավորն Օգոստոսն է և թե նա է ամորձատել ժողովրդին ՝ նրանից աննկատ խլելով նրա իրավունքները ՝ դրա դիմաց քաղաքը հեղեղելով գրաված երկրների հարստությամբ և Հռոմին բերելով ներքին խաղաղություն , որը խարխլված էր եղել քանի տարի ։
― Օգոստոսը դա հաջողեց , քանի որ դաս էր առել Հուլիոս Կեսարի փորձից և խորամանկ էր , իսկ Կեսարը զոհվեց , որովհետև ձգտում էր հռոմեացիներին սանձել միանգամից ,― ասում էր նրան Մակրոնը ։― Հետո , երբ հռոմեացիք հասկացան կատարվածը , ուշ էր արդեն , քանի որ երկիրը բռնված էր Օգոստոսի պրետորական կոհորտաներով , որոնք կասեցնում էին ընդվզումի ամեն նախաձեռնություն , իսկ հազար լրտես , որ վխտում էին ամենուր , մատնում էին արտաբերված ամեն խոսք ։ Այսպես ՝ քառասուն տարի ։ Իսկ հետո արդեն Տիբերիոսը վերջնականապես զրկեց հռոմեացիներին պաշտոնյաներ ընտրելու իրավունքից , ինչը նոբիլները ողջունեցին , քանի որ այլևս հանուն քվեների ստիպված չէին լինի սիրաշահել պլեբսին և ծախսատար բաշխումներ անել , ու աստվածացրին Տիբերիոսին , չհասկանալով , որ այդ կերպ իրենք իրենց դարձնում են խոցելի , անուժ և հլու , քանի որ չէր լինի այլևս իրենց թիկունքում ժողովուրդը , որից երկյուղել էին Հռոմի բոլոր կառավարիչները , թագավորներն անգամ ։ Բայց դա դեռ ամենը չէ . հռոմեական ժողովրդի ամորձատումը ավարտին հասցրին հռոմեացի կանայք ՝ հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ քաջարի այրից գերադասելով երկնչողներին , ի ՛ նչ է թե այս վերջինների կյանքի