Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 51

Գլուխ իներորդ
նոբիլների հայացքների առջև օրգիային տրված մերկ տղամարդկանցից մեկին նշաններով հասկացրեց մոտենալ իրեն ետևից , իսկ ինքը , չորեքթաթ տարածվելով մարմինների կույտի վրա , գլխի իշխող շարժումներով հեռացրեց մի քանի կանանց և պիրկ մի առնանդամի գլուխ օղակելով իր հյութեղ շուրթերով , սկսեց բավականությամբ խաղալ դրա հետ ։ Նա երբեմն գլուխը թեքում էր և ծորուն ժպիտով նայում կեսարին , ասես զգացնել տալով , որ ոչ թե հանուն իր բավականության , այլ կեսարի կամքի իրականացման է այդկերպ վարվում ։ Իսկ Կալիգուլան , որ քամահրանքով հետևում էր Ցեզոնիայի շարժումներին , ձեռքը պարզեց դեպի նա և դիմեց նոբիլներին .
― Ահա ՛, ձեզ արժանի ՛ կեսարուհի . դու ՛ ք էլ նույնն եք անում ձեր ամենօրյա կյանքում ։ Հետո , նողկանքի մի արտահայտություն դեմքին , դարձավ Մակրոնին .
― Ցեզոնիային անչափ դուր եկավ առնանդամը , հրամայիր կտրել այն , հագցնել ոսկե շղթային , և թող նոբիլների ուղեկցությանբ պալատ գա նա ՝ այն պարանոցին որպես զարդ գցած ։
Եվ անկարող լինելով այլևս նայել կրքերին տրված բազմությանն ու այլոց հետ մերձեցող իրենց կանանց նայող նոբիլներին , ելավ սրահից ։ Այն զգացողությունն ուներ , թե պալատում օդ չկար , և խեղդվում էր ։ Նա շտապեց դեպի պալատի ելքը ։ Ափերով փակեց ունկերը , որպեսզի տռփանքի կանչերը չհասնեն իրեն ։ Բայց դա չօգնեց բոլորովին , և նա արագացրեց քայլերը , ապա միջանցքներով վազեց խելագարի պես ։
Նրան թվում էր , թե բոլոր սրահների ու ննջարանների ճիչերը , կանչերն ու քրքիջը միախառնվելով ՝ հորդում են իր ետևից վարար գետի պես , թվում էր , թե այդ ձայներն ինչ-որ կախարդանքով կամ մոգությամբ հետզհետե ուժգնանում են , սպառնալով խլացնել իրեն ։ Նա հընթացս պոկեց վրայից պարեգոտը , որը կաշկանդում էր շարժումները և ասես ծանր մի բեռ լիներ իր համար ։
Դուրս գալով պալատից , նա հապճեպ շարժումներով արձակեց պարանոցը սեղմող ճարմանդները , կարծես դրանք խանգարում էին իրեն շնչել , և նույն այդ պահին նրա աչքովն ընկան շատրվանների մեջ կանգնած կանայք ։
― Կորե ՛ ք այստեղից , պոռնիկներ ,― պոռթկաց նա ՝ բռերով մարմարախիճ նետելով նրանց վրա , իսկ երբ կանայք չքվեցին , իջավ շատրվանների մեջ և հուսալով , թե պաղությունը կմեղմի իրեն համակած նողկանքը ՝ գլուխը մտցրեց ավազաններից մեկի մեջ և ափերով ջուր շփեց իր վրա ։
Հետո , ամբողջովին թրջված , փլվեց քարե նստարանին և գլուխը տարուբերելով ՝ շշնջաց դառնաձայն .
― Եվ ես սրանց կա ՞ յսրն եմ . օ ՜, զզվա ՛ նք ։
Գլուխ իներորդ
Նա կարծում էր , թե հռոմեացիք նվաստացումին տրվել էին անակնկալությունից և սթափվելով ՝ կընդվզեն անպայմանորեն ու կդավեն իր դեմ , գուցե թե բախումներ լինեն վիգիլների հետ կամ էլ , արյունահեղությունից խուսափել կամենալով ՝ սեցեսիայի դիմեն , ինչպես վարվել էին ոչ մեկ անգամ ։ Սակայն բողոքի որևէ դրսևորում չեղավ , ու քաղաքը խաղաղ էր այնպես անվրդով , ասես ոչինչ տեղի չէր ունեցել , փոխարենը հռոմեացիք կերպափոխվեցին անճանաչելիորեն ։ Նրանք քծնել էին փորձում իրեն ամեն քայլափոխի ու շողոքորթել , փառաբանել էին տենչում իրեն իր իսկ ներկայությամբ ՝ որպես անսխալական տիրակալի , միմյանց ոտնատակելով ՝ ջանում էին արժանանալ իր հայացքին և բարեհաճությանը ։ Մատնագրեր էին ուղարկում իրեն , հանդիպումների ժամանակ վատաբանում այլոց ։