Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 50

Ու ինքն էլ պատասխանեց ՝ առաջ պարզած ափը սահեցնելով Ցեզոնիային շրջապատած նոբիլների վրայով .
― Բազմությու ՛ նը , Մակրոն ։ Ահա ՛, տե ՛ ս , այսպիսի հաճությամբ նվաստանում են տիրակալի առջև , որը միայն զզվանք կարող է ծնել ։ Զզվանքն այդ հիմա դաջված է քո դեմքին , ես տեսնում եմ , այն նաև պարուրել է իմ հոգին , որպես թունավոր մի օձ ։ Եվ հաճախ տիրակալն իրեն զսպել չկարողանալով , ավելի է նվաստացնում նրանց , ասես պարզելու համար , թե ունի ՞ արդյոք ստորին սահման ստորաքարշությունը ։
Այս ասելով ՝ Կալիգուլան ձայնեց Ցեզոնիային ու նրա ձեռքը բռնած ՝ խորացավ պալատի մեջ ։ Բազմությունը հոտի նման անտրտունջ հետևեց նրանց ։
Նրանք հայտնվեցին Խնջույքի սրահում , որն Օգոստոսը կառուցել էր Անցիումի հաղթանակի պատվին և նախատեսված էր հազար հյուրի համար ։
Կանայք այստեղ միավորվել ու բազմանդամ օրգիայի էին տրված ։
Կալիգուլան մոտեցավ նրանց և զզվանքով զննում էր գետնատարած մարմինները , ասես կամենում էր ճանաչել մատրոնաներին , իսկ նրանք այնպես էին տրվել հեշտանքին , որ չէին նկատում իրեն ։
Հեշտասիրության մարմնացում Տիբերիոսը , որ անառակության գաղտնի բներ էր պահում իր պալատներում , ուր աղջիկներն ու տղաները նրա մարող տռփանքը գրգռելու համար փոխնիփոխ երեքական հոգով զուգավորվում էին միմյանց հետ , իսկ անտառներում ու պուրակներում ամենուր սարքել էր տվել Վեներայի վայրեր , որտեղ քարանձավներում ու ժայռերի մեջ զույգ սեռի երիտասարդները բոլորի առջև պատկերում էին այծամարդերի ու հավերժահարսերի ՝ կխենթանար , տեսնելով , թե վայելքի ինչ հնարամտություններ են նրանք հորինել ։
Կալիգուլան ապշահար հետևում էր նրանց շարժումներին , ինքն իրեն մոռացած ՝ անցնում նրանց շարքերի միջով ։ Նա պատկերացնել անգամ չէր կարող , թե այսպես անեզր է մարդկային լրբությունը ։
Տռփանքի ճիչերը , տնքոցները , բավականության աղաղակներն ու քրքիջները հետզհետե կանգնեցրին ամեն միտք նրա սրտում , և նա քայլում էր սրահի միջով անհույզ և անզգացմունք , ինչպես լինում է երազում , ու կեսարական նրա պարեգոտի փեշերը քսվում էին դեռ երեկ պարկեշտության համբավ ունեցած մատրոնաների ազդրերին , ստինքներին ու հետույքներին մերկ ։
Նա հանկարծ կանգ առավ , ուշադիր նայեց ոտքերի մոտ գալարվող մարմիններին ։
― Նայի ՛ ր , Ցեզոնիա ,― դիմեց կեսարուհուն ՝ մատնացույց անելով փարթամ ստինքներով մի կնոջ ,― որպիսի ՛ անհագ կրքով է Էնիան համբուրում իրեն բաժին ընկած առնանդամը , ասես Արևելքից բերած անուշեղեն է համտեսում , մինչդեռ օր առաջ պարկեշտության խորհրդանիշ էր այլոց համար ։
Կալիգուլան շրջվեց դեպի Ցեզոնիան և վայրի կիրք տեսավ սիրաբանվող անհաշիվ զույգերին նայող նրա դեմքին ։
― Քեզ դու ՞ ր է գալիս ամենն այս ,― հարցրեց ու թեթևակի հրելով նրան դեպի գետնատարած մարմինները ՝ ավելացրեց .― կարող ես միանալ նրանց ։
Ցեզոնիան , անկարող զսպել աչքերի հրացայտությունը , նայեց կեսարին մոլորված ՝ փորձելով հասկանալ նրա իրական վերաբերմունքը ։ Կալիգուլան խորիմաստ գլխով արեց նրան ։ Ցեզոնիան