Կալիգուլան տղամարդկանց նշան արեց հեռանալ , իսկ ինքը կանգնելով Ցեզոնիայի գլխավերևում ՝ հրամայեց .
― Վե ՛ ր կաց ։ Կինը , արագ շնչելով , հնազանդ ու մերկ կանգնեց նրա առջև ։
Կալիգուլան կես քայլ ետ գնաց ՝ նրան ավելի լավ զննելու համար , հայացքով տնտղեց գոլորշի արձակող , դեռ չպաղած նրա ստինքները , որոնց վրա սերմնահեղուկի կաթնագույն շիթեր էին փայլում , ազդրերը , գավակը և ասաց հանդիսավոր .
― Ես հռոմեացիների համար իրենց արժանի կեսարուհի էի փնտրում , որ լիներ պոռնի ՛ կ ՝ իրենց նման ։
Ցեզոնիային անհասկանալի էր կեսարի վարքը , իսկ Մակրոնը , որ դռների մեջ կանգնած ՝ քարացել էր զարմանքից , հազիվ կարողացավ արտաբերել .
― Ինչպե ՞ ս , կեսարի կինը ․․․,― նա անկարող գտնվեց իրեն թույլ տալ արտաբերել պոռնիկ բառը ,― դա չլսված բան է ․․․ իսկ ի ՞ նչ կասի ժողովուրդը ։
― Ժողովու ՞ րդը ,― ընդգծված արհամարհանքով արձագանքեց Կալիգուլան և գլխով ցույց տալով վարագույրի ետևից իրեն նայող դեմքերի ծովին ՝ ավելացրեց .― դու սրա ՞ նց նկատի ունես , կամ գուցե նրա ՞ նց , ովքեր ինքնամոռաց շնանում են մյուս սրահներում . այդպիսի ժողովրդի կարծիքին հարկավոր է վերաբերվել որպես թաշկինակի , Մակրո ՛ ն ։
Մակրոնի դեմքի կնճիռները , միևնույն է , չէին հարթվում , ու տեսնելով դա , Կալիգուլան հարցրեց . ― Կուզե ՞ ս ցույց տամ հիմա քեզ , թե ինչպիսի ՛ ն է քո ասած այդ ժողովուրդի ընտրանին ։
Եվ չսպասելով պրեֆեկտի պատասխանին ՝ նա բռնեց Ցեզոնիայի ձեռքն ու հանդիսավոր , ասես իրեն դեսպաններ ու թագավորներ էին սպասում , դուրս բերեց նրան միջանցք և դիմեց բազմությանը .
― Ես , Հռոմեական պետության պրինցեպս և գերագույն քուրմ Գայոս Կեսար Գերմանիկոսս , ընդունում եմ Ցեզոնիային որպես իմ կին . վերաբերվե ՛ ք նրան այսուհետ ինչպես ձեր կեսարուհու ։
Նրա պահվածքից ապշահար ՝ Մակրոնը սարսուռախառն զզվանքով նայում էր , թե ինչպես են նոբիլները խոնարհվում և շինծու ժպիտներով պատիվներ մատուցում դեռ երեկվա իրենց հարճին , որ շվարած կանգնած էր նրանց առջև անսքող մերկությամբ ։
― Դու դառնում ես Տիբերիոս ,― ակամա շշնջաց Մակրոնը ՝ դատապարտող հայացքով նայելով կեսարին ։
― Ես դառնում եմ Տիբերիո ՞ ս ,― մտածկոտ պատասխանեց Կալիգուլան , որ լսել էր պրեֆեկտի խոսքերը ։ Հետո , ամենքին մոռացած , մտախոհ քայլեց սրահում ՝ ափով ծնոտը բռնած ու խոսելով ինքն իր հետ .
― Ես դառնում եմ Տիբերիո ՞ ս , ո ՜ հ , այո ՛, ես դառնում եմ Տիբերիո ՛ ս , ես դառնու ՛ մ եմ Տիբերիոս ։ Դու ճիշտ ես . դառնու ՛ մ եմ ։ Դու ճիշտ ես , Մակրոն , Տիբերիոս դառնու ՛ մ են . Տիբերիոս հնարավոր չէ ծնվել ։
Նա դադարեց քայլել և դարձավ դեպի պրեֆեկտը . ― Իսկ ի ՞ նչն է կեսարին Տիբերիոս դարձնում , Մակրո ՛ ն . դու խորհե ՞ լ ես այս մասին ։