Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Seite 48

― Նաև հմայի ՛ չ ,― արձագանքեց Մակրոնը վավաշոտ ձայնով ու կռահելով կեսարի հարցը ՝ ավելացրեց փութով .― Գիշերային զվարճատեղերի պոռնիկներից է նա , նրան մատրոնաներն են հրավիրել ՝ իրենց հեշտանքի ձևեր սովորեցնելու ։ Բոլորը նրան Ցեզոնիա են կոչում , որ բարբարոսական լեզուներից մեկով պոռնկուհի է նշանակում ։ Նրա հետ կենակցել է երևի ողջ Հռոմը ։
Մակրոնը շիկահերների հատուկ ցուցակ ուներ և ամեն ինչ գիտեր նրանց մասին ։
― Նաև սենատորնե ՞ րը ,― հետաքրքրվեց Կալիգուլան ՝ շարունակելով հետևել կնոջ շարժումներին ։
Դրական պատասխան ստանալով ՝ նա մի պահ մտածկոտ հայացքը թափառեցրեց նոբիլների վրայով , ապա մեծ հայտնագործություն արած մարդու ոգևորությամբ ետ քաշեց վարագույրն ու մոտեցավ մերձեցողներին ։
― Որպիսի ՜ վարպետություն ,― ոսկեբռնակ մտրակի կոթով շոյելով Ցեզոնիայի թիկունքը ՝ արտաբերեց նա ,― որպիսի ՜ փութաջանություն . դու հայտնություն ես ինձ համար , անփոխարինելի գանձ ։
Հանկարծակի եկած տղամարդիկ իրենց վայելքը խանգարողին մի պահ նայեցին խոժոռված , բայց նրա տարօրինակորեն խանդավառ տեսքը զգուշավորություն ծնեց նրանց հոգում , իսկ երբ նկատեցին կեսարական մատանին , քարացան Կապիտոլիումի արձանախմբերի նման ։
Ձեռքի հանդարտ շարժումով Կալիգուլան հանգստացրեց նրանց ՝ հորդորելով . ― Նեղվելու հարկ չկա , քվիրիտներ , ներողամիտ եղեք ձեր կեսարի հանդեպ և մի ՛ ընդհատեք . ես հաճույքով կհետևեմ ձեզ ։
Տղամարդկանց խիստ անհարմար էր մերձենալ կեսարի հայացքի առջև , բայց և անկարող էին չհնազանդվել նրան ։
― Հրաշալի ՜ է , կատարյալ . այս կինը ծնված է պոռնկության համար , ինչպես իմ հորեղբայր Կլավդիոսը ՝ ապուշության ,― պտտվելով մերձեցողների շուրջը ՝ կրկնում էր Կալիգուլան , քաջալերում նրանց , ասես գլադիատորական մարտ էր դիտում ։
― Նայի ՛ ր , Մակրոն , նայի ՛ ր , ― կանչում էր նա ՝ խոնարհվելով բավարարումներից հևասպառ պոռնկուհու վրա ,― որպիսի ՜ կատարյալություն , որպիսի ՜ արվեստ . ոչնչությու ՛ ն է Պատրիասոսի նկարն այս պատկերի դեմ ։
Իսկ երբ թուլացած հնգյակը հևասպառ տարածվեց գորգազարդ հատակին , նա ոսկեդրամի անձրև տեղաց նրանց վրա և ափը պարզելով ՝ արտաբերեց կատակերգակ դերասանի նման .
― Եվ ակնթարթն այս փիլիսոփայական հարյուր տրակտատ արժե ․․․ Հետո , ասես սթափվելով , նա դարձավ պրեֆեկտին և ասաց ՝ նախատինք հաղորդելով խոսքին .
― Իսկ դու ասում էիր , թե նրանք կսպանե ՛ ն ինձ , մինչդեռ Հռոմը տարփանքին է տրված , ահա ՛։ Մարդիկ ճագարի նման են , Մակրոն , երբ սահմանափակում ես նրանց ազատությունը , սկսում են մերձենալ միմյանց անհագորեն ։ Դա երևի թե օգնում է համակերպվել նվաստացմանը ։
Մակրոնը չպատասխանեց և արտառոց իրադարձության սպասումով ՝ ակնդետ հետևում էր կեսարին ։