նրանք փայլփլում էին որպես ոսկեկերտ արձաններ ։ Իսկ պալատում կիսամութ էր , ուր բոլոր դռները բաց էին և մետաքսե կիսաթափանց վարագույրների ետևում ամենուր մերձեցող զույգեր էին , ու եթերը բռնված էր տարփանքի կանչերով ։
Կալիգուլան մտավ պալատ ու մռայլադեմ շրջեց միջանցքներում ՝ քամահրանքով ու սարսուռով նայելով սրահներից ներս ։ Նոբիլները համրացած հետևում էին նրան ։
Նա չէր կարողանում հավատալ , չէր ուզում հավատալ , որ ամենն այս իրականություն է և ո ՛ չ մղձավանջային տեսիլ . մի ՞ թե իրենց ամուսինների հայացքի առջև շնացող այս լրբերը պարկեշտության խորհրդանիշ հանդիսացած այն մատրոնաներն , հանդիսության ում հրավիրելը ինքը պատիվ էր համարել իր համար . այլոց հետ կենակցող իրենց կանանց ոչխարի պես նայող այս մարդուկները մի ՞ թե կուրիայում արժանապատվությունից ճառող այն այրերն են , ում գրքերը ջերմեռանդորեն սերտում էր ինքը քերական դպրոցում ։
Նա չէր ուզում հավատալ , բայց և անկարող էր հերքել , ջնջել անողոք իրականությունը , որ տարածված էր իր շուրջը ։
Նա սրտխառնոց ունեցավ , սառը քրտինք պատեց նրան ու չընկնելու համար ՝ հենվեց դռներից մեկի շրջանակին ։ Նրան թվաց , թե կուրացուցիչ մի լույս պայթյունով ողողեց պալատը , ու նա իր հայացքի առջև տեսավ իրեն պատանի ՝ Տիբերիոսի պալատում մարդկանց դաժանաբար խոշտանգելիս ։ Մի զարհուրելի ժպիտ տեսավ նա իր դեմքին , որից սարսռեց ։
Նա ցնցեց իրեն ՝ սարսափելի տեսարաններից ազատվելու համար , հետո զգաց , թե ատելությունն ինչպես է օդի հետ միախառնված զարկերակներով տարածվում մարմնի մեջ ։
Նա շրջվեց դեպի նոբիլներն ու նրանց նայեց այն նույն ժպիտով , որը քիչ առաջ տեսել էր իր առջև ։
― Ահա ՛, նայե ՛ ք ,― արտաբերեց նա թունոտ ,― ձեր կանայք պոռնի ՛ կ են , ու ոչ թե ե ՛ ս այդպիսին դարձրի նրանց , ինչպես կարծում եք հիմարաբար , այլ նրանք պոռնիկ էին ի սկզբանե և ամոթխածության ու պարկեշտության կեղծ քող էին կրում ։ Ես ընդամենը պատռեցի ՛ այն ։
Բազմությունը քարացած լսում էր նրան ։ Նրանց համրությունը գրգռեց կեսարին , և նա կանչեց զայրույթով .
― Պոռնիկ եք նաև դու ՛ ք , դուք պոռնիկի արու տեսակն եք , իսկ ձեր պոռնկության հավաստումն այն է , որ ես , ահա , ողջ-ողջ կանգնած եմ ձեր առջև , մինչդեռ ինձ սպանելն ի ՞ նչ է . ամենքդ գիտեք , որ գիշերները հաճախ թափառում եմ Քաղաքում միայնակ ։
Որևէ արձագանք չեղավ ։
Նա բազմությանը նայեց Լինկեյոսի ՝ ժայռեր ճեղքող հայացքով , ապա քամահրալից շարժումով շրջվելով ՝ քայլեց միջանցքով ։
Նոբիլները ստվերի պես հետևեցին նրան ։
Սրահներից մեկում նա գեղամարմին մի կնոջ տեսավ , որ ջանադրաբար ու հմտորեն բավարարում էր միանգամից չորս տղամարդու ։ Կինը մորեմերկ էր , և միակ զգեստը , որ կրում էր , ունկերին շողշողացող ոսկեձույլ գրիֆոններն էին , որ արծվի փոխարեն կնոջ դեմք ունեին և փքուն կրծքեր ՝ ինչպես իրենն էր ։
« Հռոմը միայն պոռնիկնե ՜ ր է ծնում »,― մտածեց ակամա Կալիգուլան ՝ կիսաթափանց վարագույրի ետևից հետևելով կնոջ վարժ շարժումներին և նույնպես ակամա շշնջաց ինքն իրեն .
― Աստվածներն արարել են կնոջը որպես գեղեցի ՜ կ դատարկություն ։