Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 46

սեփական աչքերիս . նրանք բոլորն ինքնակամ իրենց կանանց բոզության բերեցին Պալատինիում ՝ սահմանված վերջնաժամկետից դեռ բավականին վաղ ։
Սարսուռ անցավ Կալիգուլայի դեմքի վրայով , որը Մակրոնը նկատեց պարզորեն ։ Լսածից ապշահար ՝ նա մի պահ քարացավ տեղում , ապա ճչաց այնպես ուժգին , ասես խոցեցին իրեն դաշույնով .
― Չի ՛ կարող պատահել . Մակրո ՛ ն , դու այդ ինչե ՞ ր ես ասում ․․․
Նա գլուխը բռնած քայլեց սրահում , և նրա հայացքի առջև պատկերանում էր Պալատինիումում կատարվածը ։
― Բայց դա խաղ էր , Մակրոն ,― Կալիգուլան չէր հանդարտվում ,― ես ընդամենն ուզում էի փորձել նոբիլներին , ես վստահ էի , որ նրանք կընդվզեն , ես սոսկ ուզում էի բորբոքել նրանց , որ նրանց հոգիներում հառներ արժանապատվությունը ․․․ Ո ՛ չ , անհնար է , Մակրո ՛ ն . ինչպե ՞ ս կարող է դա պատահել ։ Դու կատակում ես ․․․
Պրեֆեկտը կանգնած էր խրոխտ ու ձիգ , և նրա լռությունը փարատում էր փրկարար ամեն կասկած ։
― Ես սրիկա եմ , Մակրոն , ես բռնացա նրանց վրա և ոչնչացրի նրանց բոլորին որպես մարդ ,― խոստովանեց Կալիգուլան դառնությամբ և ձեռքերով հուսահատ հարվածեց եթերին ։― Դու ճիշտ էիր ՝ վրեժը խոհեմ ուղեկից չէ կյանքում . այն շղարշում է բանականությունը , այն բերում է կարճակյաց բավարարում , որին հաջորդում է տառապանքը ։
― Այո ՛, կեսար , այդպես է ,― հաստատեց Մակրոնը ,― բայց ո ՛ չ դու , և ո ՛ չ ես չենք բռնացել նրանց վրա . նրանց մոտ ես գնացել եմ միայնակ ՝ առանց պրետորիանների , ու եթե նրանք չհնազանդվեին , ապա , ինչպես ինքդ էիր հրամայել , նրանցից և ո ՛ չ մեկը չէր պատժվի ։
Մակրոնը նկատեց , որ իր խոսքերը սպասված ազդեցությունն են ունենում կեսարի վրա , և շարունակեց .
― Ո ՞ վ կարող էր պատկերացնել , թե նրանք կհնազանդվեին այդպես հլու , ու երբ նրանք Պալատինիում եկան իրենց կանանց հետ , ես շփոթվել էի այնպես , որ չգիտեի ՝ ինչպես վարվել ։ Բայց այդ պահին , կեսար , մի ձայն լսեցի իմ ներսից , որ ազդու էր այնպես , ասես աստվածներից էր գալիս , և ․․․
Կալիգուլան , որ դադարել էր մեղադրել իրեն , ակամա մոտեցավ ջահեր , դաշույն և նիզակ բռնած եռագլուխ Հեկատեի մարդահասակ արձանին ու պտտվեց նրա շուրջը ՝ մտացիր հայացքով նայելով աստվածուհու միանման երեք դեմքերին , ձեռքը պահեց քարե ջահերից մեկի վրա ՝ ասես ջերմանալ էր ուզում ։ Այդ արձանը նա պատվիրել էր Դրուսիլիայի խորհրդով , որպեսզի աստվածուհին բարի լիներ իր հանդեպ և չտանջեր գիշերային մղձավանջերով ։
Կեսարի արձագանքին սպասող Մակրոնը նրան համակած լռությունից գուշակում էր , որ հոգու փոթորիկ է սկիզբ առնում նրա ներսում ։
Կալիգուլան դանդաղ շրջվեց ու Մակրոնին նայեց այնպիսի մի հայացքով , որից կյանքում ամեն ինչ տեսած պրեֆեկտը փշաքաղվեց ։
― Թող սենատորներն ու բոլոր նրանք , ում կանայք հիմա Օգոստոսի պալատում են , հավաքվեն Պալատինիումում ,― կարգադրեց նա ՝ բառերը հատ հատ արտասանելով ։
Մակրոնը կանանցից ամենագեղանիներին կեսարական պարտեզում մերկ կանգնեցրել էր շատրվանների մեջ ՝ որպես նիմփա , և ջուրը ծորում էր նրանց ողորկ մարմինների վրայով ու