Նա զգում էր , որ դեռ երեկ իրեն ափերից հանած վրեժխնդրությունը հետզհետե նահանջում է հեղեղի պես ուժգնացող մի մոլուցքի առջև , և նրա սրտում անդիմադրելի ձգտում էր ահագնանում ՝ պարզել , թե ի ՞ նչ է թաքնված իրականում ամեն օր կրվող մարդկային դիմակների ետևում և որքա ՞ ն են նրանք ապականվել ՝ հեռանալով աստվածներից ։
Ու մարդկանց փորձարկելու մեկը մյուսից դաժան մտքեր էին ծնվում նրա սրտում , բայց նա կարողանում էր հեռու վանել դրանք իրենից ։ Սակայն իր իսկ դեմ կռվելը հետզհետե դարձավ դժվարին , քանզի Տիբերիոսի իժը սկսեց հառնել նրա հոգում ու տարածվել մարմնով , որից շունչը կտրվեց , կոկորդը սեղմվեց , ատամները կափկափեցին անկառավարելի և արյան բույր առավ եթերից ։ Նա հեռացավ լուսամուտներից ու հայելիներից , որպեսզի չտեսնի այլակերպվող իր արտացոլումը ։ Դա դեռ ամենը չէր . նա տխրությամբ զգում էր , որ ներքին ինչ-որ ուժեր խլում են իրենից բոլոր այլ մտքերը և մղում գործողությունների , ու ինքն անկարող էր չհնազանդվել ․․․
― Օ ՜, անեծք ,― դառնությամբ կանչեց նա ՝ շուրթերն արյունոտելու աստիճան կծոտելով և բռունցքված ձեռքերով եթերը թրատելով ,― և որպիսի ՜ դժբախտություն ՝ սեփական երակներում կրել երկու արյուն , որոնք կատաղի են մեկը մյուսից ։ Ի ~ նչ կարող եմ անել ես բոցե այդ խառնուրդի դեմ , որ այրում է մարմինս ներսից ՝ որպես հսկա մի քուրա ․․․
Ուրվականներ սկսեցին երևալ նրան ․․․ Նա հանձնվեց իրեն կլանող կրքերին ։ Զանգ հնչեցրեց ։ Դուրսենուսին չմատնելու համար իր հոգու այլայլումը , նորեն գինի լցրեց իրեն ։ ― Կանչի ՛ ր ինձ մոտ Մակրոնին ,― կարգադրեց կանչի վրա ներս մտած ազատարձակին ։
Գլուխ ութերորդ
Մակրոնը ներս մտավ ու վարժ շարժումով գլխից առավ փետրափնջերով զարդարուն սաղավարտը ։
Ոսկե գամերով ու շղթայիկներով որմզնդեղնի կարմիր կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա հզոր կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր , սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա մարտական փառավոր ուղու մասին ։ Նրա հագուստի զարդերը պսպղում էին աստղափնջերի նման , մավրիտանական արմավենու յուղով օծված նրա շահմար մազերը փայլում էին նուրբ կապույտ ցոլքերով ։
Մակրոնի դեմքին խոր զարմանք էր դրոշմված , և Կալիգուլան նայեց նրան կարևոր նորության սպասող հայացքով ։
― Տարօրինակ է , զարմանալի ,― սաղավարտը կողին սեղմած ՝ պրեֆեկտն արագ քայլերով եկավ դեպի կեսարը ,― երբ զրպարտագիր արած նոբիլներին հայտնեցի քո պայմանը ՝ կամ պատժվում են նրանք հրապարակավ ՝ իրենց գործած ոճրի համար ըստ օրենքի , կամ իրենց կանանց ուղեկցում են Օգոստոսի պալատ ՝ հանուն հայրենիքի բարօրության այնտեղ վճարով տրվելու ամեն ցանկացողի , կարծում էի , թե վերջապես կխոցվի նրանց արժանապատվությունը և կապստամբեն , կհեղեղեն փողոցները կամ էլ իրենց պատվազրկությունը չտեսնելու համար Տիբրոս կնետվեն Մանլիուսի կամրջից , ինչպես լինում էր Տիբերիոսի խելառության տարիներին ։ Եվ հուզումներից զգուշանալով ՝ պրետորիանների ծպտյալ խմբեր էի տեղավորել գլխավոր փողոցներում ։ Բայց , օ ՜, կեսար , դու չես հավատա անշուշտ ինձ , ինչպես ես չէի ուզում հավատալ