հաղթահարվի խումհարի թմրությունը , ապա երերուն քայլերով մոտեցավ լուսամուտներին և մռայլված հայացքն ակամա սահեցրեց ալեբաստրե շրջապարսպի մեջ առնված համապատկերի վրայով ։
Երկու կողմերից սյունազարդ ճեմասրահով եզերված պարտեզ էր փռված պալատի դեմ , ուր ծույլ ? ծույլ ղունղունում էին կուշտ սիրամարգերը ՝ երկար , կախ ընկած ագիներով սրբելով կիպարիսի կանոնավոր շարքերի միջով ձգվող ծառուղու խճազարդ հատակի փոշին £ Թասաձև զույգ ավազաններից աջ , մշտադալար ճյուղերը նազելիորեն փռած արմավենիներով , թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված ուղղանկյունաձև բացատի կենտրոնում հաճելիորեն խոխոջում էր Ալբանոյի ստորոտից անագապղնձե խողովակներով պարտեզ հասած կենարար ջուրը , որ քարակերտ առյուծի բաց երախից թափվում էր ամառային ձկնարանի մեջ £ Ճեմասրահի վերից վար ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ խեցե զամբյուղներ էին դրված , որոնց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ , լինոսներ , մարգարտածաղիկներ ու հիրիկներ , իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից £
Ստվերածածկ հարթակում , փափուկ գլխադիրով փղոսկրե աթոռին , միջին տարիքի մի պատրիկ էր ննջել ՝ եգիպտական արնագույն կերպասի մեջ փաթաթված ( կեսարը ճանաչեց իր հորեղբայր Կլավդիոսին )։ Նրա թիկունքում կանգնել էր քաթանե լայն զգեստ հագած երիտասարդ մի ստրուկ և զով էր բերում փետրե հովհարով ։
Շրջապարսպից անդին , ցածում , նախակեսօրյան հանդարտությամբ տարածվել էր Ավենտինը ։ Կավե ծխնելույզներից ու հացթուխների գործատներից սպիտակ ծուխ էր քուլա ? քուլա դուրս ժայթքում և անեզր ժապավենի պես ձգվում երկինք £ Էոսի արցունքն էր պսպղում տանիքների վրա , և քաղաքը նմանվում էր հազարաբեկոր հայելու £ Գիշերահողմը քշել տարել էր ամպամեգը , և երկնակամարը ջինջ էր մանկան աչքի պես £ Փողոց մաքրող ստրուկներ էին երևում այստեղ ? այնտեղ , որ լայնաբերան թիերը քսքստացնելով ու միմյանց խանգարելով ՝ խլվլում էին մրջյունների նման £
Վեներայի տաճարի գմբեթի վրայից երևում էր ֆորումի մի հատվածը , ուր կեսարը բազմություն տեսավ ։
« Հռոմում խաղաղություն է ,― արտաբերեց ակամա ,― կարծես ոչինչ էլ չի եղել , կարծես չի խեղդվել երեկ Քաղաքն այս խայտառակության ծովում ․․․ Իսկ նրանք , ահա ՛, բամբասու ~ մ են ․․․»։
Քաղաքի տեսքն անհաճո հույզեր էր ծնում նրա հոգում , ու նա , շրջվելով , բազուկները կրծքին հավաքած ՝ քայլեց սրահում , ակամա շարունակելով խորհել կիսատ թողնված մտքերի վրա ։ Եթե հռոմեացիներից գոնե մեկը մահը նախընտրեր պատվազրկությունից , կամ գոնե ձևացներ ՝ ինքը գուցե թե այլ կերպ վարվեր ։ Բայց ի ՞ նչ իմանար ինքը , որ հռոմեական ընտրանին այդպես անմռունչ նվաստանար իր առջև , թույլ կտար իրեն ՝ վազել դեսպակի կողքից որպես վերջին ստրուկ . չէ ՞ որ մինչ այդ նրանք կտրիճ էին իրենց ճառերում և վեճերում ։ Ի ՞ նչ իմանար , որ ամենքը դիմակ դրած դերասան են և նրանց ճառերը , տրակտատներն ու գրքերը սոսկ քող են ՝ կոծկելու համար իրենց իրական էությունը ․․․
Փշաքաղեցնող մի միտք հանկարծ նրան ստիպեց կանգ առնել , ու կնճռոտվելով և հոնքերը կիտելով ՝ նայեց անսահման հեռուն . իսկ հիմա ճանաչու ՞ մ է ինքը նրանց , արդյո ՞ ք այսօր նրանց մասին ունեցած իր կարծիքը վերջնականն է և ճշմարիտ . արդյո ՞ ք վաղն ինքը չի հայտնվի մի նոր մոլորության մեջ ․․․ Ու ՞ մ է , վերջապես , կառավարում ինքը ՝ որպես կեսար ։
Նա ակամա շրջվեց դեպի լուսամուտները , ասես բոլոր հռոմեացիները հավաքված էին այնտեղ ։