― Երեկ իմ հարսանիքն էր Պիզոն կրտսերի հետ , և աստվածային կեսարն ամենքի ներկայությամբ հայտարարեց , թե ես դուր եմ գալիս իրեն ու վերցնում է ինձ ՝ որպես իրեն կին ։
Նրա խոսքերից Կալիգուլան ցնցվեց այնպես , ասես իրեն օձ խայթեց , հետո անզգա աչքերով նայեց Լիդիայի միջով ։
― Ուրեմն ամենը Չար երազ չէ ՞ ր ,― հարցրեց ինքն իրեն , ապա վշտահար մարդու նման ափով բռնեց դեմքը ,― և մղձավանջը , որ պատկերանում էր ինձ , իրականությու ՞ ն է ․․․ Ուրեմն կուրիան ցնո ՞ րք չէր սոսկ , և դեսպակս անէության մե ՞ ջ չէ , որ ուղեկցեցին սենատորները ՝ ջահակիր ։ Օ ՜, Հադես , օ ՜, չարչարանքներ ․․․
Նա պատրաստ էր իր իշխանությունն ու կարողությունը զոհել , միայն թե երեկը երազ լիներ և այսօրն էլ չլիներ երեկվա շարունակությունը ։ Բայց ինչ-որ բան , այնուամենայնիվ , անհասկանալի էր նրան ու անբացատրելի , ու դա փրկարար մի հույս հարուցեց նրա հոգում , թե Լիդիան խաբկանք է , մարմնավորված ուրվական ։ Եվ նա , ուշադիր զննելով կնոջ դեմքը , շոշափեց վարսերը , ծնոտը , որն ուրվականների մոտ մեղրամոմից է , ու համոզվելով , որ Լիդիան իրական է , հարցրեց գունատված .
― Բայց չէ ՞ որ դու կի ՛ նն էիր ուրիշի ․․․
― Այո ՛,― հաստատեց Լիդիան , որ չէր կարողանում հասկանալ , թե կեսարն ինչու տնտղեց իրեն ,― և երբ Մակրոնն իր զարմանքը հայտնեց , դու ՛, աստվածային կեսար , հրովարտակով հայտարարեցիր ամենքին , թե քեզ համար կին ես գտել Հռոմուլոսի և Օգոստոսի օրինակով , հիշեցնելով , որ և ՛ Էրսիլիան , և ՛ Լիվիան , մինչ կդառնային Հռոմի տիրուհի , երկուսն էլ արդեն կնության էին գնացած ։
― Օ ՜, հարպիաներ , լափե ՛ ք ինձ ,― բացականչեց Կալիգուլան ամբողջովին հուսաթափ և նիզակահար զինվորի նման փլվելով բարձերին ՝ փակեց աչքերն ու անշարժացավ ։
Լիդիան անշրշյուն դեպի իրեն քաշեց ծածկոցը և զարմանքից կլորացած աչքերով կեսարին էր նայում ։ Իսկ նա գունատ էր արձանի պես , և մի պահ Լիդիային թվաց , թե նա դադարել է շնչել ։ Բայց Լիդիային համակած տագնապն արագ չքացավ , քանզի կեսարը հազիվ նկատելի շարժեց գլուխը ։ Շարունակելով մնալ փակ աչքերով , ասես խուսափում էր նայել իրականությանը , Կալիգուլան հարցրեց նրան կիսաձայն .
― Եվ որևէ մեկը չընդդիմացա ՞ վ ինձ ։
― Ամենքը շփոթվել էին ,― ասաց Լիդիան ՝ իր մեջ համարձակու-թյուն գտնելով ուշադիր զննել նրա դեմքը ,― և հետո , նրանք վախենում էին քեզանից , ինչպես իրենց նախնիները ՝ Միհրդատից ։ Ու միայն Մակրոնը տրտնջաց ՝ հիշեցնելով օգոստափառիդ , որ Պիզոնը Հռոմի երևելի քաղաքացիներից է , կոնսուլյարիս , զորապետ ։
Կալիգուլան լուռ սպասում էր պատումի ավարտին ։ Լիդիան հասկացավ դա և շարունակեց .
― Բայց մի ՞ թե նա արժանավոր է իմ հայր Գերմանիկոսից ,― ասացիր այդ ժամանակ դու , կեսար , ելնելով օթոցից և աղմուկով շրջելով սեղանը ,― ով հնազանդեցրել էր Գերմանիան և ում Օգոստոսը նույնիսկ մտադիր էր եղել իրեն հետնորդ նշանակել ։ Եվ հետո ,― ասացիր ,― ես նրան մահվա ՛ ն չեմ ուղարկում , թու ՛ յն չեմ հրամցնում գինու մեջ լուծված կամ մրգահյութի , ինչպես Պիզոնն է վարվել իմ հոր հետ ։
Լիդիայի աչքերում սարսուռ երևաց , ինչպես եղել էր երեկ ՝ այդ լուրն առաջին անգամ լսելիս ։