Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 40

Գլուխ յոթերորդ
ավազանի վրա , բայց իր դեմքն այնտեղ տեսնել չկարողացավ , քանի որ ջրի հայելին օրորվում էր ծառաների հախուռն քայլերից , ու նաև ինքն էր երերում ։ Դող համակեց նրան , և կծկվեց , ասես աստվածներն այդ պահին ատրիում իջան սառը հողմերով ։
― Զզվելի է ,― շշնջաց նա ՝ երկու ձեռքով գրկելով ավազանը ,― օդը հագեցած է նվաստացումով , որից խեղդվում եմ ։
Հետո նա ափի կտրուկ շարժումով փշրեց թրթռացող ու անհստակ իր արտացոլումը և հառաչեց դառնաձայն .
― Մեռնե ՜ լ եմ ուզում ․․․
Գլուխ յոթերորդ
Առաջին զգացողությունը , որ ունեցավ աչքերը բացելով ՝ խումհարի բերած ծանր թմրությունն էր ։ Եվ երբ մթագնած հայացքի դեմ անորոշությունից հետզհետե առանձնացան իրեր ու պատկերներ , և հասկացավ , որ լուսաբացը դիմավորում է Պալատինիումի իր առանձնատանը , թեթևացած շունչ քաշեց ՝ գոհությամբ մտածելով . « Օ ՜, գրողը տանի , այդ ամենն ուրեմն Չար Երա ՞ զ էր սոսկ , որ այցի էր եկել ինձ քնի մեջ ։ Օ ՜, որպիսի երջանկություն »։
Նրան պարուրած հանգստության դեմ խումհարի թմրությունը ոչինչ էր , և նա , երանավետ ժպիտը դեմքին , թույլ տվեց Մորփեոսը վերստին իշխի իրեն ։ Բայց հանկարծ ոչմենակության զգացողություն համակեց նրան , ու սարսուռով շրջվելով ՝ իր անկողնում քնած ջահել մի կնոջ տեսավ , որի կպրագույն վարսերն անբռնազբոս տարածվել էին ոսկով ասեղնագործված վուշե ծածկոցին ։ Կալիգուլան կտրուկ շարժումով , ասես պառկած էր մեխերի վրա , նստեց անկողնում , դեն նետեց ծածկոցն ու գոչեց զայրույթախառն տագնապով .
― Ո ՞ վ ես դու ։
Արթնանալով նրա ձայնից ՝ կինն իր մարմինը մերկ գտավ և մի պահ կամեցավ ծածկոցը ետ քաշել դեպի իրեն , բայց երկյուղեց ընդդիմանալ կեսարի կամքին ու քարացավ ՝ ձեռքն այդպես էլ անօգնական դեպի ազդրերը պարզած ։
― Ո ՞ վ ես դու ,― հարցը կրկնեց Կալիգուլան ՝ սևեռուն ու խիստ նայելով կնոջ աչքերի մեջ ։
Կինը ապշած նրան նայեց մի պահ ՝ դեմքին տարակուսանքի ակնհայտ կնճիռներ , ապա արտաբերեց անհամարձակ .
― Իմ անունը Լիդիա է , օգոստափառ կեսար , Լիդիա Օրեստիլլա ։ Դա ոչինչ չասաց կեսարին , և մռայլված հայացքով զննելով կնոջ դեմքը ՝ հարցրեց . ― Եվ ինչպե ՞ ս ես հայտնվել իմ անկողնում ։
Լիդիան համոզվեց վերջնականապես , որ կեսարի հիշողությունից ջնջվել է երեկվա երեկոն , և շիկնելով , կարծես կատարվածի համար ինքն էր մեղավորը , ասաց երկյուղած .
― Ես քո կինն եմ ։
Կալիգուլայի աչքերը խոշորացան միանգամից , զգաց , թե ինչպես խումհարի թմրությունը հալվեց զարմանքի հորձանքի առջև ։
Լիդիան , տեսնելով նրա այլայլումը , շտապեց պարզաբանել , քանի դեռ կեսարը չէր տրվել Ատեին .