Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 4

նստում էի ճաշի , լսում էի ՝ ինչպես է Դրուսոսը ծղոտ կրծում , և անկարող էի հաց ուտել ։ Երբ պառկում էի քնելու և փակում աչքերս ՝ կախահանված Ներոնն էր հայտնվում հայացքիս դեմ , ու վեր էի թռչում անկողնուց տագնապահար ։ Ես սարսափում էի գիշերից և աղոթում էի անդադրում , որ այն արագ անցնի ։ Հաճախ էլ տեսիլների սահմռկումին չդիմանալով ՝ փախչում էի պալատից ու զգեստափոխված քարշ գալիս արվարձանների ետնախորշերում , զվարճավայրերում , ուր տեսիլները խուսափում են այցելել ։ Բայց Տիբերիոսի ջանքերն իզուր չէին անցնում . ես հետզհետե վարժվում էի դաժանություններին ու դառնում գիշատիչ գայլ . իմ մեջ առաջանում էր անհագուրդ ձգտում դեպի արյունը , տանջանքները , և արդեն տասներկու տարեկանում ինքս էի իրականացնում մահապա-տիժները , ու ինձ ՝ որպես խեղկատակի , Տիբերիոսը ցուցադրում էր ասիացի իր հյուրերին ։
Նա խորը հոգոց հանեց ու ինչ-որ բան հիշելով , լռեց մի քանի վայրկյան ։
― Նա դադարեց տանջել ինձ սոսկ այն բանից հետո , երբ իր որդիները զոհվեցին կռվում , և ես մնացի իմպերատորական տան միակ չափահաս տղամարդը . նա ինձ խնայեց , որպեսզի իր մահից հետո հաջողեցնեմ Տիբերիոս կրտսերի պրինցեպս դառնալը ։ Բայց յոթնամյա տառապանքը հոգեպես խեղել էր ինձ արդեն , և եթե դու քո փաղաքշանքով չմեղմեիր վայրենության իմ բռնկումները , ես վաղուց ցնորված կլինեի անդառնալիորեն ։ Դու գիտեիր , Դրուսիլիա , Տիբերիոսի նպատակը , տեսնում էիր , թե ինչպես եմ ես հետզհետե վերածվում գազանի , ինչպես են իմ աչքերը , մարդկանց տեսնելով , լցվում արյունով , ասես մի հրեշ լինեի ես ։ Դու տեսնում էիր իմ կործանումը և տառապում ։ Աշխարհում ես ունեի միայն քեզ , դու դա գիտեիր և տանջվում էիր ինձ օգնելու անկարողությանդ պատճառով ։
Հիշու ՞ մ ես , երբեմն դու ինձ կանչում էիր զբոսանքի , պատմում մեր ծնողների , եղբայրների , աստղերի , աստվածների , հերոսների մասին , փորձում էիր զվարճացնել ինձ , որպեսզի նվազեցնեիր խոշտանգումների ազդեցությունն իմ պատանեկան հոգուն , իսկ ես , հիմարս , քեզ պատմում էի իմ գործած դաժանությունների մասին ՝ որպես քաջագործության ։ Դու լաց էիր լինում ու փարվելով ինձ ՝ հեկեկում անզուսպ . դա միակ երևույթն էր , որ փշաքաղեցնում էր ինձ ՝ գազանիս , Դրուսիլիա , քանի որ այդ պահին ես կարծես լսում էի մեր մայր Ագրիպինայի ձայնը ։ Ես նայում էի քեզ , արցունքներից խոնավ քո աչքերին , ու ինձ թվում էր , թե քո փոխարեն իմ առջև մեր մայրն է , ում այնպես ջերմորեն սիրում էինք մենք ։
Ամեն ինչ չէ , որ հասկանում եմ ես այս լուսնի տակ , Դրուսիլիա , ու երբ փոքր էի , անբացատրելի մի մղում ունեի մեր մայր Ագրիպինայի նկատմամբ . սա ես ոչ մեկին չեմ խոստովանել ։ Ես ուզում էի անվերջ տեսնել նրան ու հմայվածի պես փնտրում էի նրան պալատի սրահներում ։ Նրա մարմնից ինձ խենթացնող բույր էի առնում , ու երբ նա ինձ քնեցնելու էր գալիս իմ մահիճ ՝ ուժ չէի գտնում իմ մեջ ՝ այդքան մոտիկից նայելու նրա վայելուչ դեմքին , և անէանում էի տաք սրահ բերված սառույցի նման ․․․
Երբ մեր մորն աքսորեցին , ես ,― անկարող եմ մոռանալ ,― տանջվում էի նրա բույրի պակասից և գաղտագողի պահվում էի նրա երբեմնի զգեստարաններում , ուր հյուլեներ էին մնացել նրա բուրմունքից ․․․ Դու փարվում էիր ինձ , ու ինձ թվում էր , թե ես Ագրիպինայի գրկում եմ . ես քեզանից առնում էի նրա բույրը , որի բացակայությունն աշխարհն ինձ համար դարձրել էր անգույն ։ Ես անկարող էի հասկանալ ՝ ի ՞ նչ է կատարվում ինձ հետ , և ավելի ու ավելի էի ուզում ընկղմվել քո գրկի մեջ , ուր ես ինձ զգում էի տաս տարեկան . այդքան էի , երբ նրան սպանեցին ։
Նա ազատություն տվեց հեկեկանքին և համբուրում էր քրոջ շուրթերը , դեմքը , աչքերը , պարանոցը ։