― Բայց մի ՞ թե իմ արարքները համարժեք են նրանց գործած ոճրին , Մակրոն , մի ՞ թե դրանք վրեժ են , ― զարմանքով հարցրեց կեսարը ,― օ ՜, ո ՛ չ , իհարկե , ո ՛ չ , դա վրեժ չէ , Մակրո ՛ ն ,― նա ձեռքերը կողք տարածեց անհամաձայնությունից ։
Նա մոտ գնաց և նստեց պրեֆեկտի մահճակալի եզրին , ասես նրա դեմքն ավելի մոտիկից տեսնելու համար ։
― Վրեժ չէ , Մակրոն , բայց նրանք համառորեն ինձ դրդում են վրեժի . գիտե ՞ ս ինչ հաղորդեց ինձ Նուրծ Րան , ում պատահեցի պալատի մուտքի մոտ ,― նայելով Մակրոնի աչքերի մեջ ՝ ասաց նա խորհրդանշանակ տոնով ,― այս առավոտից Քաղաքում լուրեր են տարածվում , թե իբր ամոթալի կապերի մեջ եմ Մարկոս Լեպիդոսի , մնջկատակ Մնեստերոսի , էլի ինչ-որ պատանիների հետ ։
Մակրոնի դեմքն ակամա կնճռոտվեց ։
― Այո ՛, Մակրոն , այո ՛,― Կալիգուլան փարատեց պրեֆեկտի տարակուսանքը և շարունակեց անափ վրդովմունքով .― Դու գրեթե չես հեռանում իմ կողքից և գիտես իմ մասին ամեն ինչ . ասա ՛, ես այդպիսի ՞ ն եմ ։ Կամ մի ՞ թե իսկապես նախաճաշերի և գինարբուքների ժամանակ իմ աչքի առջև կարևոր գործերով հարցաքննություններ են տարվում և խոշտանգումներ կատարվում , և այնտեղ կանգնած է լինում գլխատելու վարպետ մի զինվոր , որպեսզի նրա գլուխը , ում կամենամ , կտրի , ինչպես առավոտից բարբաջում է բազմությունը հավաքատեղերում ։ Եվ մի ՞ թե ճիշտ է այն , որ գլադիատորական դպրոցից Միրմիլոնը փայտե սրերով կռվելով իմ դեմ , դիտավորյալ իբր ընկել է իմ առջև ՝ հաղթանակն ինձ շնորհելու թաքուն մտադրությամբ , իսկ ես երկաթե դաշույնով սպանել եմ նրան ու ձեռքիս արմավենու ճյուղ ՝ վազել հաղթաշրջանը ։ Ասա ՛, չէ ՞ որ դու ՛ ինքդ Միրմիլոնին սպանեցիր հավասար մարտում , երբ նա պարծեցավ , թե հերթով կարող է հաղթել իմ բոլոր պրետորիաններին ։
Կալիգուլան Մակրոնին նայում էր այնպիսի մի հայացքով , ասես բոլոր այդ հերյուրանքները նա է տարածում ։
― Եվ մի ՞ թե ես զոհ մատուցելիս հագնվել եմ իբրև մորթողի օգնական և երբ կենդանին մոտեցրել են զոհասեղանին , մուրճի հարվածով սպանել եմ մորթողին ։ Մի ՞ թե Պուտեոլքում կամրջի օծման ժամանակ ես ափից բազմաթիվ մարդկանց եմ կանչել ինձ մոտ և նետել ծովը , և հետո նրանց , ովքեր փորձել են կառչել նավացռուկներից ՝ կեռաձողերով ու թիերով հրել եմ խորքը ։ Մի ՞ թե ես իմ տատ Անտոնիային ասել եմ նրա կենդանության օրոք . « Մի ՛ մոռանար , որ ես կարող եմ անել , ինչ ուզում եմ և ում հետ որ ուզում եմ », կամ էլ մի ՞ թե իմ խորթ եղբորը , Տիբերիոսի թոռ Տիբերիոսին , ես թունավորել եմ , դեռ անգամ ՝ իբր իմանալով , որ նա դեղ է ընդունել թունավորված լինելու երկյուղից , բացականչել եմ ՝ « Ինչպե ՞ ս , հակաթու ՞ յն , կայսեր դե ՞ մ »։ Մի ՞ թե ես պարապ ժամանակ մարդ եմ կիսում սղոցով , Մակրո ՛ ն ․․․
Այս վերջին նախադասությունը Կալիգուլան արտաբերեց գրեթե ճչալով , նրան համակած զայրույթը վերածվում էր ցասումի ու նրա ձեռքերը բռունցքվեցին , ասես դրանց մեջ դաշույններ կային ։
Իրեն տիրապետել կարողանալու նպատակով նա ելավ մահճակալից ու դժվարությամբ շնչելով , ասես եթերը խտացած լիներ , քայլեց սրահում ։ Հետո , երբ փոքր-ինչ հանդարտվեց , ասաց .
― Թվարկե ՞ մ էլի նման անհեթեթություններ , որոնցով բռնված է Հռոմն այս առավոտից , թե ՞ այդքանը բավական է , որպեսզի հասկանաս ինձ ու դադարես դատապարտել ։
Եվ չսպասելով Մակրոնի պատասխանին , խորհրդածեց բարձրաձայն .