Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 31

Քերեան խղճահարություն հայցող հայացքով վարից նայեց կեսարին , բայց նրա աչքերը սոսկալիորեն արնագունած տեսնելով ՝ հեկեկաց , արցունքն աչքերին ՝ մի քանի վայրկյան նայեց իր դեմքի առջև պահված մատներին ու համբուրեց հեծկլտալով ։
― Այսպե ՜ ս ,― ծոր տվեց Կալիգուլան գոհունակությամբ , ― ոտքի ՛ ել և հիշի ՛ ր . նույն կերպ ես վարվելու ամեն անգամ , երբ պատահես ինձ . լինենք մենք երկուսով , թե մարդկանց մեջ ։
― Կեսա ՜ ր ,― կանչեց Քերեան աղիողորմ ,― մի ՛ ոչնչացրու ինձ այդպես դաժանորեն ։
― Դաժանորե ՞ ն ,― կեսարն ուսերը թոթվեց ՝ նայելով իր առջև ծնկի եկած զորականին ,― բայց սա ընդամենը մեղքի մեղմ հատուցու ՛ մ է , Քերեա , և դու ինքդ էլ դա գիտես ։ Այդպես չէ ՞։
Ցենտուրիոնը չարձագանքեց ։
― Այդպես է ,― նրա փոխարեն պատասխանեց Կալիգուլան ,― ու եթե երբևէ կդժգոհես իմ պայմանից , ասա ինձ , և այդժամ ես կկարգադրեմ սպանել քեզ , որին արժանի ես դու Տասներկու տախտակների օրենքով ։
Քերեան գունատ ու հսկա ամպի դանդաղությամբ դուրս եկավ սրահից ։
Երբ մնացին երկուսով , այդ ժամանակ միայն Կալիգուլան նկատեց , որ Մակրոնի դեմքն ալիքվել է այլայլումից ։
― Ի ՞ նչ պատահեց քեզ ,― հետաքրքրվեց անկեղծորեն ՝ կարծելով , թե անուժությունը ցավեր է բերում նրան ։
Մակրոնը հայացքը հեռացրեց նրանից և նայեց լուսամուտից դուրս ։ Կեսարը կրկնեց հարցը ։
― Ատելությունն արյամբ է շղարշել քո զգոնությունը և կուրացրել քո աչքերը ,― ասաց պրեֆեկտը դառնությամբ ՝ գլուխը դժգոհ տարուբերելով բարձերի վրա ,― և դու չես երկյուղում , ահա , աստվածների զայրույթից ։ Դու առաջվանը չես , և բանականությունը պարտվել է այլևս ատելության ծնունդ վրեժին , մինչդեռ այն խոհեմ ուղեկից չէ կյանքում . բերում է կարճակյաց ու թվացյալ բավարարում միայն , որին հաջորդում է ուշացած զղջումը ։ Հիշիր , եթե տրվես վրեժին , ապա հին մատնագրերին կավելանան նորերը և շատերը կփորձեն օգտվել առիթից ու իրենց թշնամիներից ազատվել քո ձեռքով , ինչպես մոլորեցրին Տիբերիոսին . մոռացե ՞ լ ես , թե որպիսի դառնությամբ էր նա կյանքի մայրամուտին զղջում զրպարտանքներին տրվելու համար ։ Եվ , հետո , ի ՞ նչ երաշխիք , որ հանուն արդար վրեժի մերկացված քո սուրը չի կտրի անմեղ գլուխներ ևս . չէ ՞ որ ինքդ ես խոստովանել ինձ , որ Տիբերիոսի դաժանության հետևանքով տանջանքապաշտ ես դարձել ։
Կեսարը կամեցավ առարկել նրան , բայց Մակրոնը շարունակեց .
― Այս պահին դու ատում ես մարդկանց ու տենչում սպանել բոլորին , ինչը հասկանալի է , բայց դրա հնարավորությունն ունենալով ՝ չե ՛ ս կարող հագուրդ տալ տենչանքիդ ․․․
Կալիգուլայի դեմքին մի մեծ հարցական հայտնվեց ։
― Չե ՛ ս կարող , քանի որ եթե ոչնչացնես նրանց , կմեռնես նաև ինքդ ։ Որքան էլ տխուր է խոստովանել , հավերժանալու այլ ուղի չկա ՝ մարդկանց հիշողության մեջ մնալուց բացի ( դու ինքդ ես Կապրիում խոստովանել , թե սարսափում ես ՝ քեզ վրա ևս տարածվի Սապֆոյի հեգնանքը )։ Սա աստվածների ամենամեծ թերացումն է , սակայն այդպես է ։