Նրա կանչն արձագանքվեց պալատում հարյուր անգամ , մի քանի զինվոր դուրս նետվեցին հարակից սենյակներից ՝ հընթացս հագնելով սաղավարտները և ամրացնելով սրերը ։
Նա հասավ աստիճաններին , որ լուսակալների սղության պատճառով վատ էր լուսավորված ։
― Ու ՞ ր եք , Կերբերոսի նմանակներ , ջա ՛ հ բերեք ,― նա աշտանակը զայրույթով զարկեց աստիճաններին , որ զրնգուն աղմուկով իջավ մինչև գետնահարկ ։― Հարպիաները լափե ՛ ն ձեզ , ձրիակեր շներ , խռմփացնում եք անշուշտ պոռնիկների ծոցում ։
Շնչակտուր պրետորիաններ էին միանում նրան , մյուսներն իրար անցած ՝ անկանոն ձայնում էին միմյանց , ջահեր բռնած դուրս հորդում բոլոր ելքերից , ու երբ կեսարը հայտնվեց պալատի բակում , հինգ մանիպուլ արդեն նրան էին սպասում ։
Հարյուրավոր ջահեր էին վառվում նրանց շարքերում , ու սպիտակ փետրափնջերով նրանց միահասակ սաղավարտները , դրվագազարդ լանջազրահները , զենքերն ու սրնքապանները փայլփլում էին խավարի մեջ դեղնավուն ցոլքերով , վահաններով կիսածածկված , մինչև ծնկներն իջնող կաշվե արնագույն զգեստներն ամեհիություն էին հաղորդում նրանց շարքերին ։ Մերկացրած սուրը կրծքին սեղմած զինավառ ցենտուրիոններ էին խրոխտ կանգնած մանիպուլների առջև ՝ պատրաստ կատարելու ցանկացած հրաման ։
Պրետորիանների զգաստ տեսքը փոքր-ինչ մեղմեց կեսարի զայրույթը , և նա չնախատեց նրանց , այլ ձեռքը պարզելով ոչ մի վտանգ չակնկալող բազմության ուղղությամբ ՝ հրամայեց .
― Ցրե ՛ ք դրանց , քշե ՛ ք , ճիպոտահարե ՛ ք բանսարկուների այդ ամբոխը , թող կորչե ՛ ն գրողի ծոցը և պապանձվեն . ես չե ՛ մ ուզում վրեժ լուծել նրանցից ։
Եվ չսպասելով , որ Մակրոնը հրահանգի պրետորիաններին կատարել իր հրամանը , առաջին շարքի մի զինվորից խլեց ջահն ու գլխից վեր պահած ՝ վազեց դեպի Ժեմոնիները ։ Ամեհի ոստյուններով ցած իջավ աստիճաններով , որի երկու կողմում անհնազանդ ստրուկների և հանցագործների դիակներ էին կախված փայտյա սյուներից ՝ ի տես և ի սարսափ ամենքի ։ Մի քանի անգամ նա քիչ մնաց ընկներ գլխիվայր , բայց հրաշքով պահեց իրեն ։ Սակայն բլրի ստորոտին , ուր ավարտվում էին Ժեմոնիները և սկսվում էր փողոցը , մթան մեջ նա սխալ հաշվարկեց աստիճանները և տապալվեց այնպես միանգամից , ասես նրա ուսերին անչափելի բեռ դրեցին հանկարծակի ։ Թափից նա սահեց ցողածածկ սալահատակի վրայով երեսն ի վար , ջահն ընկավ ձեռքից ու ոստոստալով ՝ հրե անկանոն պարույր գծեց խավարի մեջ ։
Ցավը բորբոքեց նրան համակած կատաղությունը , նա ջահն առավ գետնից , որ ավելի շատ ծխում էր , քան այրվում և սուրաց Վուրկանալ հրապարակով , ուր գումարվում էին պատրիկների ժողովները ։ Խավարի մեջ թույլ նշմարվող սպիտակավուն ժապավեն էր վազում նրա ետևից . դա ջահն էր մխում ։ Շրջադարձելով Հուլիոս Կեսարի բազիլիկի մոտ , նա հատեց Օգոստոսի ֆորումը և սլացավ դեպի Եզան նրբանցքը , որը Կրկես տանող ամենակարճ ուղին էր ։
Նրբանցքի բերանին ասպարակիր երկու գիշերապահ կտրեցին նրա ճամփան , բայց ճանաչելով ՝ արագ ետ քաշվեցին ու ապշած նայում էին քամու պես սուրացող կեսարի ետևից ։
Հևասպառ պրետորիաններ հասան նրբանցք ։ ― Ի ՞ նչ է պատահել ,― անհանգստացած հարցրին գիշերապահները ։ ― Չարք է մտել կեսարի մարմին ,― պատասխանեցին նրանց առանց կանգ առնելու ։