Կալիգուլան լուռ իր առջևը նայեց մի քանի ակնթարթ , ասես սպասում էր հոր վերահայտնությանը , հետո միանգամից շրջվեց դեպի աջ ՝ այնպես , կարծես մոտեցող ոտնաձայներ էր լսել ։ Խոշորացած աչքերով նայեց եթերի մեջ ու տենդահարի նման դողդողալով ՝ շշնջաց , ակամա կակազելով .
― Դրուսո ՜ ս , եղբա ՛ յր իմ հարազատ , քեզ այս ինչպե ՜ ս են սովահարել ։
Ապա հեծեծալով ՝ նա պտտվեց այնպես , ասես իր առջև մարդ լիներ կանգնած , որին զննել էր ուզում բոլոր կողմերից ։
― Դու տեսնու ՞ մ ես , Մակրոն , թե Սեյանոսն ինչպես է աղճատել նրա աստվածային գեղեցկությունը . նա նիհար է ՝ որպես կմախք , աչքերը փոս են ընկել , շուրթերը կարճացել ու բացել են մթամած ատամները ։ Որքա ՜ ն գունատ է նա , Մակրոն ։ Տես , նա ուտելիք է աղերսում ։― Կալիգուլան շուրջը նայեց .― Բայց ես ոչինչ չունեմ ինձ մոտ , եղբա ՛ յր իմ ։ Սպասի ՛ ր , ես հիմա ,― նա փութով դարձավ դեպի պրեֆեկտը ,― արա ՛ գ , թող սկուտեղներով համադամ բերեն նրան ։ Զա ՛ նգ հնչեցրու , Մակրոն ։
Ու տեսնելով , որ պրեֆեկտը շվարած իրեն է նայում , նետվեց դեպի մահճակալն ու քաշեց շողշողուն քուղը ։
― Այսպե ՜ ս , համբերիր մի քիչ , եղբայր իմ , հիմա կգան սպասավորները և ես կփրկեմ քեզ ։
Նրա դեմքին մեծագործության բավականություն շողաց , և սպասումով նստեց բազմոցին ։ Բայց հանկարծ ոռնաց այնպես աղեկտուր , ասես իր մարմինը ծվատեցին դաշույններով .
― Ներո ՜՜ ն , այս ի ՞ նչ են արել քեզ , եղբա ՛ յր իմ ։ Նա ափերով դեմքը ծածկեց , դառը հեկեկաց ու սահելով բազմոցից ՝ ծնկի եկավ ։
Այդ միջոցին Դուրսենուսը վախվորած կիսաբացեց ննջարանի դուռը , սակայն Մակրոնը , կեսարից աննկատ , նշաններով նրան հասկացրեց մենակ թողնել իրենց ։
Կալիգուլան մի քանի րոպե մնաց ծնկաչոք և այդ ընթացքում ցնցվում էր անձայն հեկեկանքից . նրա ձեռքերը կախված էին ուսերից այնպես թույլ , ասես թրատված լինեին ։ Հետո հանկարծ նա դադարեց ցնցվել , գլուխը մտածկոտ ու դանդաղ բարձրացրեց և լսողությունը լարած ՝ կնճռոտված դեմքով նայեց անսահման հեռուն ։ Ու անշարժացավ այդպես մի քանի վայրկյան ։
― Այս ի ՞ նչ աղմուկ է դրսում , Մակրոն , այս ի ՞ նչ ձայներ են հասնում ինձ ,― հարցրեց նա ՝ ցնորված հայացքով նայելով պրեֆեկտին , և լռելով ՝ նորից լարեց լսողությունը ։
― Օ ՜, ահա ՛, պարզ է ինձ ամենը . այդ խենթացած ամբոխն է ողջունու ՜ մ Տիբերիոսին . դու լսու ՞ մ ես նրանց ձայները ։ « Տիբերիո ՛ ս , Տիբերիո ՜ ս »՝ կանչում են նրանք . համբուրում են երևի հիմա այնտեղ նրա մաշիկները , ձեռքերը , մատանին կեսարական . պաշտում են նրան երևի որպես գթասիրտ աստծո , որ չկարգադրեց իմ մորը քարշ տալ Ժեմոնիներով ։ Դու լսու ՞ մ ես նրանց ,― դարձավ նա վերստին Մակրոնին ,― նրանք հռհռում են , երգում , նրանք ծաղրում են ինձ ՝ որ անկարող եմ վրեժի ։
Թուլացող գիշերահողմի մարմին փշաքաղեցնող սվսվոցի հետ միախառնված բազմության խուլ բվվոց էր արձագանքվում սրահում , որը զարմացրեց Մակրոնին ։
― Դու չե ՞ ս հավատում ինձ ,― ասաց Կալիգուլան ու ելնելով ՝ համր քայլերով մոտեցավ լուսամուտներին , ապա , ասես վարագույրի ետևում ծպտված դավադիրներ կարող էին լինել , զգուշությամբ ետ տարավ այն ։