― Բայց , կեսար , դու ուզում ես սպանել ողջ հռոմեական ժողովրդի ՞ ն ։
Կեսարը մի պահ չհասկացավ նրա խոսքերի իմաստը , ապա դեմքը կնճռոտելով ՝ մտովի հաշվեց , թե մատնագրերի համար քանի մարդ է պատժի ենթակա , իսկ դրանցից շատերը գրված էին խմբային , և մոլորություն իջավ նրա վրա ։ Թուլացած հենվեց գահավորակի թիկնակին և երկինք նայելով ՝ կանչեց տխրաձայն .
― Օ ՜, անմահ աստվածներ , ինչու ՞ թույլ չտվեցիք Տիբերիոսին նաև իմ կյանքն առներ և ես չմնայի տառապանքի այս լեռան տակ ․․․
Գլուխ չորրորդ
Լուսադեմին մոտ Մակրոնն արթնացավ զգույշ ցնցումից և աչքերը բացելով ՝ իր գլխավերևում տեսավ ջահ բռնած Դուրսենուսին , որն այլայլված ու հազիվ զսպելով արցունքները ՝ ասաց , թե կեսարի հետ արտառոց ինչ-որ բան է կատարվում . նա պահում է իրեն ցնորվածի պես ու խոսում է ինչ-որ ուրվականների հետ , որոնց միայն ինքն է տեսնում ։
― Օ ՜, չա ՛ րք , եղավ այն , ինչից երկյուղում էի ,― տագնապած կանչեց Մակրոնը , վեր թռավ անկողնուց , քնատ-քնատ առնվեց պրեֆեկտի կաշվե զգեստների մեջ , որ սրահի մի անկյունում հագցված էր իր իսկ արձանին , ու փութով ելավ միջանցք ։
― Նա որևէ մեկին տեսնել չի կամենում , իր ննջարանից դուրս է վռնդել բժշկողներին , որ դեռ Դրուսիլիայի կամքով ազատ մուտք ունեին նրա մոտ , իսկ ինձ սպառնում էր այրել ջահով ։
Դուրսենուսն անկեղծորեն ցավում էր կեսարի համար , ում Կապրիում սպասարկել էր տասը տարի և ում պարտական էր ազատության համար ։
― Նա ջարդել է բոլոր զարդերն ու արձանները , շուռ տվել հայելիները , կանչելով , թե դրանց միջից ուրվականներ են երևում , որ տանջում են իրեն ։
Եռամոմ լուսակալը գլխից վեր պահած ՝ Դուրսենուսը շտապ քայլերով առաջնորդում էր Մակրոնին , և նրան թվում էր , թե հապղումը կործանարար կարող է լինել ։
Նրանք անցան անվերջանալի թվացող միջանցքով , որ մի կողմից եզերված էր պարտեզին նայող կամարաձև բացվաքաշարով , իսկ մյուս կողմում մարմարե նարնջագույն պատը ծածկված էր Քամիլլոս Երկայնաբազուկի արշավանքը հավերժացնող իրականաչափ զարդաքանդակներով ։
Երբ թեքվեցին դեպի կեսարի հարկաբաժին , շփոթահար այս ու այն կողմ վազվզող սպասավոր ստրուկներ պատահեցին նրանց , իսկ ննջարանի դռների մոտ բժշկող Սպուրիննան էր անհանգիստ անցուդարձում ՝ հերախռիվ գլուխը կրծքին մտահոգ խոնարհած ։
Մոտեցող կալիգաների տագնապալի չքչքոցը կտրեց Սպուրիննային ծանր խոհերից , ու տեսնելով Մակրոնին ՝ անչափ կարևոր լուր հաղորդողի լրջությամբ ընդառաջ եկավ նրան ու նրա հետ նորեն դեպի ննջարան գնալով , ասաց ՝ դեմքին տառապանքի մլար ։
― Տարօրինա ՛ կ է , անբացատրելի , Մակրոն . ես ճանաչում եմ նրան դեռ Գերմանիայից , ուր նա եկել էր հոր հետ , և այսպիսի վարք չեմ տեսել ։ Այդ ե ՛ ս Դուրսենուսին ուղարկեցի քո ետևից , քանի որ կեսարը կատաղության , թե ինքնամոռացումի մեջ իրեր է շպրտում ամենքի վրա , ով փորձում է ներս մտնել ։ Իսկ քո կարծիքի հետ նա հաշվի է նստում ։ Բայց , Մակրոն , ես լսում եմ նրա խոսքերն ահա արդեն քառորդ ժամ և անկարող եմ հասկանալ նրա բորբոքումի պատճառը ։
Սպուրիննան դեմքը մոտեցրեց պրեֆեկտի ականջին ու շշնջաց .