― Պուբլիո ՞ ս ․․․ դու ՞ էլ ես դավել , օ ՜, արհամարհա ՛ նք , և դու թերմերում առաքինությունների մասի ՞ ն ես ճառում ․․․ Օ ՜, Կլավդիոս , այս ի ՞ նչ եմ իմանում . դու դավել ես եղբո ՞ րդ դեմ ․․․ օ ՜, նողկանք , օ ՜, գարշանք . չկա ոչինչ սուրբ մարդկանց համար ․․․
Նա ատելությունից կծոտում էր շրթունքները , նրա ռունգերը պայթել էին ուզում ։ Իսկ Մակրոնը մթագնել էր կուպրի պես ։
― Սերգիու ՞ ս , ի ՞ նչ , ուրեմն այդ դու ՞ էիր մարդկային կտրված վերջույթներ թաքցնում իմ ննջարանում ․․․
Կալիգուլան ափով տրորեց դեմքը , որը պատվում էր սառը քրտինքի ցողով ։
― Օ ՜, աստվածնե ՛ ր , անկարելի ՜ է . ժանտա ՛ խտ , ահա ո ՛ վ է թունավորել հորս ։ Ես քեզ , Պիզո ՛ ն , իմ խնջույքների անբաժանելի մասնակիցն եմ դարձրել ու տեղ տվել իմ օթոցին , մինչդեռ դու ․․․ օ ՜, ճշմարտությու ՛ ն , այս որքա ՜ ն արագ ես մաշվում դու ․․․ Օ ՜, Կերբերո ՛ ս ՝ քրքրի ՛ ր մարմինս . ես խաբվա ՛ ծ եմ եղել դաժանաբար , ու քանի ՜ տարի ։
Նա գունատվեց արձանի պես , ցանկացավ ոռնալ հոգու ցավից , բայց կոկորդը հուզումից այնպես էր սեղմվել , որ որևէ ձայն արտաբերել չկարողացավ ։ Փութով , ասես հապաղումը ճակատագրական կարող էր լինել , նա գորգածածկ պատը բռնած զենքերի առատ հավաքածուից մի սուր պոկեց , երախակալը սոսկումով շպրտեց հատակին և ինքնատիրապիտումը կորցրած ՝ սկսեց խոցել սեղանին փռված մատնագրերը , կարծես դրանք կենդանի էակներ էին և կարելի էր սպանել ։ Բայց դա նրան հանգստություն չբերեց ամենևին , և անկառավարելի շարժումներով շուռ տվեց սեղանը , ապա սուրը մոլեգնությամբ նետեց դեպի դուռը , որ խրվեց դրվագազարդերի մեջ ։
Սրահում լարված լռություն հաստատվեց , և կեսարը կանգնած էր այդ լռության մեջ անշարժ ՝ որպես արձան ։ Հետո նույն արձանային դանդաղությամբ նա շրջվեց դեպի Մակրոնը և արնագունած աչքերով նրան նայելով , ասաց օգնություն աղերսող ձայնով .
― Դու ոչինչ չե ՛ ս ասում , Մակրո ՛ ն , ասես այստե ՛ ղ չես դու . այս ի ՞ նչ է կատարվել , աստվածներն ինչպե ՞ ս են տարել ոճրի այս բեռը ․․․, Նեմեսիսը , որ իմաստավորում է կյանքը սուրբ վրեժի տենչով , ինչու ՞ չի ոչնչացրել այս Քաղաքը , ցիրուցան արել ՝ որպես ավազափոշի և մաքրել Իտալիան խայտառակության հուշերից ։
Նա փլվեց գահավորակին , դեմքն առավ ափերի մեջ և ցնցվում էր տենդահարի նման ։
― Օ ՜, աստվածներ , օ ՜, որպիսի ՛ նվաստացում . հարազատներիս մահվան ուղարկողների հետ ես ամբողջ երեք տարի խնջույքի եմ եղել , առատ նվերների եմ արժանացրել նրանց , պաշտոնների կարգել , լատիֆունդիաներ նվիրել ․․․ և նրանք այդ ողջ ընթացքում իրենց մեջ ծաղրե ՜ լ են ինձ , անվանարկե ՜ լ ․․․ օ ՜, էրինիսնե ՛ ր , ես թե անտեղյակ էի ՝ դու ՛ ք ինչպե ՞ ս եք տարել այս ամենը . չէ ՞ որ ձեզ արարել են պատժի համար ․․․
Անզորության արցունքներ հոսեցին նրա աչքերից ։ Նա մի քանի րոպե այդպես վշտահար նայեց հատակին անհասցե հայացքով , հետո գլուխը բարձրացրեց ու հարցրեց խուլ մի ձայնով , որն ասես գալիս էր երկրի խորքերից .
― Եվ ի ՞ նչ է մնում ինձ անել , Մակրոն ։ Ես կարո ՞ ղ եմ շարունակել ապրել այնպես , ինչպես ապրել եմ ։
Մակրոնը չուզեց հիշեցնել նրան իր համառումը Տիբրոսի ափին և իր պնդումը , թե մատնագրերը կարդալուց հետո նա անկարող կլինի ապրել մարդկանց մեջ ։ Չուզեցավ , քանի որ դա ոչինչ այլևս չէր փոխի , և կարեկցալից հայացքով կեսարին նայելով ՝ ասաց .