Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 15

Մակրոնը ոչինչ չէր կարողանում գտնել առարկելու , բայց և նահանջել չէր ուզում , ու ինքն էլ չհասկանալով ինչպես , կառչեց պայուսակից և ջանաց կասեցնել կեսարին ։
― Հեռու ՛ մնա , ― ասաց Կալիգուլան խիստ տոնով ,― և մի ՛ խաբվիր հագուստիս . քո առջև կեսա ՛ ր է կանգնած ։
Պրեֆեկտը սթափվեց միանգամից և գլուխը դառնորեն օրորելով ՝ դժկամությամբ հետևեց նրան ։
Երբ գաղտնաելքով մտան պալատ ու առանձնացան տաբիլինում , կեսարն արագորեն պոկեց վրայից կեղծամը , ազատվեց պլեբեի հագուստից և անհամբեր շարժումներով պայուսակի պարունակությունը փռեց կաղնեփայտե մեծ սեղանին . Մակրոնն աղետի սպասումով կծկվեց կրիայի խեցեմորթով պատված բազմոցին և կեսարից աննկատ ՝ աղոթք էր մրմնջում ։
Սրահում այնքան էլ լուսավոր չէր , և Կալիգուլան վառեց կանթեղների խուրձը , որ բրոնզե շղթաներով կախված էր առաստաղից , մոտ քաշեց եռոտանի փղոսկրե գահավորակը և մագաղաթներին նայեց այնպիսի հայացքով , ասես կամենում էր այրել դրանք ներքին մի կրակով ։ Ապա կույտից դուրս քաշեց մի գրություն , և նրա դիմաց նստած Մակրոնը պարզորոշ տեսավ , թե ինչպես է նա գունատվում հետզհետե ՝ հայացքը մագաղաթի վրայով սահեցնելով ։
― Օ ՜, Քերեա ․․․ դու ՞, շու ՛ ն , դու մատնագի ՞ ր ես արել Դրուսոսի դեմ ․․․ Եքիդնա ՛, Կերբերո ՛ ս ,― կեսարի դեմքը կնճռոտվեց ցասումից , աչքերը վրեժխնդրություն էին ճառագում ,― իսկ ես քեզ , բռի հեծյալի ՛ դ , սենատոր դարձրի , պրետորիանների ցենտուրիոն կարգեցի ․․․
Նա մատերի ջղաձիգ շարժումներով մագաղաթը ճմրթեց ափերի մեջ , կարծես իրեն խայթել ուզող օձ էր խեղդում , ապա անհուն ատելությամբ նետեց այն հատակին , որպես զզվելի մի իր ու մի քանի վայրկյան ցասկոտ հայացքը չէր կտրում մագաղաթից , ասես գտնում էր , թե ավելի դաժան կարող էր վարվել դրա հետ ։
Հետո նրա հայացքն ակամա ընկավ սեղանին փռված մագաղաթներից մեկի կնիքին ։
― Ինչպե ՞ ս , Ատալո ՞ ս , քո կնի ՞ քն է այս ,― նա զգուշությամբ ձեռքն առավ մագաղաթն ու սկսեց կարդալ այն շունչը պահած , -ի ՞ նչ , և դու զրպարտե ՞ լ ես իմ մորը ,― նրա ձայնը նվաղեց , նա քարացավ զարմանքից , ապա ակամայից ճանկռտեց իր դեմքը , ասես մղձավանջային երազի մեջ էր և իրեն ցավ պատճառելով ՝ պիտի արթնանար քնից ։― Օ ՜, շանթե ՛ ր , օ ՜, ամպրոպներ ․․․ Բայց չէ ՞ որ նա օգնել էր քեզ մեծապես , սողու ՛ ն , նրա խնդրանքո ՛ վ հայրս քեզ լեգեոնի հրամանատար կարգեց ։ Որպիսի ՜ ապերախտություն ․․․
Նրա ձեռքերը բռունցքվեցին ու զզվանքի մի արտահայտություն աղավաղեց դեմքը ։ Նա սկսեց կարդալ գրություն գրության ետևից ու սոսկումով շպրտել հատակին ։
― Դու ՞, Կասիո ՛ ս , զրպարտե ՞ լ ես Ներոնին ․․․, Սկիպիո ՞ ն , ոջի ՛ լ , Տիբերիոսին իմ խոսքն ես հասցրե ՞ լ . ճիճու ՛, ահա թե ինչու ՞ էիր ձևանում իմ հոր հավատարիմ բարեկամ ու անվերջ տրտնջում Տիբերիոսից ։ Քո այդ խաղը մի նպատակ է ունեցել միայն ՝ դժգոհության խոսքեր կորզել իմ շուրթերից ․․․ Օ ՜, ողբ ․․․ Կատիլինա ՞, դու դեռ Անտիոքի ՞ ց ես հորս դեմ գրել ․․․ ո ՛ րդ , ախր հայրս էր Տիբերիոսին համոզել փոխկուսակալ կարգել քեզ ․․․ Օ ՜, Նեմեսի ՛ ս ,― նա ափերով բռնեց գլուխն ու օրորում էր դառնությամբ ,― օ ՜, վրեժխնդրության չքնաղ դիցուհի , և դուք , էրինիսնե ՛ ր ՝ ծնված Ուրանոսի արյան կաթիլներից , խորհուրդ տվեք ինձ ՝ ինչպե ՞ ս վարվել ․․․
Նա անշարժացավ աչքերը փակ , և Մակրոնին թվաց , թե նա չի շնչում այլևս ։
Անիմանալի ներքին մի ուժ հանգիստ չէր տալիս կեսարին և դրդում էր շարունակել կարդալ մատնագրերը ։ Ու նա զզվանքով ձեռքը տարավ դեպի սեղանը ։