Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 14

Առաջին պատահած լապտերի մոտ կեսարը կանգ առավ , պայուսակից դուրս բերեց մի խուրձ մագաղաթ և թրթռացող լույսի տակ զննեց դրանք ։ Ու տեսնելով Մակրոնի զարմանքը , ասաց .
― Դրուսիլիան ինձ հավատացնում էր , թե մինչ ես Տիբերիոսի դիակն ուղեկցում էի Կապրիից Հռոմ , նա իմ անունից ֆորումում հրապարակավ այրել է կեսարի արխիվի ՝ մեր ընտանիքին վերաբերող մագաղաթները ։ Նա երդվում էր աստվածներով , թե դրանցից ոչինչ չի կարդացել ու ձեռք չի տվել ՝ ցանկանալով մեկընդմիշտ հանգստացնել մատնիչների ու վկաների վախը . դու , անշուշտ , հիշում ես դա , Մակրոն ։ Այդ դեպքում ի ՞ նչ է նշանակում սա . ինձ խաբել և ուրի ՞ շ թղթեր են այրել ։
Կրակի հետքեր որոնող հայացքով նա շարունակ զննում էր գրությունները , կարծելով , թե ինչ-որ մեկը գուցե դրանք աննկատ հանել է խարույկից չորս տարի առաջ ։
― Ինչպե ՞ ս հասկանամ սա ես , Մակրոն , ― դեմքի անօգնական արտահայտությամբ դիմեց նա պրեֆեկտին , թեպետ գիտեր հաստատապես , որ Մակրոնը չունի իր հարցի պատասխանը , քանզի նա էլ իր հետ մեկուսացած էր եղել Կապրիում ։― Եվ հետո , ո ՞ վ և ի ՞ նչ նպատակով է այս մատնագրերը հանձնում ինձ ։
Մակրոնին այլ խնդիր էր զբաղեցրել , և կեսարին ոչ մի վարկած չներկայացրեց ։ Ու շարունակեցին քայլել մտախոհ ։ Երբ հասան գետափ , Մակրոնը հանկարծ կանգ առավ և պայուսակից բռնելով ՝ ասաց թախանձանքով .
― Այս գրությունները դժբախտություն են բերելու քեզ , կեսար , դրանք կլանելու են քո հանգիստը , և անկարող ես լինելու ապրել այլևս մարդկանց մեջ ։ Եկ Տիբրոս նետենք դրանք ՝ առանց կարդալու . թող ծովը կլանի այն , ինչպես կլանել է շատ ավելի մեծ գաղտնիքներ ։
― Անկարելի է , Մակրոն ,― պատասխանեց Կալիգուլան առարկություն չհանդուրժող տոնով և պայուսակը պատսպարեց բազուկներով ։― Ես միշտ սրտնեղում էի Դրուսիլիայից ՝ զրպարտիչների անուններն այրելու համար , քանի որ չիմանալով նրանց , գուցե և ընդունեի նրանց ինձ մերձավոր , իսկ այդ կերպ տառապանք կբերեի հարազատներիս ուրվականներին , որն առավել անտանելի է , քան այժմ ինձ սպասվող անհանգստությունը ։
― Անցյալը ՝ անցյալ է , կեսա ՛ ր ,― համառեց Մակրոնը ՝ փորձելով կտրել նրա ճամփան ,― այդ մարդկանցից շատերին , անշուշտ , զրպարտության են մղել խաբեությամբ , սպառնալիքով , օգտվել են նրանց թուլություններից , ոմանց մատնության է մղել վախը , իսկ գուցե մահվան սարսափը . դու լավ էիր ճանաչում Սեյանոսին ։ Անկարելի է հիմա , քսան տարի անց , ամենը ճշտորեն պարզել , և ժամանակից խունացած այդ գրություններն աղետ են բերելու Հռոմին ։ Դա անկասկած է ։ Նետի ՛ ր դրանք Տիբրոս , ահա ՛, տե ՛ ս , ինչպիսի աղմուկով է գետն այսօր խշշում , ասես ինքն է աղերսում այդ մասին . հանձնի ՛ ր նրան , կեսա ՛ ր , աղետաբեր գաղտնիքը ։
Կալիգուլան կանգ առավ և խավարի մեջ փնտրելով պրեֆեկտի աչքերը , ասաց ՝ դրանց մեջ նայելով .
― Ես պիտի իմանա ՛ մ ճշմարտությունը , Մակրո ՛ ն ։ Ես չեմ կարող թաղել ճշմարտությունը ՝ այսքան մոտ լինելով նրան ։ Ես գիտեմ արդեն , որ եղել են զրպարտիչներ ու մատնիչներ , և նրանք մի քանի հարյուր են ։
Հաստատելու համար ասվածը ՝ նա ափը դրեց պայուսակին ։
― Ինչպե ՞ ս կարող եմ ապրել ՝ դեն նետելով գրություններն այս . կասկածը տանջելու է ինձ և չեմ վստահելու այլևս որևէ մեկին ։ Կարո ՞ ղ եմ , ասա ՛, դիմանալ այդպիսի վիճակին ։