Ոստրե պատվիրեցին և ֆալերյան գինի , որը դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներում զուտ ազնվական խմիչք էր համարվում և Օգոստոսի օրոք էր դարձել հանրամատչելի ՝ այն դեպքից հետո , երբ Ակտիումի հաղթանակից անչափ ոգևորված կեսարն այդ խմիչքի հարյուր տակառ հանեց իմպերատորական տան մառաններից ։
Երբ նրանց աչքերը վարժվեցին աղջամուղջին , որոնող հայացքով շուրջը նայեցին և հարբած դեմքեր նշմարեցին սեղանների շուրջ . բոլորը նայում էին դեպի սրահի խորքը , ուր , բարձր բեմի վրա , մերկացած մի խումբ մարմիններ օրգիա էին պատկերում ։ Երկու խափշիկ տարածվել էին մի եգիպտուհու վրա և ագահորեն ծծում էին նրա ստինքները £ Քիչ հեռու պիրկ ազդրերով ու ընդգծված հետույքով շիկահեր մի կին դեպի իրեն էր ձգում բեղմորուսի մեջ կորած ճաղատ մի տղամարդու , իսկ սա սափորից գինի էր հեղում բազում մերձեցումներից ուժասպառված մի այլ կնոջ ազդրերի միացման տեղը և արյունոտված աչքերով նայում , թե ինչպես է կարմիր հեղուկը վտակների բաժանվելով ՝ ողորկ մարմնի վրայով սահում ցած £ Վավաշոտ հայացքով չորրորդ մի կին , որի սեփ ? սև մարմնի վրա մարգարտի նման ճերմակին էին տալիս գեղաշար ատամներն ու պտուկները , ճաղատին քաշում էր իր կողմը , և կանայք միմյանց նայում էին կրքով առլեցուն հայացքով £ Ջահել մի դերասան քայլում էր նրանց միջև և սիմբալի նվագակցությամբ երգում Կատուլլոսի սիրային տաղերը .
Եկ ապրենք , Լեսբիա , քանի դեռ կանք , Սիրենք , քանի սիրում է հոգին , Չի տրվի մեզ մեկ ուրիշ կյանք ՝ Ուշք չդարձնենք չար բամբասանքին ։ Իջնում է արեգը կապույտով անափ , Երեկվա ուղին նա լավ է հիշել , Մայրամուտը սիրում եմ անչափ ՝ Բերում է այն սիրառատ գիշեր ։ Համբուրիր ինձ , Լեսբիա , հազար անգամ , Եվս մեկ հազար , էլի մեկ հարյուր , Շունչ առնենք մի պահ , տուր ինձ նույնքան Ջերմ ու սիրառատ հազար համբույր ։ Իսկ երբ հաշիվը մեր ջինջ համբույրի Հասնի մի ողջ բյուրի ՝ Համբուրիր ուժգին ՝ չար աչքը չհամրի , Չնյութի դավ ՝ սերը մեր չմարի ։
Հազիվ էր երգն ավարտվել , երբ նրանց սեղանին մոտեցավ գոտկատեղին փայտյա սուր խրած պնդակազմ մի ռուդարիուս և ձեռքում բռնած կաշվե փոքրիկ պայուսակն անխոս պարզեց թաղիքե գլխարկ դրած կեսարին ։
Կալիգուլան դադարեց ոստրե ուտել , շուրթերը սրբեց ասեղնագործ վարշամակով և անհագ հետաքրքրասիրությամբ ու նաև նկատելի հուզմունքով ՝ հարցրեց .